Amnesty International-ի զեկույց. Իսլամական պետության զինյալները խոշտանգումների են ենթարկում եզդի կանանց

Amnesty International-ի զեկույց. Իսլամական պետության զինյալները խոշտանգումների են ենթարկում եզդի կանանց

Հոդվածի առանցքում

  • Իսլամական պետության զինյալների բռնաբարություններից և խոշտանգումներից փրկվելու համար Իրաքի եզդի կանանց մնում է ընդամենը մեկ ճանապարհ` ինքնասպանությունը:
  • Զեկույցը հիմնված է պատանդության մեջ գտնվող 4 և Իսլամական պետության զինյալների կողմից Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրավումից հետո 42 փրկված կանանց և աղջիկների հետ հարցազրույցների վրա: Ազգությամբ եզդի հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ առևանգվում են Իսլամական Պետության կողմից, որոնց թիվն, ըստ զեկույցի, դեռևս հստակ չէ.Գերիները, որոնց թվում կան նաև 10 տարին չբոլորած աղջիկներ, ստիպողաբար դառնում են իսլամադավան, վաճառվում կամ ընծայվում են զինյալներին և նրանց աջակիցներին:
  • ծայրահեղականները շարունակում են իրենց ազդեցության տակ պահել Իրաքի և Սիրիայի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան շրջանները, որտեղ հումանիտար խմբերը բանակցություններ են վարում հաջորդ շաբաթ բժշկական օգնություն հասցնելու ուղղությամբ:

Ուշադրությանն արժանի

Իսլամական պետության զինյալների բռնաբարություններից, խոշտանգումներից և ստիպողական ամուսնություններից փրկվելու համար Իրաքի եզդի կրոնական փոքրամասնության կանանց մնում է ընդամենը մեկ ճանապարհ` ինքնասպանությունը:

Amnesty International-ի զեկույցում մեջբերվում է 20-ամյա Լունայի խոսքերը, ով պատմում է իր հետ գերության մեջ գտնվող 19-ամյա Ջիլանի մասին. «Մի օր մեզ հագուստ բաժանեցին, որը նման էր պարային զգեստի, մեզ ասացին լոգանք ընդունել և հագնել այդ հագուստը: Նա կտրեց իր երակները և կախվեց: Նա շատ գեղեցիկ էր: Կարծում եմ` նա գիտեր, որ նրան տղամարդու են հանձնելու»:

Լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում նշում է, որ կին պատադները, ովքեր ինքնասպանություն չեն գործում կամ որոնց ինքնասպանության փորձերը ձախողվում են, գտնվում են ծանր հոգեվիճակում և օգնության կարիք ունեն:

Բռնաբարության ենթարկված, սակայն պատանդությունից փախուստ կատարած 16-ամյա աղջկա պապիկն ասում է, որ նա գտնվում է ծանրագույն հոգեկան ապրումների մեջ: «Նա այլևս չի ժպտում, նրան ոչինչ չի հետաքրքրում: Ես մտահոգված եմ, որ նա կարող է ինքնասպան լինել: Ես շատ ուշադիր եմ նրա նկատմամբ»,-նշում է պապը:

Amnesty International-ի մամուլի խոսնակը նշում է, որ ավելի շատ ջանք պետք է գործադրվի պատանդությունից փախուստի դիմած կանանց և աղջիկներին օգնելու համար` նրանց հետ կատարվածը անցյալում թողնելու համար:

Amnesty International-ի ճգնաժամային իրավիճակների խորհրդատու Դոնատելլա Ռովերը նշում է. «Սահմանափակ ծառայություններ են մատուցվում` բժշկական ստուգումներ, խորհրդատվություններ, սակայն այս ծառայութոյւնները մատուցվում են ոչ այնտեղ, որտեղ դրա կարիքը ունեցող կանայք են բնակվում: Այնուամեյնանիվ, ամենամեծ խնդիրն այն է, որ հարյուրավոր կանայք շարունակում են պատանդության մեջ մնալ: Եվ առաջիկայում չունենք որևէ հնարավորություն նրանց օգնելու համար»:

Զեկույցը հիմնված է պատանդության մեջ գտնվող 4 և Իսլամական պետության զինյալների կողմից Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրավումից հետո 42 փրկված կանանց և աղջիկների հետ հարցազրույցների վրա: Հարյուրավոր եզդիներ սպանվել են ԻՊ գրոհների հետևանքով, և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել տեղափոխվել Իրաքի տարբեր հատվածներ կամ անցնել Սիրիայի սահմանը:

Եզդիները հին կրոնական փոքրամասնություններ են, որոնք դարեր շարունակ հետապնդվել են մուսուլմանական հասարակության կողմից` իրենց հավատի համար ընկալվելով որպես սատանայապաշտներ: Եզդիների կրոնը պարունակում է քրիտոնեական և հրեական տարրեր:

Ազգությամբ եզդի հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ առևանգվում են Իսլամական Պետության կողմից, որոնց թիվն, ըստ զեկույցի, դեռևս հստակ չէ. Իրաքի Մարդու Իրավունքների նախարարության տվյալներով այդ թիվը գերազանցում է մի քանի հարյուրը: Գերիները, որոնց թվում կան նաև 10 տարին չբոլորած աղջիկներ, ստիպողաբար դառնում են իսլամադավան, վաճառվում կամ ընծայվում են զինյալներին և նրանց աջակիցներին:

Իսլամական Պետությունը, գրավելով Իրաքի և Սիրիայի տարածքները, ստեղծել է կրոնական մի պետություն կամ խալիֆայություն, որտեղ կանայք շատ քիչ իրավունքներ ունեն: Ըստ ծայրահեղականներին հետևող Հետախուզական Խմբի կայքի, այս ամիս խմբավորումը թողարկել է մի բրյոշուր` «հիպոթետիկ հարցեր ստրակցած կանանց վերաբերյալ»:

Ըստ բրոշյուրի, ստրուկ կանայք կարող են գնվել, վաճառվել, ընծայլվել, քանզի «նրանք իրենցից միայն փող են ներկայացնում», կույս ստրուկները կարող են անմիջապես բռնաբարվել, իսկ դեռահասների հետ սեռական հարաբերություն ունենալու համար չկա որևէ արգելք:

Եզդիների ծանր դրությունը նախագահ Օբամային դրդեց օգոստոս ամսին օդային հարվածներ ուղղել Իսլամական Պետության ամրոցներին` աջակցելով ցամաքում պատերազմող իրաքյան բանակին և քրդական փեշմերգային:

ԱՄՆ-ի գլխավորած դաշնակիցների արշավը որոշ հաջողություններ գրանցեց հյուսիսում, որտեղ քրդական ուժերն այս շաբաթ ներխուժեցին Սինջար` ճանապարհ հարթելով թակարդի մեջ գտնվող որոշ եզդիների համար: Սակայն ծայրահեղականները շարունակում են իրենց ազդեցության տակ պահել Իրաքի և Սիրիայի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան շրջանները, որտեղ հումանիտար խմբերը բանակցություններ են վարում հաջորդ շաբաթ բժշկական օգնություն հասցնելու ուղղությամբ:

Սիրիայում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆը ասել է, որ գործակալությունը խոստացել է թույլատրել  143 տոննա բժշկական պարագաների մուտքը Հալեպ և Դամասկոսի արվարձաններ` մոտենալով մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններին:

Երեքշաբթի օրը Հոֆը նշել է. «Մենք օգնություն են հասցրել մի շարք շրջաններ, բայց պետք է նշեմ, որ ամենադժվարը կանոնավոր մատակարումներն ապահովելն է»:

Նա նշում է, որ ԱՀԿ-ն համագործակցում է «Կարմիր Կիսալուսնի» հետ բժշկական միջոցների` մանկական պատվաստանյութերի մատակարարման գործում, սակայն Իսլամական Պետության և Սիրիայում կռվող այլ զորամիավորումների բախումների պատճառով մատակարարումներն կարող են հետձգվել:

«Կոնֆլիկտում առկա են բազմաթիվ զինված խմբավորումներ և մատակարարումների անվտանգությունը հնարավոր չէ ապահովել: Այդ ամենը կախված է նրանց մարդասիրական մատակարարման անվտանգության ապահովման հանգամանքից»,- ասում է Հոֆը:

Հոֆը նշում է, որ բժիշկները պայքարում են որպեսզի կարողանան ապահովել տարրական բուժօգնությունը, մասնավորապես նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով`ասթմա, դիաբետ, էպիլեպսիա: Բարդ սանիտարական պայմաններում նրանք փորձում են կանխել ջրային վարակները` տիֆը կամ հեպատիտ Ա-ն, սակայն բախվում են հակաբիոտիկների խիստ պակասին:

Նա հույս ունի, որ գալիք շաբաթ  մատակարարումների ավելի կայուն կլինեն: «Առողջապահական մարմինների հետ քննարկումները լավատեսության հույսեր են տալիս: Այստեղ կարիքները շատ են»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment