2014-ին ամենատարածված գաղտնաբառը`123456
Հոդվածի առանցքում
- Չնայած ծածկաբառերի անվտանգության մասին բոլոր զգուշացումներին` ըստ SplashData կազմակերպության տվյալների, 2014-ին ամենատարածված գաղտնաբառը եղել է «123456»-ը:
- Պարզ նշանների վրա հիմնված գաղտնաբառերը շատ տարածված են, անկախ այն բանից, որ դրանք շատ թույլ են: Պետք է խուսափել որևէ պայմանագրից, որը բաղկացած է միայն թվերից, առավել է ևս իրար հաջորդող:
Ուշադրությանն արժանի
Չնայած ծածկաբառերի անվտանգության մասին բոլոր զգուշացումներին` ըստ SplashData կազմակերպության տվյալների, 2014-ին ամենատարածված գաղտնաբառը եղել է «123456»-ը:
Այս կազմակերպությունը կազմել է ամենավատ գաղտնաբառերի ցանկը, որի առաջին տեղում է «123456»-ը, իսկ երկրորդ տեղում է` «password» բառը: Այս ցանկը կազմվել է ավելի քան 3.3 միլիոն վերծանված գաղտնաբառերից: Երրորդ տեղը զբաղեցնում է ևս մեկ թվային գաղտնաբառ` «12345678» և «qwerty» տառերը: Աշխարհի 10 ամենավատ գաղտնաբառերը հնգանիշ են:
«Պարզ նշանների վրա հիմնված գաղտնաբառերը շատ տարածված են, անկախ այն բանից, որ դրանք շատ թույլ են: Պետք է խուսափել որևէ պայմանագրից, որը բաղկացած է միայն թվերից, առավել է ևս իրար հաջորդող»,-նշում է SplashData կազմակերպության տնօրեն Մորգան Սլեյնը:
Վատագույն տասնյակում տեղ էին գտել նաև «baseball», «dragon» և «football» բառերը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ