Զուլալ ժողովրդական եռյակը հայկական երաժշտությունը բերում է Վիլդեյ
Հոդվածի առանցքում
- Զուլալ եռյակը, վերցնում է Հայաստանի գյուղական ժողովրդական մեղեդիները և ներկայացնում բարդ կառուցվածքներով, որոնք նուրբ քնարականություն ու էներգիա հաղորդելով պահպանում են երաժշտության գյուղական արմատները:
- Զուլալի երգիչները՝ Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը և Անաիս Թեքերյանը միասին երգում են 2002-ից: Տրիոն ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր վայրերում, ինչպիսիք են Getty թանգարանը, Carnegie Hall- ի Weill Recital Hall-ը , Քենեդի կենտրոնի Հազարամյակի Բեմը և Նյու Յորքի Symphony Space, ինչպես նաև Cirque du Soleil և Մետաքսի ճանապարհի նախագծի ներկայացումների համար:
Ուշադրությանն արժանի
Էդվարդսվիլ – Հայերեն զուլալ նշանակում է «մաքուր ջուր»:
Զուլալ եռյակը, վերցնում է Հայաստանի գյուղական ժողովրդական մեղեդիները և ներկայացնում բարդ կառուցվածքներով, որոնք նուրբ քնարականություն ու էներգիա հաղորդելով պահպանում են երաժշտության գյուղական արմատները: Ժողովրդական եռյակը ելույթ է ունենալու փետրվարի 15-ին, կիրակի ժամը 2:30 –ին Էդվարդսվիլի Վիլդեյ թատրոնում:
Զուլալի երգիչները՝ Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը և Անաիս Թեքերյանը միասին երգում են 2002-ից: Տրիոն ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր վայրերում, ինչպիսիք են Getty թանգարանը, Carnegie Hall- ի Weill Recital Hall-ը , Քենեդի կենտրոնի Հազարամյակի Բեմը և Նյու Յորքի Symphony Space, ինչպես նաև Cirque du Soleil և Մետաքսի ճանապարհի նախագծի ներկայացումների համար:
Զուլալը հաջողություն է ունեցել «Քարե հնչյունների ժամանակը» ֆիլմով և ունի երկու մեծ ճանաչում ունեցող ալբոմ: Եռյակը նշում է հին հայկական գյուղի կյանքում կատարվող փորձություններն ու ուրախությունները , որոնք ներառում են սկսվող սերը այգիներում, դժբախտ փեսացուների հիասթափությունները, գաղտնի հաղորդագրությունները, լուսնի լույսով ողողված հովիվ տղաների և նրանց հարսնացուների դեմքերը:
Սրանք են անցյալի խորը տպավորությունները, որոնք կյանքի են կոչվում Զուլալի կատարումներում, հիշեցում են պարզ անցյալն այսօրվա հարմարավետ, ժամանակակից աշխարհում:
Համերգը հովանավորում է Granite City Reubena-ն՝ Հայ գթասրտության Միության բաժանմունքը տեղական Հայ երիտասարդական ֆեդերացիայի և Հայ գթասրտության միության մյուս բաժինների հետ միասին: Մեծահասակների մուտքը կարժենա 30 դոլար, 16 տարեկան և ցածր տարիքի երեխաներինը՝ 20 դոլար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ