6 խորհուրդ ցանկացած թեմայի վերաբերյալ համոզիչ ելույթ գրելու համար

6 խորհուրդ ցանկացած թեմայի վերաբերյալ համոզիչ ելույթ գրելու համար

Հոդվածի առանցքում

  • Գրեք ինչպես խոսում եք: Չկա ելույթ գրելու մասին հիմնական օրենք, բայց եթե լիներ, ապա դա, հավանաբար, այսպիսին կլիներ. Ելույթը նախատեսված է խոսելու համար, ոչ` կարդալու:
  • Սովորաբար դժվար է պարզել ելույթի ճիշտ կառուցվածքը. այն դասավորել ըստ կետերի, թե ուշադրություն դարձնել բառերի վրա: Ըստ կետերի կարգավորումը կարևոր է, քանի որ փաստարկը պարզ է, տրամաբանական ու համոզիչ:
  • Վուդրո Վիլսոնը մի անգամ հետևյալ պատասխանն է տվել ելույթ ունենալու խնդրանքին. «Եթե ցանկանում եք, որ ես խոսեմ հինգ րոպե, պետք է մի ամիս պատրաստվեմ: Եթե ցանկանում եք, որ խոսեմ 20 րոպե, ինձ երկու շաբաթ է պետք: Սակայն, եթե դուք ուզում եք, որ ես խոսեմ մեկ ժամ, հենց հիմա էլ պատրաստ եմ»:
  • Երբ 2008 թվականին գրում էինք նախագահ Օբամայի ելույթը Դեմոկրատական կուսակցության համագումարի համար, ելույթի մի հատվածում դժվարություններ առաջացան: Նախագահը մեզ խորհուրդ տվեց. մտածեք այս պահի մասին, մտածեք, թե երկիրն ինչ խնդիրների մեջ է և ճշմարտությունը գրեք:
  • Ոչ ոք չի հիշում, խտրականություն քարոզողների ելույթները, չնայած կասկած չկա, որ նրանք պերճախոս քարոզիչներ են: Ոչ ոք չի հիշում, Հիտլերի ելույթները, թեև քչերը կարող են վիճարկել նրա հռետորական խիզախությունը: Եվ դա նաև այն պատճառով, որ հույսը միշտ ավելի ազդեցիկ է, քան ատելությունը:

Ուշադրությանն արժանի

Ադամ Ֆրենկելը նախագահ Բարաք Օբամայի հատուկ օգնականն էր և հիմնական ելույթ գրողը: Օբամայի նախկին ելույթ գրողը տարածում է մի քանի հնարք: Մինչև հիմա ելույթներից են եղել` Պերիկլեսի թաղման ճառը, դոկտոր Քինգի Լեռնագագաթի ելույթը, Ֆոլկների Նոբելյան մրցանակ ստանալու ելույթը: Բայց, եթե դուք փնտրում եք արագ խորհուրդներ, այստեղ կան մի քանիսը, որոնք կարող եք հաշվի առնել ելույթ գրելու ժամանակ:

  1. Գրեք ինչպես խոսում եք: Չկա ելույթ գրելու մասին հիմնական օրենք, բայց եթե լիներ, ապա դա, հավանաբար, այսպիսին կլիներ. Ելույթը նախատեսված է խոսելու համար, ոչ` կարդալու: Այդ պարզ (և ակնհայտ) փաստը ունի մի քանի կարևոր (և քիչ ակնհայտ)եզրակացություններ. օգտագործել կարճ խոսքեր, գրել կարճ նախադասություններ, խուսափել անհարմար կառույցներից, որոնք կարող են խոսողի մոտ լեզվի սայթաքումներ առաջացնել: Խորհուրդ`գրելու ժամանակ ելույթը բարձրաձայն կարդացեք: Այդ ժամանակ դուք լսում եք այն բառերը, որոնք օգտագործում եք:
  2. Պատմեք . Ես մի անգամ ճառ եմ գրել մարզպետի համար, որի օգնականն ինձ ասաց. ելույթ գրելը թեմայի վերաբերյալ տարբեր հատվածների միավորումն է: Այդ մոտեցումը ոչ լավ ելույթներ,  ոչ էլ լավ հատվածներ ընտրելու բաղադրատոմս է: Երբ առաջին անգամ քննարկում էինք ելույթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցնում է, թե ինչի մասին ենք խոսելու: Ինչպես ցանկացած լավ պատմություն, ելույթն էլ ունի իր պատմողական աղեղը: Նախագահի համար, որպես օրենք, դա դանդաղ նախապատրաստությունն է, հիմնական միջինը և ոգեշնչող ավարտը: Դա է նրա ոճը: Արտահայտեք ձեր պատմությունը ձեզ համար բնական ձևով: Խորհուրդ` լավ պատմությունը կարող է շատ ավելի հզոր լինել, քան ազդեցիկ փաստերն ու վիճակագրությունը:
  1. Խնդիրների կառուցվածքը: Սովորաբար դժվար է պարզել ելույթի ճիշտ կառուցվածքը. այն դասավորել ըստ կետերի, թե ուշադրություն դարձնել բառերի վրա: Ըստ կետերի կարգավորումը կարևոր է, քանի որ փաստարկը պարզ է, տրամաբանական ու համոզիչ: Սա է պատճառը, որ Ամերիկայի մի քանի մեծագույն ելույթ գրողներ`Լինկոլնից մինչև անձամբ նախագահ Օբաման, ուսումնասիրել են օրենքը, որտեղ արժևորվում է տրամաբանական փաստարկ ներկայացնելու հնարավորությունը: Խորհուրդ`ցուցակ կազմելը ելույթի կառուցվածքի մի ձևն է միայն է:
  1. Եղեք հակիրճ: Ասում են Վուդրո Վիլսոնը մի անգամ հետևյալ պատասխանն է տվել ելույթ ունենալու խնդրանքին. «Եթե ցանկանում եք, որ ես խոսեմ հինգ րոպե, պետք է մի ամիս պատրաստվեմ: Եթե ցանկանում եք, որ խոսեմ 20 րոպե, ինձ երկու շաբաթ է պետք: Սակայն, եթե դուք ուզում եք, որ ես խոսեմ մեկ ժամ, հենց հիմա էլ պատրաստ եմ»: Վիլսոնը գիտեր, որ ավելի դժվար է հակիրճ լինել, քան շատախոս: Բայց հակիրճ լինելու լավագույն ձևը ցուցադրել է Չերչիլը, երբ պատերազմի ժամանակ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.«Լուրերը Ֆրանսիայից շատ ավելի վատն են»: Խորհուրդ` փորձեք ձեզ, յուրաքանչյուր նախադասությունից կրճատեք այնքան բառ, որքան ցանկանում եք, բայց պահպանեք իմաստը:
  1. Եղեք հավաստի: Եթե դուք երբևէ ելույթ եք ունեցել, ձեզ հավանաբար ասել են. «Պարզապես սրտանց խոսեք: Դա այնքան էլ օգտակար խորհուրդ չէ գրելու համար, բայց նաև չի նշանակում, որ սխալ է: Երբ 2008 թվականին գրում էինք նախագահ Օբամայի ելույթը Դեմոկրատական կուսակցության համագումարի համար, ելույթի մի հատվածում դժվարություններ առաջացան: Նախագահը մեզ խորհուրդ տվեց. մտածեք այս պահի մասին, մտածեք, թե երկիրն ինչ խնդիրների մեջ է և ճշմարտությունը գրեք: Այն հիշեցում էր չկենտրոնանալ հարցերի և առանձին հատվածների վրա, այլ պարզ ձևով ասել այն, ինչին հավատում ես: Խորհուրդ` խոսիր քո անձնական կյանքի մասին և դա կօգնի գտնել քո ոճը, կապ հաստատել քո լսարանի հետ:
  1. Միայն մի խոսիր,այլ մի բան ասա: Երբ Միքելանջելոյին հանձնարարեցին նկարել Սիքստիյան մատուռը, նա դա անշնորհակալ գործ համարեց: Պետք էր շատ ժամանակ ծախսել քանդակելու, ոչ թե նկարելու վրա: Բայց նա օգտագործեց նկարելու առիթը և ստեղծեց պատմության մեջ ամենավսեմ որմնանկարը: Այնպես որ, հաջորդ անգամ, երբ ձեզ կխնդրեն խոսել, ոչ թե ելույթ գրեք, այլ ինչ-որ մեծ բան: Ոչ ոք չի հիշում, խտրականություն քարոզողների ելույթները, չնայած կասկած չկա, որ նրանք պերճախոս քարոզիչներ են: Ոչ ոք չի հիշում, Հիտլերի ելույթները, թեև քչերը կարող են վիճարկել նրա հռետորական խիզախությունը: Եվ դա նաև այն պատճառով, որ հույսը միշտ ավելի ազդեցիկ է, քան ատելությունը: Պատահական չէ, որ ամենահայտնի և սիրված ելույթը պատմության մեջ Լեռան քարոզն է` մարդկության ամենաբարձր իդեալների ձևակերպումը: Խորհուրդ` նախքան գրելը, ոգեշնչվեք կարդալով մեծագույն ճառերի հավաքածուները, ինչպիսին է Վիլյամ Սաֆիրի «Տվեք ինձ ձեր ականջները»: 
    Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment