Սիրիան կանգնած է խոցելի ապագայի առաջ, որտեղ գլխավոր դերակատարներ են Ռուսաստանը և Իրանը

Սիրիան կանգնած է խոցելի ապագայի առաջ, որտեղ գլխավոր դերակատարներ են Ռուսաստանը և Իրանը

Հոդվածի առանցքում

  • «Արաբական գարունով» ոգևորված, հանուն դեմոկրատական փոփոխություններ սկսված ցույցերից ու տարիների արյունահեղությունից հետո՝ Սիրիայի ամենահավանական ապագան ավելի խոցելի է, քան պատերազմից առաջ էր։ Ասադի ռեպրեսիվ կառավարությունն ուղղորդվում է Ռուսաստանի և Իրանի կողմից։ Երկու երկրներն էլ Ասադի երկարամյա դաշնակիցներն են։ Ռուսական օդուժն ու իրանական զորքերը փրկեցին Ասադին՝ այս երկրների ներկայությունն ամրապնդելով Սիրիայում։

Ուշադրությանն արժանի

Թուրքիան սպառնում է ներխուժել Սիրիա՝ ոչնչացնելու քուրդ զինյալներին։ Սիրիական ուժերը շարժվում են դեպի տարածքներ, որոնք շուտով կլքեն ամերիկացիները։ Իսրայելը ռմբակոծում է Սիրիայի խորքում տեղակայված Իրանի աջակցությունը վայելող ուժերին։  Եվ Ռուսաստանը շուտով կարող է քայլեր ձեռնարկել՝ ճնշելու Սիրիայի հակակառավարական վերջին ընդվզումները։ Սիրիան, որտեղից Թրամփի հրամանով դուրս են գալիս ամերիկյան զինված ուժերը, երկրի բալկանացման տարբերակն է, որը գրեթե 8 տարի առաջ ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ։ Հիմա ամերիկյան զորքերի հետքաշումով և նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ընդվզումների ճնշումով Իրանը և Ռուսաստանը նույնիսկ ավելի ազատ կլինեն՝ իրենց իշխանությունն ամրապնդելու Սիրաիում։

«Բարի գալուստ հետամերիկյան Միջին Արևելք»,- թվիթերում գրել է երկարամյա դիվանագետ և Արտաքին գործերի խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը։

Ինչպիսի՞ն կլինի հետպատերազմական Սիրիան

«Արաբական գարունով» ոգևորված  դեմոկրատական փոփոխությունների հույսով ցույցերից ու տարիների արյունահեղությունից հետո՝ Սիրիայի ամենահավանական ապագան ավելի խոցելի է, քան կպատերազմից առաջ էր։ Ասադի ռեպրեսիվ կառավարությունն ուղղորդվում է Ռուսաստանի և Իրանի կողմից։ Երկու երկրներն էլ Ասադի երկարամյա դաշնակիցներն են։ Ռուսական օդուժն ու իրանական զորքերը փրկեցին նրան՝ այս երկրների ներկայությունն ամրապնդելով Սիրիայում։

Շիական Իրանը, որը մրցում է Սաուդյան Արաբիայի կողմից առաջնորդվող Սուննի ուժերի հետ՝ տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, հազարավոր իրանցի և իրենց կողմնակից զինյալներ է ուղարկել Սիրիա։ Այն շիա սրբավայրեր է կառուցում և ուժեղացնում շիա զինված ուժերին՝ հույս ունենալով դա որպես լծակ օգտագործել Իսրայելի դեմ։

Ռուսաստանը, որն արդեն բավականաչափ ազդեցություն ունի Սիրիայում, գերիշխող դիրք է զբաղեցնում նրա արտաքին քաղաքականության մեջ, ռազմական և անվտանգության ծառայություններում։ Դա Ասադին պաշտպանելու՝ Մոսկվայի պահանջած գնի մասն է։

Ի՞նչ են ստանում Ռուսաստանը և Իրանը

Չնայած Սիրիայում մնալը կարող է ծախսատար թվալ, տունդարձը՝ հիասթափեցնող և ոչ ցանկալի, Ռուսաստանն ու Իրանը շահում են ԱՄՆ-ի հետքաշվելուց։ Նրանք ձեռք են բերում ռեգիոնալ ազդեցություն։ Երկու երկրների համար էլ սա «երազանքների սցենար է»։

Ինչո՞ւ էին  ամերիկացի զինվորները Սիրիայում

Երկու հազար ամերիկացիներ տեղակայված էին Սիրիայի հյուսիս-արևելքում։ Նրանք համագործակցում էին քրդական ուժերի հետ՝ Իսլամական պետությունն այդ տարածքից վերացնելու համար։ Բայց այդ գործընկերությունը զայրացրեց հարևան Թուրքիային, որի համար ինքնավարություն ցանկացող քրդերը վտանգավոր թշնամի են։

Ինչպե՞ս կամ արդյոք Սիրիան կշարունակի՞ պայքարն Իսլամական պետության դեմ, անորոշ է։ ԻՊ-ի մոտ 30 հազար կողմնակիցներ ցրված են երկրով մեկ։ Շատ փորձագետներ կանխատեսում են, որ ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը կարող է մեկ այլ ռազմաճակատ բացել. կամ Թուրքիան կբախվի քրդական ուժերի հետ, կամ Ասադի զորքերը կազատագրեն հյուսիս-արևելքը, կամ էլ երկուսը միասին։ Հավանական է, որ քրդերն ու Ասադն ավելի շուտ գործարքի կգնան։ Եթե ոչ, նոր բախումները կարող են փախստականների նոր ալիք բերել՝ քրդերի և մյուսների, որոնք կշարժվեն դեպի Իրաք, ինչն էլ կարող է նպաստել ԻՊ-ի վերածննդին։

Ո՞վ կգրավի ամերիկացիների ազատած տարածքը

Ըստ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի՝ Ռուսաստանը, Իրանը և իրանական աջակցությամբ զինված ուժերը՝ ներառյալ լիբանանյան շիաական «Հզբոլահ» խմբավորումը, լավ դիրքավորված են՝ գրավելու Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան զորքերի լքած տարածքները։ Նրանք 29 մոտակա դիրքեր են գրաված, ևս 7-ը՝ Իրաքի հետ սահմանին։

Ի՞ն է մնում հակաասադական ընդվզումից

Ասադի դեմ վերջին գլխավոր ընդվզումը Իդլիբ նահանգում էր՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի հետ սահմանին։ Ռուսաստանը կարող է օգնել Ասադին, ի վերջո, կրկին վերցնել այդ նահանգը։ Բայց Ռուսաստանն էլ սպասում է, որ առաջինն ինքը կբանակցի Թուրքիայի հետ, որն աջակցել է հակաասադական խմբավորումներին, և վստահաբար հետաքրքրված է, թե ինչ է կատարվում է Սիրիայի հետ սահմանին։

Ինչպե՞ս են փոփոխություններն ազդել Իսրայելի վրա

Վերլուծաբաններն ասում են, թե Իրանն իրար է կապում Իրաքում, Սիրիայում և Լիբանանում շիա գործընկերներին՝ մեկ միասնական ճակատ ստեղծելով Իսրայելի դեմ։ Սիրիայում Իրանը և Հզբոլահը նպատակ ունեն ուժեղացնել ռազմական ներկայությունը Գոլանի բարձունքների մոտ, որը անեքսիայի ենթարկվեց Իսրայելի կողմից, երբ այն գրավվեց 1967-ի պատերազմին։

Իսրայելը հստակեցրեց՝ չի հանդուրժի Սիրիայի կողմից աճող սպառնալիքը։ Ռուսները, որոնք լավ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, լռելյայն թույլ են տվել այդպիսի օպերացիաներ իրականացնել անցյալում։ Մինչդեռ Կրեմլը դեմ է Սիրիայի սուվերենության՝ Իսրայելի, այսպես կոչված, «կոպիտ խախտմանը»։

Ինչպե՞ս է Իրանը փոխում Սիրիան

Իրանի կողմից գլխավորվող շիա գործընկերությունը Սիրիայում բախվում է հիմնական խնդրին. Սուննի մեծամասնությամբ երկրում շիաները շատ քիչ են։ Այդուհանդերձ, Իրանը մեծացրել է իր ազդեցությունը սիրիական զինյալների և քաղաքացիների շրջանում։ Սիրիայի որոշ շրջաններում Իրանը կանխիկ գումար է մատակարարում, որպեսզի վճարեն տների համար, որտեղ մարդիկ հայտնվել են պատերազմի պատճառով։ Այլ շրջաններում այն հիմնել է շիա տաճարներ, ինչն էլ այցելուներ է գրավել Իրանից, Իրաքից և Սիրիայից։

Անտեսելով սիրիական կառավարության պատմական աշխարհիկությունը՝ Իրանը և Հզբոլահը երկրի որոշ հատվածներ են մտել ընդգծված կրոնական երանգով։ Անցյալում հազվադեպ կտեսնեիք Աշուրայի (շիա գլխավոր տոնը) տոնակատարություններ Դամասկոսի ոչ շիա հատվածներում։ Հիմա Աշուրայի արարողություններն առավել քան ակնհայտ են։ Պատմականորեն աշխարհիկ Սիրիայի բանակի որոշ զինվորներ դարձել են ավելի կրոնապաշտ՝ իրանահեն շիական զինված ուժերին միավորվելուց հետո: Ուրիշներն էլ նրանց են միացել ոչ կրոնական պատճառներով: Այնտեղ զինյալներն ավելի շատ են վճարվում, բանակն ավելի շատ ազատ օրեր է տրամադրում: Եվ շիական ուժերի մաս կազմել չի նշանակում շիա դառնալ:

«Այն այլևս մաքուր աշխարհիկ չէ,- ասում է բեյրութցի վերլուծաբան Ալի Ռիզկը, որը գրում է Իրանի մասին,- Այս ամենից հետո այն միայն մարդասիրական է, այս միավորումներն աշխատում են իրար հետ, կռվում կողք կողքի»:

Ռուսներին ողջունեցի՞ն Սիրիայում

Ռուսաստանն ամրապնդել է կապերը Սիրիայի հետ, ուժեղացրել հարաբերությունները Թուրքիայի հետ և ստվերել Միացյալ նահագներին, որի հետ ստիպված է պայքարել Միջին Արևելքում:  Ռուսները ցույց են տալիս, թե իբր հասկանում են Սիրիային՝ հիմնականում սուննի մահմեդական Չեչնիայից ռազմական ոստիկաններ ուղարկելով, որ, օրինակ, բանակցեն ապստամբների հետ և խաղաղություն պահպանեն սուննի հատվածներում: Շատերը ողջունեցին ռուսներին՝ նրանց նախընտրելով կառավարական անվտանգության ուժերին կամ իրանական շիա զինուժին:

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ու Իրանը բաժանեն Սիրիայի ապագան

Իրանն ու Ռուսաստանն արդեն մրցակցության մեջ են: Երկուսն էլ արդեն խորհրդականներ են տեղակայում սիրիական անվտանգության գործակալություններում: Այս մասին տեղեկացնում է Միջազգային ճգնաժամային խմբի Միջին Արևելքի ծրագրի ղեկավար Ջուսթ Հիլթերմանը: Երկուսն էլ մարտահրավերների են բախվում Սիրիայում մնալու համար: Ոչ մեկն էլ չի կարող թույլ տալ իրեն Սիրիայի վերականգնումը, որը կարող է գերազանցել 200 միլիարդ դոլարը:

Ռուսները «ցանկանում են Սիրիայից ելք գտնել հիմնական և ռազմական ճանապարհով՝ այնտեղ թողնելով երկու բազա, իրենց մարդկանց՝ անվտանգության ապարատում, և ռուսական ընկերություններ, որոնք կօգնեն վերականգնման գործում,- ասել է Հիլթերմանը,- Նրանք չեն ուզում միայն ռազմական հարաբերություններ ունենալ»:

Սիրիայում ռազմական արկածների մասով Իրանի կառավարությունը երկրի ներսում դիմադրության հանդիպեց, որտեղ տնտեսությունը խորապես լարված է ամերիկյան սանկցիաներից:

Ե՛վ ռուսական, և՛ իրանական կողմը հասկանում են, որ դժվար կլինի վերականգնել կայունությունը Սիրիայում Ասադի իշխանությամբ: Խաղաղ ցուցարարները դուրս են եկել նրա դեմ այն հատվածներում, որտեղ Ասադը վերականգնել է իր վերահսկողությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment