Մարկ Ցուկերբեգը իր նոր հարցազրույցում շառաչուն ապտակ է հասցնում Apple-ին
Հոդվածի առանցքում
- Ցուկերբերգը քննադատել է Apple-ին՝ ասելով, որ եթե ընկերությանը հետաքրքրեին հաճախորդների շահերը, ապրանքները ավելի էժան կվաճառեր։
- Facebook-ի գործադիր տնօրեին հիասթափեցնում է, որ ավելի շատ մարդիկ գովազդային բիզնես-մոդելը չեն կապում հաճախորդների ցանկությունների հետ։
- Ցուկերբերգի մեկնաբանությունները հնչել են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի՝ անվճար առցանց ծառայությունները քննադատող բաց նամակից հետո։
- Քուքի հայտարարությունը, թե առցանց ծառայությունն անվճար է, դու հաճախորդ չես, այլ ապրանք, շատերը համարել են հարված Google-ին և Facebook-ին:
Ուշադրությանն արժանի
«Եթե Apple-ին իրոք հետաքրքրեին իր հաճախորդների շահերը, նա իր ապրանքները շատ ավելի ցածր գնով կվաճառեր»,- ասել է Մարկ Ցուկերբերգը «Time» ամսագրին տրված իր վերջին հարցազրույցի ընթացքում:
«Ինձ հիասթափեցնում է այն, որ աճում է այն մարդկանց քանակը, ովքեր ուզում են գովազդային բիզնես-մոդելը դիտարկել որպես հաճախորդների ցանկությունների հետ կապ չունեցող երևույթ»,-ասել է Facebook-ի գործադիր տնօրենը «Time» ամսագրին տրված իր հարցազրույցում, որը կլինի դեկտեմբերի 15-ի համարի հիմնական խնդիրը: «Կարծում եմ, որ դա ամենաանհեթեթ տեսությունն է: Ինչ է, եթե դուք վճարում եք «Apple»-ին, կարծում եք, որ ինչ-որ կերպ համապատասխանու՞մ եք նրան: Եթե ձեր շահերը համաձայնեցվեին նրանց հետ, ապա նրանց արտադրանքը շատ ավելի էժան կլիներ»:
Ցուկերբերգի մեկնաբանությունները հնչում են «Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի կողմից անվճար առցանց ծառայությունները քննադատող բաց նամակից հետո, որը նա գրել էր iCloud-ի գաղտնիության և անվտանգության սկանդալի վերաբերյալ: Այս ժամանակ Apple-ը ենթարկվում էր քննադատությունների ցանցահենների հարձակումների պատճառով, որոնց նպատակը հայտնի մարդկանց մերկ լուսանկարներն են:
Քուքը փորձում էր մասնակցություն ունենալ հաճախորդներին նվիրված «Apple»-ի միջոցառմանը, որտեղ ասվում էր, որ իրենց մրցակիցները, որոնք ազատ ծառայություններ են առաջարկում, իրենց հաճախորներին դիտարկում են որպես արտադրանք՝օգտագործելով նրանց գովազդ վաճառելու նպատակով:
«Երբ առցանց ծառայությունն անվճար է, դու հաճախորդ չես, այլ ապրանք»,-գրում է Քուքը:
Եվ քանի որ նա չէր նշել, թե ինչ ընկերությունների մասին է խոսքը, շատերը մեկնաբանեցին, որ դրանք ուղղված են նորագույն տեխնոլոգիաների այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը:
«Մեր բիզնես-մոդելը շատ պարզ է: Մենք հիանալի ապրանքներ ենք վաճառում,-շարունակում է նա,-մենք ձեր էլեկտրոնային փոստի պարունակության կամ դիտած կայքերի հիման վրա պրոֆիլներ չենք ստեղծում՝ գովազդի վաճառման նպատակով: Մենք «դրամի չենք վերածում» այն տեղեկատվությունը, որ դուք պահում եք ձեր iPhone-ում կամ iCloud-ում: Եվ մենք չենք կարդում ձեր փոստային նամակներն ու հաղորդագրությունները, որպեսզի տեղեկատվություն հավաքենք՝ շուկայական նպատակով ձեզ օտագործելու համար»:
Apple–ը չէր պատասխանել այս մեկնաբանությունների վերաբերյալ The Huffington Post-ի կիրակնօրյա հարցմանը: Սա հաճախորդին ապրանք դիտարկելու տեսություն է, երբ Ello-ի նման նորելուկ հարուստները փորձում են հարստանալ ձեզանով: Իր առաքելության հայտարարության մեջ, հանդես գալով որպես գովազդից ազատ սոցիալական ցանց, որն հակադրում է իրեն Facebook-ին, փորձում է օգտագործողներին, որոնք Ello-ի օգտվողներն են, ասել, որ «դուք ապրանք չեք»:
Ցուկերբերգը առանձնապես մտահոգված չէ այդ մրցակցության վերաբերյալ: Ինչպես նշվում էր սեպտեմբերին, Ello-ն ի վերջո պետք է գումար վաստակելու ուղիներ գտնի անկախ նրանից, դա կլինի օգտագործողներից ստացած վճարների, թե հանգանակությունների տեսքով:
«Մեր առաքելությունը աշխարհի բոլոր մարդկանց միավորելն է: Իսկ դուք դա չեք անում՝ ունենալով ծառայություններ, որոնցից օգտվելու համար մարդիկ ստիպված են վճարել»,- ասել է Ցուկերբերգը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։