100 տարի առաջ բրիտանական և գերմանական զինվորները նշում էին աշխարհի ամենատխուր Սուրբ Ծնունդը

100 տարի առաջ բրիտանական և գերմանական զինվորները նշում էին աշխարհի ամենատխուր Սուրբ Ծնունդը

Հոդվածի առանցքում

  • «Առավոտյան մոտ ժամը տասին ես նայեցի հողապատնեշի վրայով ու նկատեցի մի գերմանացու», - իր մորը հասցեագրված նամակում գրում է կապիտան Չաթըրը, « ով ձեռքով թափահարում էր: Այնուհետև նրանցից երկուսը դուրս եկան խրամատից ու շարժվեցին դեպի մեզ»:
  • Ամբողջ ռազմաճատկատի գծով զինվորները նշում էին Սուրբ Ծնունդը միասին: Պատերազմի հինգ ամիսը չխանգարեց դրան: Զինվորները փոխանակում էին նվերներ և ծխախոտ: Իրենք թաղեցին մահացածներին, ովքեր զոհվել էին չեզոք գոտում:
  • Սուրբ Ծննդյան զինադադար, իհարկե, չկար: Պատերազմը չէր դադարել: Սակայն եղել է անջնջելի հումանիզմի դրսևորման պահ այնտեղ, որտեղ շուտով պետք է լիներ սոսկալի մի հակամարտություն, որը աշխարհը դեռ չէր տեսել:

Ուշադրությանն արժանի

Ըստ Իսահակ Թարուրի, դեկտեմբերի 24, 2014 թ.

1914-ի Սուրբ Ծննդյան առավոտն էր: Բելգիայի ցեխոտ, արյունոտ տարածքներում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի զինվորները նայում էին միմյանց իրենց թշվառ խրամատներից: Ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը:

Եվ ապա ինչ-որ զարմանալի և հուզիչ բան տեղի ունեցավ:

«Առավոտյան մոտ ժամը տասին ես նայեցի հողապատնեշի վրայով ու նկատեցի մի գերմանացու», – իր մորը հասցեագրված նամակում գրում է կապիտան Չաթըրը, « ով ձեռքով թափահարում էր: Այնուհետև նրանցից երկուսը դուրս եկան խրամատից ու շարժվեցին դեպի մեզ»:

Չաթըրը, ում նամակը հրապարակել է Royal Mail-ը, շարունակվում է: «Մենք պարզապես պատրաստվում էինք կրակել նրանց վրա, երբ տեսանք, որ իրենք չունեն հրացաններ, ուստի մեզանից մեկ հոգի գնաց իրենց հանդիպելու և մոտ երկու րոպե անց երկու կողմերի խրամատների միջև ընկած չեզոք գոտին լցվեց զինվորներով և սպաներով երկու կողմից, ովքեր իրար ձեռք էին սեղմում ու մաղթում միմյանց երջանիկ Սուրբ Ծնունդ»:

Ամբողջ ռազմաճատկատի գծով զինվորները նշում էին Սուրբ Ծնունդը միասին: Պատերազմի հինգ ամիսը չխանգարեց դրան: Զինվորները փոխանակում էին նվերներ և ծխախոտ: Իրենք թաղեցին մահացածներին, ովքեր զոհվել էին չեզոք գոտում:

«Ես հասկացա նրանց մեծ մասը ուրախ կլիներ վերադառնալ տուն», – գրել է Չաթըրը: «Մենք նվագեցինք ամբողջ օրը մեր մոտի գործիքներով և բոլորն էլ արդեն հանգիստ տեղաշարժվում էին»:

Այս «Սուրբ Ծննդյան զինադադարի» պատմությունը շատ հայտնի է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, որտեղ պետական գործակալությունները և այլ կազմակերպություններ հիշում են այս պահը:

Հանրաճանաչ մթերային մանրածախ առևտրի Sainsbury ընկերությունը նույնիսկ նկարահանել է Սուրբ Ծննդյան զինադադարին վերաբերող մի հոլովակ:

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի զինվորների հաշվետվությունները, միասին խաղադաշտում գնդակ խաղալու մասին, մի առասպել առաջ քաշեցին Սուրբ Ծննդյան զինադադարին կազմակերպված ֆուտբոլային հանդիպումից: Բրիտանական ֆուտբոլի ասոցիացիան այս տարի նշեց այս իրադարձության տարեդարձը Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի զինվորների միջև կազմակերպված հանդիպմամբ: (Շատ պատմաբաններ, սակայն, համարում են, որ այս միջոցառման մասին տեղեկությունը զուրկ է պատմական հիմնավորումից):

Սուրբ Ծննդյան զինադադար, իհարկե, չկար: Պատերազմը չէր դադարել: Սակայն եղել է անջնջելի հումանիզմի դրսևորման պահ այնտեղ, որտեղ շուտով պետք է լիներ սոսկալի մի հակամարտություն, որը աշխարհը դեռ չէր տեսել:

«Պատերազմը այդ պահին դեռևս այդքան, ինչպես դուք ասում եք, սոսկալի փուլում չէր», – ասում է բրիտանացի պատմաբան Ալան Վեյկֆիլդը CBS-ին տված իր հարցազրույցում:

«Միայն 1915-ին էր, երբ թունավոր գազի նման երևույթներ ի հայտ եկան: Ինքնաթիռները ռմբակոծում էին Լոնդոնը, գերմանացիները խորտակեցին Lusitania լայները, ուր եղան քաղաքացիական զոհեր: Իսկ քարոզչամեքենան այդ ժամանակ, իրոք, այդքան ուժեղ չէր աշխատում և չէր հասցրել ստեղծել այդքան մեծ ատելություն միմյանց նկատմամբ»:

Նույնիսկ այն ժամանակ` դեկտեմբերի 25-ին, 1914-ին, եղավ արյունահեղություն: Հետազոտողները գտել են ապացույցներ դիպուկահարների կատաղի կրակի, որի արդյունքում կային զոհեր զորքերի տարբեր շփման գծերում: Առնվազն 149 բրիտանացի զինվորներ են զոհվել այդ օրը: Եվ շատ ավելի վատ բաներ պետք է տեղի ունենային հետագայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment