Ողջ ճշմարտությունը ձեր խնդիրների մասին

Ողջ ճշմարտությունը ձեր խնդիրների մասին

Հոդվածի առանցքում

  • Ես չեմ ուզում, որ դուք խնդիրներ ունենաք, բայց ես ուզում եմ, որ դուք աճելու հնարավորություն ունենաք, տոկունություն ձեռք բերեք այն ժամանակ, երբ թվում է, որ շուրջը ամեն ինչ կորած է:
  • Մենք կարող ենք մեր սթրեսի մի մասը դնել այլ բուքմեյքերների վրա:
  • Կան ալիքի կատարին գտնվելու և ալիքի մեջ գտնվելու դասեր, որոնք դժվար հաղթահարելի դասեր են, սակայն մեզ ուժեղ են դարձնում:
  • Ձեր բոլոր խնդիրներն էլ մեղմանում և լուծվում են:
  • Ձեր խնդիրների մասին ճշմարտությունն այն է, որ երբ դուք «Ինչո՞ւ ես» մտածելակերպից փոխում եք ձեր տեսակետը՝ սկսելով մտածել հետևյալ կերպ՝ «Լավ, ի՞նչ է սա իրենից ներկայացնում և ի՞նչ կարող եմ սովորել այս խնդրի հաղթահարումից»:
  • Մենք կարող ենք մի կողմ դնել մեր խնդիրները, կամ դրանց մի մասը դնել այլ բուքմեյքերի վրա, վայելել քեզ տանող ալիքները և հիշեք, որ դուք ունեք խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վերաճեք նոր կեցության:

Ուշադրությանն արժանի

Երբ մենք սկսեցինք մարդկանց հավաքել կարիերայի հնարավորությունների թրեյնինգ անցկացնելու համար, առաջինը, որ նկատեցինք, այն էր, որ մեզ դիմած մարդկանց մեծամասնությունը ոչ միայն կարիերայի խնդիրներ ուներ: Սկսվեց պատմություն պատմության հետևից. «Նախ ես կորցրի աշխատանքս, այնուհետև ընտանիքում առողջական խնդիրներ ունեինք, և ապա, անշուշտ,  վրա հասավ Սենդի փոթորիկը»:

Մարդիկ մեկը մյուսի հետևից ներկայացնում էին իրենց աշխատանքի և կյանքի մասին դժբախտությունների պատմությունները, որոնց հաղթահարումը միայնակ բարդ էր, սակայն հնարավոր էր հաղթահարել խմբով: Թվում է, թե կյանքի խնդիրները ալիքներով են գալիս:

Դուք կարող եք առաջ ընթանալ, ապրել ձեր կյանքով, տանը և աշխատանքում ամեն ինչ կարգին պահել, և մեկ էլ հանկարծ՝ հարված: Դուք սկսում եք դուրս գալ այդ փոսից, որի մեջ հայտնվել եք, անկախ նրանից, դա կլինի աշխատանք, որը կորցրել եք, ավտովթար, բնական աղետ թե ձեր անձնական կյանքի ճգնաժամ: Ու հանկարծ վրա է հասնում երկրորդ հարվածը: Դուք փորձում եք կրկին դուրս գալ, և հանկարծ՝ նոր ձնահյուս: Դա բավական է ճնշվելու համար: Դա պատահել է բոլորի հետ: Դուք հասնում եք մի կետի, երբ էլ չեք կարողանում նույնիսկ գտնել, թե ի՞նչն է ավելի կարևոր ձեզ համար կամ դասակարգել ձեր խնդիրները, քանի որ դրանք այնքան շատ են և ճնշող:

Դուք կարող եք ծանր աշխատանք կատարել աշխատավայրում, կարող եք ծայրահեղ լարված լինել, քանի որ չեք կարողանում գտնել խնդիրների լուծումը: Այս վիճակում կարող է մի պահ լինել, երբ դուք բառի իսկական իմաստով չգիտեք, ի՞նչ անել հետո: Դուք կարկամել եք: Այդ պահին դուք ունեք այն նույն զգացողությունը, ինչ որ կզգայիք՝ հայտնվելով խորը փոսի մեջ, որից ելքը չի երևում:

Բոլորն էլ եղել են այդ վիճակում: Ի՞նչ կարող եք անել դուք այս իրավիճակում: Կարող եք ծայրահեղ լարել ձեր ուժերը: Ձեր մարմինն ու միտքը հանձնվում են: Ես հինգ երեխա ունեմ, սակայն հղի եղել եմ չորս անգամ: Առաջին երկուսը միասին են ծնվել, երբ Մայր Բնությունը երկվորյակներ պարգևեց: Իմ հղիություններից մեկի ժամանակ իմ կյանքում շատ դժվարություններ եղան:

Հիշում եմ, թե ինչպե՞ս էի անհանգստանում և հուսահատվում այդ ճգնաժամերի պատճառով, սակայն հարկադրված էի շարունակել գործել և առողջ մնալ հանուն իմ երեխաների և այն փոքրիկի, որը նոր էր լույս աշխարհ գալու:

Ես մտաբերեցի «Ես չեմ կարող անել սա: Ես չեմ կարող կրել հոգսերի այս բեռն ու չխելագարվել» արտահայտությունը: Դա կարծես ինձ ասում էր՝ «Ես սպառված եմ: Ես պետք է ամեն ինչին վերջ դնեմ»: Անմիջապես իրերն սկսեցին ավելի պայծառ երևալ: Ես մի կողմ դրեցի «Ես չեմ կարող հաղթահարել բոլոր խնդիրները: Ես պարտված եմ» տարբերակը: Ես բազմաթիվ փորձեր արեցի խնդիրները լուծելու համար: Ես օգնություն խնդրեցի: Ես «ապրեք ձեր կյանքը միասին» կարգախոսը միշտ հարգում էի: Սկսեցի հարգել այն մարդկանց, ովքեր միասին էին գործում:

Իմ գործողությունները բոլորովին էլ միասին չէին: Ես հարկադրված էի ասել. «Լավ, իմ կյանքում ամեն ինչ չէ, որ կարգին է, և կյանքս չի ընթանում այն կատարյալ ուղիով, որը մի ժամանակ պլանավորել եմ: Ոչինչ, ինչ արած»:

Ես չեմ ուզում, որ դուք խնդիրներ ունենաք, բայց ես ուզում եմ, որ դուք աճելու հնարավորություն ունենաք, տոկունություն ձեռք բերեք, ինչը կատարվում է այն ժամանակ, երբ թվում է, որ շուրջը ամեն ինչ կորած է:

Բուքմեյքերներն այլ բուքմեյքերներ են ունենում, որոնք պարտվելու դեպքում վերցնում են ռիսկի մի մասը: Իսկական բուքմեյքերները ռիսկի մի մասը դնում են մյուս բլոկի բուքմեյքերների վրա: Դա անում են նաև վարկային ընկերությունները: Ապահովագրական ընկերությունները ռիսկի մի մասը ապահովագրում են այլ ընկերություններում: Մենք կարող ենք նույնը անել: Մենք կարող ենք մեր սթրեսի մի մասը դնել այլ բուքմեյքերների վրա: Դուք կարող եք մտածել, ինչպե՞ս Մայր Բնությունը կամ Աստված, կամ կոլեկտիվ գիտակցությունը: Դուք կարող եք կանչել այլ բուքմեյքերների, դուք ստիպված եք թողնել, որ ձեր ուսերին նստած բեռի մի մասը ընկնի: Դուք չեք կարող այն միայնակ կրել:

Դուք չեք կարող ձեր գլխում լուծել խնդիրների փոթորիկը: Դուք ստիպված եք ասել. «Լավ, սա է իմ հնարավորությունների սահմանը» և դադարեք մտահոգվել ձեր և ձեր դժբախտ պետության մասին և խորհել, թե ինչպես կարող էր դա պատահել:

Կան ալիքի կատարին գտնվելու և ալիքի մեջ գտնվելու դասեր, որոնք դժվար հաղթահարելի դասեր են, սակայն մեզ ուժեղ են դարձնում: Ձեր բոլոր խնդիրներն էլ մեղմանում և լուծվում են: Դուք այլ վիճակի մեջ եք հայտնվում, ինչպես ջուրը, երբ սառույցն սկսում է հալվել կամ երբ ջուրը եռում է: Ֆիզիկայում դրանք կոչվում են փուլային ձևափոխումներ: Իրերը համակարգում ձևոփոխման փուլում քաոսային են դառնում: Իրերը դառնում են անկանխատեսելի: Դա բարդ է, սակայն դա սովորելը խիստ արժեքավոր է:

Ձեր խնդիրների մասին ճշմարտությունն այն է, որ երբ դուք «Ինչո՞ւ ես» մտածելակերպից փոխում եք ձեր տեսակետը՝ սկսելով մտածել հետևյալ կերպ՝ «Լավ, ի՞նչ է սա իրենից ներկայացնում և ի՞նչ կարող եմ սովորել այս խնդրի հաղթահարումից», ձեր հնարավորությունները կտրուկ աճում են: Ձեր մանտրան դադարում է լինել «Ես ամեն ինչ կատարյալ եմ անում» և դառնում է «Ես կարող եմ հաղթահարել սա, ես գիտեմ, որ կարող եմ»:

Մենք մեր հզորության մասին իմանում ենք այն ժամանակ, երբ բախվում ենք լուրջ խնդիրների: Մենք տեղեկանում ենք այլ մարդկանց և այն մասին, թե ինչն է մեզ համար կարևոր: Մենք կարող ենք մի կողմ դնել մեր խնդիրները, կամ դրանց մի մասը դնել այլ բուքմեյքերի վրա, վայելել քեզ տանող ալիքները և հիշեք, որ դուք ունեք խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վերաճեք նոր կեցության: Մենք մտածում ենք ձեր հաջողությունների մասին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment