Թրամփը վետո է դնում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ԱՄՆ աջակցությանը վերջ դնելու օրինագծին
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի ընդունած օրինագծի նկատմամբ, որը նախատեսում է վերջ դնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած պատերազմին: Թրամփը բանաձևը որակել է «ավելորդ» և իր սահմանադրական լիազորությունները թուլացնելու «վտանգավոր» փորձ: 2017 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը երկրորդ անգամ է օգտագործում վետոի իրավունքը:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի ընդունած օրինագծի նկատմամբ, որը նախատեսում է վերջ դնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած պատերազմին:
Թրամփը բանաձևը որակել է «ավելորդ» և իր սահմանադրական լիազորությունները թուլացնելու «վտանգավոր» փորձ:
2017 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը երկրորդ անգամ է օգտագործում վետոի իրավունքը:
Կոնգրեսում Եմենի նկատմամբ նրա քաղաքականության դեմ ընդդիմությունը մեծացավ, երբ անցյալ տարի Ստամբուլի Սաուդյան հյուպատոսությունում սաուդցի գործակալները սպանեցին լրագրող Ջամալ Խաշոգիին:
Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունեց ապրիլին, սենատը՝ մարտին, առաջին անգամ երկու պալատները աջակցեցին Պատերազմի լիազորությունների մասին բանաձևին, որը սահմանափակում է զորքերը գործողությունների ուղարկելու նախագահի հնարավորությունը:
«Այդ բանաձևն իմ սահմանադրական լիազորությունները թուլացնելու ավելորդ ու վտանգավոր փորձ է, սպառնում է ԱՄՆ քաղաքացիների ու զինծառայողների կյանքը հիմա և ապագայում», ասել է Թրամփըը վետոյի ուղերձում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին նախագահ Թրամփի այդ քայլը դատապարտողներից մեկն է:
Եմենն ավերվեց 2015 թ.-ին սաստկացած հակամարտության հետևանքով, երբ հուսի ապստամբներն իրենց հսկողության տակ վերցրին երկրի արևմտյան հատվածի մեծ մասը և նախագահ Աբդրաբուհ Մանսուր Հադիին ստիպեցին փախչել արտասահման:
Սաուդյան Արաբիան և հիմնականում սունի արաբների ևս 8 պետություն անհանգստացած շիա խմբավորման ակտիվացումից, որն, ըստ նրանց, ստանում է Իրանի ռազմական աջակցությունը, օդային հարձակում սկսեցին, նպաստելու Հադիի կառավարության վերականգնմանը:
ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների զենք ու հետախուզություն է տրամադրել կոլաիցիային:
ՄԱԿ-ը պնդում է, որ երկրում սպանվել է առնվազն 7000 խաղաղ բնակիչ և մահերի 65 տոկոսը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանք է:
ԱՄՆ սենատորները Սաուդյան թագաժառանգ, արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին մեղադրեցին Խաշոգիի սպանությունը պատվիրելու համար, սակայն Սաուդյան Արաբիայի դատախազները պնդեցին, որ դա «խարդախ գործողություն» էր և գործակալները չեն գործել նրա հրամանով:
Նախագահ Թրամփն առաջին անգամ իր վետոի իրավունքն օգտագործեց անցած ամիս, երբ Կոնգրեսը քվեարկեց շրջափակելու ԱՄՆ հարավային սահմանում ազգային արտակարգ դրություն հայտարարելու նրա որոշումը, որի նպատակն էր ապահովել սահմանային պատի ֆինանսավորումը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ