Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստանում է ռադիկալ փոփոխություններ

Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստանում է ռադիկալ փոփոխություններ

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայում նախընտրական ծավալուն մանիֆեստում «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան, բարելավել պետական ծառայությունները և ավելացնել պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%: Այս կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում  խորհրդարանական ընտրություններին:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կուսակցությունը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և ավելացնել պաշտպանական ծախսերը: Զելենսկիի նոր կուսակցությունը առաջատար է հարցումների արդյունքներով:

Ուկրաինայում նախընտրական ծավալուն մանիֆեստում «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան, բարելավել պետական ծառայությունները և ավելացնել պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%: Այս կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում  խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցությունը կենտրոնացած է քոմեդի-դերասանից նախագահ դարձած Վլադիմիր Զելենսկիի շուրջ և կոչվում է նրա մասնակցությամբ 2015-ից նկարահանվող հեռուստատեսային սերիալի անունով: Շոուն պատմում է պատմության ուսուցչի մասին, որը դառնում է նախագահ:

Ապրիլի նախագահական ընտրություններում Զելենսկին հաղթանակ տոնեց և դրանում նրան օգնեց հեռուստատեսային համբավը: Այնուամենայնիվ, «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ձևավորվել է միայն 2018 թվականին, և հիմա խորհրդարանում պատգամավորներ չունի: Անցյալ ամսվա վերջին երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Զելենսկին ցրեց խորհրդարանը և նշանակեց արտահերթ ընտրությունները, ինչը նրան հնարավորություն  կտա խորհրդարանական մեծամասնություն ձևավորել և հիմք ապահովել իր բարեփոխումների համար:

Կիրակի օրը կուսակցությունը հրապարակել է մի ծրագիր, որի նպատակն է դադարեցնել պատգամավորների անձեռնմխելիությունը և մտցնել կոռուպցիոն հանցագործներից գույքի պարտադիր բռնագանձման կարգ: Դրանով նաև փորձ է արվում վերջ տալ ազդեցությանը, որ ազգային ոստիկանությունն ու գաղտնի ծառայություններն ունեն բիզնեսի վրա: Ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ դատախազության գրասենյակի ամբողջական վերակառուցումն է:

«Ուկրաինան արմատական փոփոխությունների կարիք ունի: Բայց հին քաղաքական համակարգը, կոռուպցիոն համակարգը, ստի ու ապստամբության համակարգը չի ուզում փոխել: Մենք կիրականացնենք նախագահ Զելենսկիի ծրագիրը հստակ օրենսդրական և քաղաքական որոշումներով», – ասվում է փաստաթղթում:

Կուսակցությունը խոստանում է Ուկրաինայի ռազմական ծախսերը 2017-ի 3.4%-ից հասցնել մինչև 5%, ինչպես նաև բարեփոխել զինված ուժերը՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների հիման վրա: Այն նաև խոստանում է ընդունել օրենքներ, որոնք անհրաժեշտ են Եվրոպական Միությանը մոտենալու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման համար:

Կուսակցությունը խոստացել է ստեղծել «տեղեկատվական վերաինտեգրման համակարգ»` անջատողական շրջաններում ապրող մարդկանց համար, չնայած լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել:

Ծրագրում ներառված է նաև «ժողովրդի վետոյի իրավունք` նոր ընդունված օրենքների համար» և «տնտեսական անձնագիր» ուկրաինացի երեխաների համար, որոնց վրա կկուտակվի երկրի բնական ռեսուրսների շահագործման արդյունքում ստացված գումարների տոկոսը:Կուսակցությունը նաև խոստանում է Ուկրաինայի տարածքի 100%-ը ծածկել ինտերնետով:

Այս շաբաթվա ընթացքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընտրողն երի 41%-ի ձայները նախագահի կուսակցությանը կլինեն: Մերձ-Կրեմլյան ընդդիմադիր պլատֆորմը երկրորդ տեղում է՝  9,1 տոկոսով, իսկ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի Եվրոպական համերաշխության կուսակցությունը երրորդ տեղում՝ 6.7 տոկոսով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment