Անգելա Մերկելի ապագան մշուշոտ է

Անգելա Մերկելի ապագան մշուշոտ է

Հոդվածի առանցքում

  • Կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային ողջունելիս նստել է, երբ զինվորական նվագախումբը նվագում էր ազգային օրհներգերերը: Սա հունիս-հուլիս ամիսներին արդեն երրորդ անգամ էր, որ նա նստում է այդպիսի պետական ընդունելության ժամանակ: Կան բազմաթիվ նշաններ, որ Մերկելի դարաշրջանի վերջը կարող է լինել ամենադժվարներից մեկը: Թեև հաջորդ ընդհանուր ընտրությունները նշանակված են 2021-ին, քաղաքական հանգամանքներով պայմանավորված դրանք կարող են ավելի վաղ կայանալ:

Ուշադրությանն արժանի

Կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային ողջունելիս նստել է, երբ զինվորական նվագախումբը նվագում էր ազգային օրհներգերերը:

Սա հունիս-հուլիս ամիսներին արդեն երրորդ անգամ էր, որ նա նստում է այդպիսի պետական ընդունելության ժամանակ: Միջազգային մեդիայի վերնագրեր դարձած լուրը շշուկներ էր տարածում նրա առողջության վիճակի մասին: Նա այդ մտահոգություններին անդրադարձավ երեքշաբթի՝ իր առաջին հետընտրական արձակուրդի ժամանակ, Ostsee-Zeitung  թերթի կազմակերպած ընթերցասերների ֆորումում, որը տեղի էր ունենում հյուսիսարևելյան Ստրալսունդ քաղաքում:

Der Spiegel պարբերականը գրում է, որ մոտ 200 տեղանոց լսարանում հարցերի պատասխանելիս նա ասել է. «Ես հասկանում եմ, որ մարդիկ ունեն այդ հարցերը, և որ նրանցից ոմանք անհանգստանում են: Դրա համար ես պարտավոր եմ գնահատել իրավիճակը, թե արդյոք կարող եմ կատարել իմ առջև դրված խնդիրները, թե ինչ-որ բան ինձ վրա այնքան է ազդում, որ ես գուցե չեմ կարող»:

Մերկելը արդեն ասել է, որ չի վիճարկի մեկ այլ ընդհանուր ընտրության հարցը, և այս շաբաթ նշաններ կային, որ կանցլերը սկսում է իր պաշտոնավարման վերջին փուլում հուզականորեն ազատ խոսել: «Ես միշտ կարողացել եմ գտնել տեղ, ուր կարող եմ տխրել` առանց դրա մասին ամբողջ հանրությանը պատմելու: Առանց այդպիսի տեղերի դժվար կլինի միշտ երջանիկ լինել հանրության առաջ», – ասել է նա:

Կան բազմաթիվ նշաններ, որ Մերկելի դարաշրջանի վերջը կարող է լինել ամենադժվարներից մեկը: Թեև հաջորդ ընդհանուր ընտրությունները նշանակված են 2021-ին, քաղաքական հանգամանքներով պայմանավորված դրանք կարող են ավելի վաղ կայանալ:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը(SPD), իր կոալիցիոն կառավարության կրտսեր գործընկերները, դեռ պայքարում են վերջին հարցումների արդյունքների համար` հավաքելով 12% և 14%: Նաև ընթացքի մեջ է եվրոպական ընտրություններում կուսակցության անհաջող արդյունքից հետո հունիսին Անդրեա Նահլեսի հրաժարականից հետո նոր առաջնորդ ընտրելու գործընթացը:

Ընտրությունը կարող է ճակատագրական լինել, քանի որ ավելի ձախակողմյան SPD-ի ղեկավարը կարող է տեսականորեն դուրս բերել կուսակցությունը կոալիցիայից՝ նոր ընտրությունների դեմ պայքարելու համար, և հնարավոր է, որ խաղադրույք կատարի ավելի պոպուլյար Կանաչների և սոցիալիստական Ձախ կուսակցությունների հետ ապագա դաշինքի վրա:

Մերկելը փոքր-ինչ փնթփնթում էր, երբ ընթերցողների ֆորումում այդ հնարավորությունը քննարկվեց՝ ասելով, որ ինքը չի լսել ոչ մի առաջարկություն իր կաբինետում:

Համենայն դեպս, կան ավելի կարևոր բաներ, որոնք պետք է քննարկվեն:

Բայց Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը կարող է ունենալ իր սեփական խնդիրները: ՔԴՄ-ի շարքերում շատերը կարծես դեմ են  որպես կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերի թեկնածությանը, որը, ինչպես երևում է, կլինի ՔԴՄ-ի կանցլերի թեկնածուն:

Մերկելը նաև բախվում է Կանաչների կուսակցության աճող ժողովրդականությանը և կլիմայի փոփոխության թեմային, որը գլխավորում է քաղաքական օրակարգը:

Ի պատասխան Կանաչների կուսակցության առաջնորդ Ռոբերտ Հաբեքկի այս շաբաթվա սկզբին արած առաջարկության, որ պետությունը պետք է հաշվի առնի որոշ նոր պարտքեր վերցնելու անհրաժեշտությունը` կլիմայի պահպանման նախագծերում խոշոր ներդրումների համար, Մերկելը (իր խոսնակ Շտեֆեն Սեյբերտի միջոցով) պնդեց, որ կառավարությունը կարող է հասնել բոլոր նպատակներն իր ընթացիկ բյուջեի շրջանակներում:

Պետական բյուջեն հավասարակշռելի Մերկելի կառավարության ֆինանսների նախարարության համար ֆետիշի նման մի բան է դարձել, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է զբաղեցնում նախարարի աթոռը: Նա և այժմ ֆինանսների նախարար Շոլցը նույն կարծիքին են, երբ խոսքը Գերմանիայի հարկաբյուջետային համակարգին է վերաբերում:

«Մենք կարող ենք կատարել անհրաժեշտ քայլերը՝ առանց ավելի շատ պարտքեր վերցնելու», – ասել է նա:

Բայց այս թեման կարող է վիճահարույց դառնալ, եթե ապագա կոալիցիայում ներգրավվեն Կանաչները և Մերկելի կուսակցությունը Կրամպ-Կարրենբաուերի կամ կամ Մերզի գլխավորությամբ:

Այնուամենայնիվ, Մերկելի ֆինանսական զգուշավորությունը չխանգարեց նրան ընդգծել, որ իրեն «հուզել» է Գրետա Թյունբերգի կլիմայի պաշտպանության արշավը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment