Ուկրաինան կարող է Ամերիկային ներքաշել Ռուսաստանի հետ համաշխարհային պատերազմի մեջ

Ուկրաինան կարող է Ամերիկային ներքաշել Ռուսաստանի հետ համաշխարհային պատերազմի մեջ

Հոդվածի առանցքում

  • Ղրիմը Ռուսաստանի ձեռքում է և այն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը կխանգարի Կիևին հասնել անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ոչ այնքան տարածքի շուրջ վեճը, ինչքան Մոսկվայի հետ ռազմական բախման իրական վտանգը թույլ չի տա Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին (հատկապես Գերմանիային) Ուկրաինային ընդունել որպես պաշտոնական դաշնակից: 

Ուշադրությանն արժանի

 

Առանցքային կետ. Որքան մեծ լինի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներգրավվածությունը, այնքան մեծ կլինի սարսափելի և անցանկալի դիմակայության հավանականությունը:

Չնայած բազմաթիվ խախտումներին, Ուկրաինայի Դոնբասի շրջանում հրադադարը հիմնականում պահպանվում է: Տարբեր պատճառներով, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեցին խաղաղության կողմերին ղեկավարել իրենց մայրաքաղաքներում: Տնտեսական հարցերը օրակարգում են ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում:

Այնուամենայնիվ, հրադադարը մնում է շատ փխրուն: Դոնեցկի օդանավակայանում և քաղաքում էլ լուրջ մարտեր են եղել, որոնց հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր: Ռազմաճակատի երկու կողմերում պատերազմի կողմնակիցները չեն հրաժարվել իրենց հավակնոտ նպատակներից: Եթե ​​հրադադարի ռեժիմը լիովին փլուզվի, Ուկրաինայում անմիջապես կհայտնվի մեծ պատերազմի վտանգը:

Այս սցենարը պետք է կտրականապես արգելվի, քանի որ դա սպառնում է վերածվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնածավալ ռազմական առճակատման:Սակայն, պատերազմից պարզապես խուսափելը բավարար չէ: Արևելյան Եվրոպայում պետք է փոխվի քաղաքական վտանգավոր դինամիկան: Դրա համար կարևոր են հետևյալ հրատապ քայլերը:

  1. Դոնբասում ռազմական գործողությունների գծի` ներառյալ Դոնեցկի տարածքն ու դրան հարող Ուկրաինա-Ռուսաստան սահմանը, երկայնքով տեղադրել բավարար թվով և համապատասխան զինվածությամբ ԵԱՀԿ ռազմական դիտորդներ:
  2. Եվրամիության ակտիվ մասնակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնություն ձեռքբերել, որը կվերաբերի Ուկրաինայի համար գազի գնին, ինչպես նաև գազի պարտքի մարման ժամանակացույցին, որը թույլ կտա ձմռանը ռուսական գազ առաքել Ուկրաինա:
  3. ԵԱՀԿ-ի միջնորդությամբ քաղաքական երկխոսություն սկսել Ուկրաինայի ներկայացուցիչների և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների բնակչության միջև, նպատակ ունենալով սկզբում վերականգնել նրանց միջև կապերն ու հաղորդակցությունը, և, ի վերջո, համաձայնության հասնել վերաինտեգրման բանաձևի հարցում:

Հաշվի առնելով սպանվածների թիվը և կրած վնասների չափը, ինչը տարօրինակ է և ողբերգական, ուկրաինական ճգնաժամի հիմնական խաղացողներն արդեն հասել են իրենց կարևորագույն նպատակներին և այժմ կարող են պայմանավորվել նոր ժամանակավոր ստատուս-քվոյի շուրջ:

Ուկրաինայի արևմտյան կողմնորոշումը այլևս հարցականի տակ չէ, նույնիսկ եթե շատ երկար ժամանակ անցնի, մինչև Ուկրաինան կանդամակցի Եվրամիությանը:

Ղրիմը Ռուսաստանի ձեռքում է և այն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը կխանգարի Կիևին հասնել անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ոչ այնքան տարածքի շուրջ վեճը, ինչքան Մոսկվայի հետ ռազմական բախման իրական վտանգը թույլ չի տա Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին (հատկապես Գերմանիային) Ուկրաինային ընդունել որպես պաշտոնական դաշնակից:

Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի մեծ մասում ձեռք բերված ազգային միասնության մակարդակը նվազեցնում է ուկրաինական քաղաքականության մեջ ռուսաց լեզվի խնդրի արդիականությունը: Հետագայում լեզվական տարբերություններն Ուկրաինայում քաղաքական բաժանման պատճառ չեն դառնա: Քաղաքական գործընթացներն Ուկրաինայում մատնանշում են բազմակարծիք,  ոչ կենտրոնացված կառավարման ձևավորումը:

Այսպիսով, Ուկրաինան, որը հակվում է դեպի Արևմուտք, բայց ձևականորեն չեզոք է  ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, մեծապես բնակեցված է ռուսախոսներով, բայց հաճախ է քննադատում Մոսկվայի քաղաքականությունը,  ապակենտրոնացված է, առանց մասնատման վտանգի, հայտնվում է հավասարակշռության նոր վիճակում: Դոնբասում հակամարտությունը լուծելու համար շատ ժամանակ կպահանջվի, բայց այն երկրորդական կլինի Ուկրաինայի ճակատագրի համար: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա նրա կարգավիճակի մասին միջազգային համաձայնագիրը դարձյալ շատ երկար ժամանակ կպահանջի և կարտացոլի Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագա կարգավիճակը:

Մինչ այդ Ռուսաստանը և Եվրամիությունը հիմքեր ունեն համագործակցելու Ուկրաինայի հարցում ՝ յուրաքանչյուրն ունենալով սեփական դրդապատճառները: Եվրոպան, դժկամորեն, ստիպված է փրկել Ուկրաինային, բայց կօգնի ռուսաստանյան շուկա Ուկրաինայի շարունակական մուտքին: Ռուսաստանը, որ փող է ներդնում Ղրիմում, որին համարում է թանկարժեք քար իր թագի վրա, այժմ ստիպված է փող դնել նաև Դոնբասում: Ուկրաինայի վերաբերյալ եվրո-ռուսական փոքր համագործակցությունը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին կենտրոնանալ իր անվտանգության և տնտեսական հնարավորությանը վերաբերող ավելի ակտուալ խնդիրների վրա: Երկրորդ աշխարհամարտի ավարտից գրեթե յոթանասուն տարի անց, ուկրաինացիների և ռուսների միջև խաղաղություն պահող գերմանացի զինվորները կարող են կայունություն ձևավորել Եվրոպայի արևելքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment