Հայաստանում բացվում է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Հայաստանում բացվում է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Հոդվածի առանցքում

  • Աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը բացվել է կիրակի օրը Հայաստանում, ուր այս էթնոկրոնական խումբը ամենամեծ փոքրամասնությունն է: Արարողությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ այլ պաշտոնյաներ: Քուբա Մերե Դիվանեն գտնվում է Ակնալիճում, մայրաքաղաք Երևանից 35 կմ դեպի արևմուտք, և բաղկացած է յոթ գմբեթներից, որոնք շրջապատված են կենտրոնական, կամարատիպ տանիքով և ունեն տաճար, ճեմարան և թանգարան:

Ուշադրությանն արժանի

 

Աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը բացվել է կիրակի օրը Հայաստանում, ուր այս էթնոկրոնական խումբը ամենամեծ փոքրամասնությունն է: Արարողությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ այլ պաշտոնյաներ:

Քուբա Մերե Դիվանեն գտնվում է Ակնալիճում, մայրաքաղաք Երևանից 35 կմ դեպի արևմուտք, և բաղկացած է յոթ գմբեթներից, որոնք շրջապատված են կենտրոնական, կամարատիպ տանիքով և ունեն տաճար, ճեմարան և թանգարան:

ՀՀ ԱԺ նախագահն առիթն օգտագործեց համեմատություններ կատարելով եզդիների և հայերի ողբերգական վերջին պատմությունների միջև:

«Դժբախտաբար, իրենց նորագույն պատմության ընթացքում, ինչպես հայերը, այնպես էլ եզդիները զոհ են դարձել ցեղասպանության», – ասում է Միրզոյանը կիրակնօրյա հայտարարության մեջ:

«Խորհրդանշական և տրամաբանական է, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է Հայաստանում: Հայաստանը տուն է եզդիների համար: Եզդիների երեխաները բազում ճակատագրական և հերոսական պահեր են ունեցել իրենց հայ եղբայրների կողքին», – ավելացրեց նա:

Քուբա Մերե Դիվանը կառուցվել է 2012 թ.-ին հիմնադրված Հայաստանի առաջին եզդիական տաճարից մի քանի մետր հեռավորության վրա: Հիմնադրվել է հայաբնակ, ռուսաստանցի եզդի գործարար Միրզա Սլոյանի ֆինանսավորմամբ, նոր 25 մետր բարձրությամբ տաճարային աշտարակներով:

Եզդիների համայնքը ավանդաբար բնակվում է ժամանակակից Քրդական մեծամասնության տարածքներում, հյուսիսային Իրաքում և Թուրքիայի արևելքում: 1820-ական թվականների այժմյան Հայաստանում ստեղծվել է մեծ եզդիական համայնք, որը ձևավորվել է Օսմանյան կայսրության կողմից ոչ մահմեդական փոքրամասնությունների խմբերի հետապնդումներից փախածների կողմից: Ըստ Հայաստանի վերջին մարդահամարի, որը տեղի է ունեցել 2011 թ.-ին, երկրում եզդիների թիվը գերազանցել է ավելի քան 35000 մարդ, որով ազգակրոնական այս խումբը  դարձել է Հայաստանի ամենամեծ փոքրամասնությունը:

Հալածանքներն ու փախստականների հետապնդումը շարունակվել է եզդիների հանդեպ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻԻՀ) իշխանության օրերին:

Հաշվի առնելով, որ նրանք հավատի պատճառով հերետիկոսներն էին համարվում Դաեշ-ի կողմից, համայնքը ենթարկվում էր բռնությունների զինյալ խմբավորումների կողմից: Տղամարդիկ առևանգվել և սպանվել են մասսայաբար, իսկ կանայք առևանգվել և հանձնվել սեռական ստրկության: Հազարավոր եզդիներ անհայտ կորած են մնում:

Իրաքի երբեմնի 500,000 բնակչություն ունեցող եզդիական համայնքից մոտ 100,000 մարդ փախել է երկրից, որոնց մի փոքր մասն ապաստան է գտել Հայաստանում, մինչդեռ 360,000 շարունակում են մնալ ներքին տեղահանվածների մեջ:

Իրաքում եզդիների ցեղասպանությունը ճանաչվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2018 թվականի հունվարին:

Եզդիական գործիչները և փաստաբանների խմբերը ասում են, որ ինչպես Քուբա Մերե Դիվանեն ու Լալիշը, որը ներկայումս վերականգնման փուլում է, գործում են որպես տեղահանվածների ապաստանի վայրեր և օգնում են պաշտպանել խմբի մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացումից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment