Ստամբուլում Էրդողանի պարտությունից հետո դատավարություններում նոր լույս է նշմարվում

Ստամբուլում Էրդողանի պարտությունից հետո դատավարություններում նոր լույս է նշմարվում

Հոդվածի առանցքում

  • Թեև Թուրքիայի դատական համակարգը անկախ է, այն հիմա ճգնաժամում է: Հազարավոր դատավորներ բանտարկվել են 2016-ի հեղաշրջման փորձից հետո: Շատերին շտապ փոխարինել են, հաճախ Էրդողանի հավատարիմ կողմնակիցները, և նրանք, ովքեր շարունակում են աշխատել, վախի մթնոլորտում են, ասում են փորձագետները:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված է երկրում արագ փոփոխվող քաղաքական իրավիճակով: Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է վերափոխումների հավանականությունը՝ Ստամբուլում քաղաքապետի՝ իշխող կուսակցության համար աղետալի ընտրություններից հետո, երբ հաղթեց ընդդիմության թեկնածուն:

Էրդողանի կուսակցության (ԱԶԿ) այս կորուստը, ըստ որոշ վերլուծաբանների նշանակում է, որ նա կմեղմի 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո իր ագրեսիվ քաղաքական տոնը, մարդկանց քրեական հետապնդումները՝ նույնիսկ գյուլենականների հետ ամենաչնչին առնչություն ունենալու մեղադրանքով:

Այս շաբաթ սպասվում են երեք խոշոր դատավարություններ, և ակնկալվում է, որ դրանց ուշադիր կհետևեն օտարերկրյա կառավարությունները,  որոնք մտահոգված են Էրդողանի կողմից ընդդիմության դեմ հսկայական ճնշումներով:

Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների լույսի ներքո,  տնտեսության անկման և արտաքին քաղաքական խնդիրներ, ներառյալ S-400 ռուսական հրթիռային համակարգը ձեռք բերելու համար ԱՄՆ-ից պատժամիջոցների սպառնալիքի, Սիրիայից Իդլիբում փախստականների ճգնաժամի և արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում թուրքական հորատման դեմ եվրոպական դիմադրության ֆոնին Էրդողանը փոխում է դինամիկան:

Երկուշաբթի դատարանի առաջ կկանգնեն քաղաքացիական հասարակության 16 ակտիվիստներ, որոնք մեղադրվում են 2013 թ. Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաներին մասնակցելու և իշխանությունը տապալելու փորձի համար: Սրանից բացի այս շաբաթ սպասվում է նաև Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցների դատավարությունը:

Թեև Թուրքիայի դատական համակարգը անկախ է, այն հիմա ճգնաժամում է: Հազարավոր դատավորներ բանտարկվել են 2016-ի հեղաշրջման փորձից հետո: Շատերին շտապ փոխարինել են, հաճախ Էրդողանի հավատարիմ կողմնակիցները, և նրանք, ովքեր շարունակում են աշխատել, վախի մթնոլորտում են, ասում են փորձագետները:

Պետդեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոյի աշխատակից Մեթե Ջանթուրքը, որը հյուպատոսության աշխատակիցներից մեկն է, 2017-ից գտնվում է տնային կալանքի տակ: Երեքշաբթի դատարանը որոշեց, որ նա ազատ արձակվի դատավարության ամբողջ ընթացքում:

Թմրանյութերի պահպանության վարչության աշխատակից Մեթին Թոփուզը նույն օրվանից բանտում է:

Ջանթուրքի կինը և դուստրը ևս ներքաշվել են դատավարության մեջ: Նրանք բոլորը մեղադրվում են զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնյաներն ասում են, որ մեղադրանքներնանհիմն են: Նրանց նկատմամբ ևս դատական հսկողությունը մեղմվել է:

Այդ դատավարությունների շարքում մեկ այլ աղմկոտ գործ՝ Օսման Քավալայի՝ երկրի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկի գործը: Քավալային հաճախ բնութագրեն որպես Թուրքիայի Ջորջ Սորոս:

Այս գործերը դիվանագետների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բնութագրվել են որպես Էրդողանի կողմից պատանդների դիվանագիտության ռազմավարություն, որով նա փորձում է  բանակցել օտարերկրյա կառավարությունների հետ իր տարբեր տարաձայնություններում:

Էրդողանը տապալվել է շաբաթավերջին կայացածՍտամբուլի քաղզքապետի ընտրությունների ժամանակ, երբնրա կուսակցության թեկնածուն պարվեց ընդդւմության թեկնածուին:

Էրդողանի կուսակցությունը Ստամբուլը գլխավորում էր ավելի քան 25 տարի, սակայն ընտրողներն ընդհանրապես մերժում են նրա ղեկավարությունը, իսկ ընդդիմության թեկնածուն` էքրեմ Իմամօղլուն, զգալիորեն շատ ձայների է հավաքել Բենալի Յըլդըրիմի համեմատ, որին աջակցում էր Էրդողանը:

Այս արդյունքը բարձրացրեց հարցը, թե արդյոք 16 տարի երկիրը ղեկավարող Էրդողանը, որը միջոցներ է ձեռնարկել իր իշխանությունն ամրացնելու համար, այժմ քաղաքականապես խոցելի է:

Ընտրութունների արդյունքներից հետո իր առաջին հրապարակային ելույթում Էրդողանը Անկարայում մեջլիսում իր կուսակցության պատգամավորների առաջ, զգալի մեղմել էր կարգախոսների սովորական խանդավառությունը:

Յըլդըրըմը ներկա էր և նստած էր առաջին շարքում, նկատելի վախեցած: Էրդողանը սկսեց իր ելույթը` շնորհավորելով Իմամօղլուին` ավելացնելով. «Մենք ողջունում ենք Ստամբուլի որոշումը»:

Բայց նա պաշտպանեց երկրորդ ընտրություն անցկացնելու որոշումը` ասելով, որ դա «լիովին իրավական» քայլ էր:

«Վերջին ընտրությունները, անկախ նրանից, թե ով է հաղթել, կարևոր էին, քանի որ ցրեցին ազգային կամքի դրսևորման վերաբերյալ մտահոգությունները», – ավելացրեց Էրդողանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment