Երևանը տառապում է աղբի կուտակումներից

Երևանը տառապում է աղբի կուտակումներից

Հոդվածի առանցքում

  • Երևանում աղբահանության վերաբերյալ երկարատև բողոքները հասել են ճգնաժամային մակարդակի այս շոգ ամռանը, իսկ քաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը քաղաքական պայքարի մեջ է իշխանությունների հետ: Երևանցիները խնդիրը տեղափոխվել են սոցիալական ցանցեր՝ նկարներ փակցնելով և քաղաքի պետական պաշտոնյաներին պիտակներ անելով  չհավաքած աղբի հետ կապված: Շոգը քաղաքում վերջին ժամանակներս հասնում է 40 աստիճանի:

Ուշադրությանն արժանի

 

Վերջերս անցկացված հարցման արդյունքում հայերը աղբահանությունը նշել են որպես հիմնական խնդիր իրենց համայնքներում:

Աղբահանության վերաբերյալ երկարատև բողոքները հասել են ճգնաժամային մակարդակի մայրաքաղաքում այս շոգ ամռանը, իսկ քաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը քաղաքական պայքարի մեջ է իշխանությունների հետ:

Երևանցիները խնդիրը տեղափոխվել են սոցիալական ցանցեր՝ նկարներ փակցնելով և քաղաքի պետական ​​պաշտոնյաներին պիտակներ անելով  չհավաքած աղբի հետ կապված: Շոգը քաղաքում վերջին ժամանակներս հասնում է 40 աստիճանի: «Այսօր արդեն 10 օր է, ինչ աղբը հավաքված չէ», – օգոստոսի 5-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուկ Մկրտչյանը աղբը պատկերող լուսանկարների կողքին: «Փողոցում աննկարագրելի  հոտ է տարածված»:

«Հետք» կայքում տեղադրել է աղբի կույտերի լուսանկարներ: Վերջիններս օգտատերերին խնդրել են իրենց ուղարկել դրանք: «Ես տեսնում եմ, որ [վարչապետ Նիկոլ] Փաշինյանը շարունակում է սփյուռքահայերին կոչ անել, որ վերադառնան», – մեկնաբանում է օգտատերերից մեկը: «Ինչպե՞ս կարող են վերադառնալ այս, բառացիորեն աղբի մեջ: Խայտառակություն է, որ առայսօր չեն կարողացել հասկանալ, թե ինչպես ճիշտ կազմակերպել աղբահանությունը: Արդեն 23 տարի է, ինչ ես լքել եմ երկիրը, այն ժամանակ էլ այդ խնդիրը կար և առայսօր պահպանվում է »:

Անբավարար հավաքագրման վերաբերյալ բողոքները սկսվել են հայտնվել անցյալ տարվա ամռանը: Քաղաքի քաղաքապետը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը, անցյալ տարվա սեպտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ իր քարոզարշավը մասամբ նվիրել էր աղբահանության խնդրի լուծման խոստումներին: Նախընտրական իր տեսահոլովակի առաջին նկարահանման ժամանակ նա կանգնեց աղբի մոտ և ասաց. «Մենք այն մաքրելու ենք »:

Բայց խնդիրները չեն լուծվել: Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հայերի մատնանշած ամենամեծ խնդիրի շարքում է աղբահանույունը իրենց քաղաքում կամ գյուղում:

Լիբանանի «Սանիթեք» ընկերությունը, որը պայմանագրով աղբահանույուն է կազմակերպում Երևանում և Երևանի քաղաքային իշխանությունները մեղադրում են միմյանց խնդիրների մեջ:

Քաղաքային իշխանությունները մի քանի անգամ տուգանել են «Սանիթեքին» և ակնարկել, որ կարող են խզել ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել է 2014 թ-ին 12 տարի ժամկետով: «Մենք մաքրելու ենք Երևանը « Սանիթեք »-ի հետ միասին կամ առանց դրա», – ասաց օգոստոսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը: Դրան նախորդել էր հուլիսի 30-ին Պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը, որը քրեական գործ է հարուցել «Սանիթեք» -ի դեմ ՝ հարկերից խուսափելու համար: Քաղաքապետարանը նաև լրացուցիչ միջոցներ է ծախսում լրացուցիչ աղբատարներ գնելու համար:

«Սանիթեքը», մինչդեռ, բողոքել է, որ անարդարացիորեն քավության նոխազ է դարձել, ում անունը սխալմամբ կապվում է նախկին իշխանությունների հետ:

Օգոստոսի 2-ին նաև «Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը կազմակերպեց մամուլի ասուլիս, որն ի սկզբանե նախատեսված էր Թբիլիսիում անհասկանալի պատճառներով, իսկ այնուհետև իրականացվեց տեսաձայնագրությամբ, որում նա դժգոհեց, որ ընկերությունը քաղաքականության զոհ է դարձել: «2018 թվականը ընկերության համար կրիտիկական շրջան էր, որին հաջորդեց հեղափոխությունը, և քանի որ աղբը տեսանելի խնդիր է,  «Սանիթեքը » դարձավ թիրախ քաղաքական արշավում», – ասաց նա: «Այն օգտագործվում է նաև նախկին քաղաքային իշխանությունների և ընկերության բաժնետերերի միջև գործարքի տեսք ունենալու համար»:

Ընկերության դեմ հարուցված դատական ​​գործերը ունեն քաղաքական դրդապատճառներ, ասում է Թավիլը. «Իշխանությունները նպատակ են դրել ընկերությանը ֆինանսապես թուլացնել ՝ հետագա յուրացման նպատակով»:

Մինչդեռ աղբը շարունակում է կուտակվել: Օգոստոսի 5-ին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հրապարակել է իր տան մոտակայքում կուտակված աղբի լուսանկարները ՝ անվանելով այն «գարշահոտ» և «անհանդուրժելի»: Նա ասաց, որ իրավիճակը դարձել է այնքան ծայրահեղ, որ թաղամասի երեխաները կատակում են. «Նրանք կանչում են մարդկանց ՝ ասելով՝ եկեք- տեսեք մեր գեղեցիկ տեսարժան վայրերը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment