Մահից առաջ Յասեր Արաֆաթը քրիստոնյա է դարձել. ենթադրում է ԱՄՆ պաշտոնաթող քահանան

Հոդվածի առանցքում

  • Ամերիկյան պաշտոնաթող քահանան պնդում է, թե Յասեր Արաֆաթին իսլամից քրիստոնեության դարձի բերելու իր ջանքերը արդյունավետ են եղել:
  • Քենդալը նշում է, որ տեսել է՝ ինչպես է Պաղեստինի առաջնորդը արտասվել Մել Գիպսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը նայելիս:
  • Ըստ քահանայի՝ Արաֆաթը հակված էր քրիստոնեություն ընդունել, սակայն վախենում էր վատացնել իր աջակիցների հետ հարաբերությունները:
  • Քենդալը պատմել է՝ երբ 2004 թ-ին Արաֆաթը մահացել է, իր ընկերների տեսիլքներում Հիսուսը գրկել է նրան:

Ուշադրությանն արժանի

2004 թվականի նոյեմբերի 11-ին կյանքից հեռացած Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան վերաբերյալ մի շարք վեճեր են կային, բայց նրա կրոնական հավատաքը դրանց թվում չէր: Սակայն, դա այդպես էր մինչև այժմ:

Բրիտանական քրիստոնեական կայքում այս շաբաթ հրապարակված հարցազրույցում Ռ. Տ. Քենդալը, որը պաշտոնաթող ամերիկյան քահանա ու հայտնի քրիստոնեական գրող է, նշում է Յասեր Արաֆաթին իսլամից քրիստոնեության դարձի բերելու իր ջանքերի մասին, որոնք հնարավոր է արդյունավետ են եղել:

 «Ես չեմ զարմանա, եթե նրան դրախտում տեսնեմ»,-ասել է Քենդալը Premier Christianity-ի ամսագրին, – «Ես աղոթել եմ նրա հետ հինգ անգամ, օծել եմ նրան, նրա համար «Փրկության» աղոթքն եմ ասելԵս չեմ ասում, թե գիտեմ, որ նա փրկվել է, այլ ասում եմ, որ ես չեմ զարմանա, եթե նա փրկված լինի»:

Քենդալը պնդում է, որ 2002 թվականից սկսած հարաբերություններ է հաստատել Արաֆաթի հետ՝ Բաղդադում Անգլիկան եկեղեցու հայտնի հոգևոր սպասավոր և Մերձավոր Արևելքում Կենտերբերի արքեպիսկոպոսի առաքյալ Քենոն Էնդրյուի օգնությամբ: Քենդալը նշել է, որ Արաֆաթին հանդիպել է հինգ անգամ: Այս հանդիպումներից երրորդի ժամանակ Պաղեստինի առաջնորդը նայել է Մել Գիպսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը: «Արաֆաթը արտասվում էր ֆիլմի ավարտին»,-ասել է Քենդալը:

Հաջորդ հանդիպումների ժամանակ Քենդալը, կարծես թե, առաջ է քաշել այն հարցը, որ Արաֆաթը գաղտնի կերպով հակված էր քրիստոնեություն ընդունել, սակայն վախենում էր վատացնել Պաղեստինում իր աջակիցների հետ հարաբերությունները:

Քենդալը նկարագրում է այն ինչ թարգմանչի միջոցով ասել է Արաֆաթին հանդիպումներից մեկի ժամանակ. «Ես այսօր առաջարկությամբ եմ եկել: Ուզում եմ, որ դուք աշխարհին բացահայտորեն ասեք, որ Հիսուս Քրիստոսը մահացել է ձեր մեղքերի համար: Եթե դուք անեք դա, ապա առաջին հերթին խաղաղության կարժանանաք՝ անկախ այն ամենից, որ արել եք ձեր կյանքում: Ձեզ իմաստություն կտրվի, որի կարիք ունեք: Այդժամ դուք կկարողանաք ոգեշնչել բազմաթիվ արաբների, ովքեր Հիսուսի երազանքները ունեն: Այն ինչ ես խնդրում եմ ավելի մեծ արիություն կպահանջի, քան ցանկացած այլ բան, որ դուք երբևէ արել եք. դուք պետք է տեսախցիկների առաջ ասեք, որ Հիսուս Քրիստոսը մահացել է ձեր մեղքերի համար»:

Այս պահին, ըստ Քենդալի պատմության, Սպիտակ տունը փորձում է փոփոխել զրույցը: Արաֆաթը պարզապես հավատափոխության համբույր է փչում ամերիկացիների վրա, որը ինչ-որ կերպ ամրացնում է Քենդալի այն համոզմունքը, թե Պաղեստինի առաջնորդը իր կողմն է անցել:

Ինչպես Քենդալն է նշում, երբ 2004 Արաֆաթը մահացել է, ինքը հեռախոսազանգ է ստացել ընկերներից, ովքեր տեսիլքներ են ունեցել, որտեղ Հիսուսը Արաֆաթին է գրկել:

Եթե դա բավականին կասկածելի է թվում ձեզ, նրանից է, որ հավանական է: Նման դարձի այլ բացատրություններ չկան: Իսկապես, Արաֆաթի դարձի գլխավոր պատմությունն այն է, որ իր այրին՝ Սուհա Արաֆաթը, երբ 1990 թվականին ամուսնացավ Պաղեստինի առաջնորդի հետ, իսլամ ընդունեց:

Վերջին տարիներին Արաֆաթի հետ կապված գլխավոր ինտրիգը վերաբերում էր Փարիզի հիվանդանոցում նրա մահվան էությանը: Այն ենթադրությունը, թե նրան կարող էին թունավորած լինել իսրայելցիները, հանգեցրեց մի շարք բժշկական հետազոտությունների, որոնցից շատերի եզրակացությունն այն էր, որ նա թունավորված չի եղել:

Հարցումները պահանջեցին, որ արտաշիրիմում տեղի ունենա, ու նրան վերահուղարկավորեցին վեց ժամյա արագ կարգով: Արաֆաթի համար դա հարություն չէր:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ:

Write a comment