Ռուսաստանն ու Պուտինը. նախագահի վարկանիշը նվազո՞ւմ է

Ռուսաստանն ու Պուտինը. նախագահի վարկանիշը նվազո՞ւմ է

Հոդվածի առանցքում

  • VTSIOM- ի ազգային հարցման գրասենյակը հրապարակել է հարցման արդյունքը, ըստ որի, նախագահի նկատմամբ հանրային վստահությունը նվազել է մինչև 31.7%, իսկ դա ամենացածր մակարդակն է 2006 թ.-ից հետո:

Ուշադրությանն արժանի

2018 թվականի հունիսն էր, բոլորի հայացքներն ուղղված էին դեպի Ռուսաստան: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հարթ անցավ, երկրպագուները և թիմերը գովեցին իրենց ռուսաստանցի տերերին այդքան սահուն շոու կազմակերպելու համար:

Բայց առաջնորդի համար մեղրամիսի ժամանակ չեղավ:

Նրա վարկանիշը, որն  ըստ պետականորեն հովանավորվող FOM գործակալության, 2018 թվականի մարտի ընտրություններին  64%  էր` ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանի ժամանակակից պատմության նախագահների թեկնածուների շրջանում, մինչև աշխարհի առաջնության սկսվելը իջել էր 56%-ի: Իսկ ամռան կեսին այն հասավ  49% -ի` ամենացածր վարկանիշը  2000-ից հետո, երբ նա առաջին անգամ նախագահ դարձավ:

Աշխարհի գավաթի խաղարկությունից մեկ տարի անց Ռուսաստանի ղեկավարին ցուցաբերվող  աջակցության հարցը կրկին ուժեղ բանավեճի թեմա է դարձել:

Վարկանիշի հետ կապված տարաձայնությունները իրենց գագաթնակետին հասան այս ամիս, Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից առաջ` ցուցադրական իրադարձություն և Վլադիմիր Պուտինի անձնական նախագծերից մեկը, որի նպատակն էր օտարերկրյա ներդրողներին վերադարձնել Ռուսաստան:

Համաժողովից մեկ շաբաթ առաջ, VTSIOM- ի ազգային հարցման գրասենյակը հրապարակել է հարցման արդյունքը, ըստ որի, նախագահի նկատմամբ հանրային վստահությունը նվազել է մինչև 31.7%, իսկ դա ամենացածր մակարդակն է 2006 թ.-ից հետո:

Ակնհայտ ժամանակը հարմար չէր և Կրեմլը պահանջել է բացատրություն:

Եվ VTSIOM- ը, երևում է հաղորդագրություն է ստացել, քանի որ մի քանի օր անց հայտարարեց, որ փոխել է իր հարցերի ձևը:

Որ քաղաքական գործիչներին են վստահում ռուսաստանցիները հարցի փոխարեն տրվել է արդյոք նրանք վստահում են Պուտինին հարցը:

Արդյունքում, մեկ շաբաթվա ընթացքում նրա վստահության վարկանիշը  30% -ից հասել է 72.3%-ի:

Կրեմլյան դիրքորոշմամբ նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, որը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Պրիմորյեից է, կարծում է, որ Պուտինի ժողովրդականության կտրուկ աճի համար կա պարզ բացատրություն:

«Ցածր վարկանիշը, ամենայն հավանականությամբ, սխալ հաշվարկի արդյունք է», – ասել է նա BBC- ին:

Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, որը 2013 թ.-ի ընտրություններում հաղթեց իշխանության թեկնածուին, կարծում է, որ հարցման արդյունքներն արհեստականորեն չափազանցված են: «Վստահ եմ, որ իրական վարկանիշը շատ ավելի ցածր է», – ասել է Ռոյզմանը BBC- ին:

Ինչն է հանգեցրել ժողովրդականության անկման

Հարցման մասնակիցների գնահատմամբ, առաջին անկման պատճառը եղել է 2018 թ. հունիսի վիճահարույց որոշումը, ըստ որի Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է կանանց համար 55-ից 60-ի, տղամարդկանցը` 60-ից 65-ի:

Քանի որ ռուսաստանցիների կյանքի միջին տևողությունը  66 տարի է, ապա դա գրեթե մինչև մահ աշխատելու հեռանկար է ստեղծում:

Երկրի բոլոր տարիքի մարդիկ, որոնցից շատերը երբեք չեն բողոքել, փողոց էին դուրս եկել, ցույց տալու իրենց զայրույթը:

«Ես երբեք չէի քվեարկի Պուտինի օգտին, եթե իմանայի, որ նա պատրաստվում է բարձրացնել թոշակի տարիքը», – ասաց Կրասնոդարի մարզի 57-ամյա թոշակառու ուսուցչուհի Մարինան:

Հաջորդ ամիսներին էլ աջակցությունը շարունակեց նվազել:

2018 թ. սեպտեմբերին Կրեմլը խիստ քննադատեց նահանգապետերի ընտրությունը, որի ժամանակ երեք ընդդիմադիր թեկնածուները հաղթեցին իշխանամետ թեկնածուներին: Դա աննախադեպ արդյունք էր:

Միաժամանակ, համաժողովրդական ցույցեր սկսվեցին աղբերի կուտակումների և  աճող աղբավայրերի դեմ:

Այնուհետև, անցյալ ամիս էլ Պուտինը ստիպված էր անձամբ միջամտել, որպեսզի դադարեցվեն Եկատերինբուրգ քաղաքի շատ քիչ կանաչ տարածքներից մեկում եկեղեցի կառուցելու դեմ  բողոքող ցուցարարների և ոստիկանների  միջև բախումները:

Ռուսներին ավելի շատ ջղայնացնում է կենսամակարդակի նվազումը:

Ըստ Levada Center- ի` անկախ հարցման գործակալության, մարդիկ շատ են մտահոգված  աղքատության, գնաճի, կոռուպցիայի, հարուստների և աղքատների միջև ճեղքվածքի և շարունակվող տնտեսական ճգնաժամի համար:

Կրեմլը մտահո՞գ է

Առաջին հայացքից թվում է, թե Կրեմլը հանգիստ է ընդունում նախագահի վարկանիշի նվազումը, հրապարակայնորեն ասելով, որ խուճապի պատճառ չկա:

Սակայն «Պուտինն անձնավորում է Ռուսաստանի ամբողջ իշխանությունը», – ըստ Անդրեյ Կոլեսնիկովի` Կարնեգիի Մոսկովյան կենտրոնից:

«Նրա անձնական վարկանիշը արտացոլում է վերաբերմունքը յուրաքանչյուր պետական կառույցի նկատմամբ, և եթե նա կորցնի  աջակցությունը, այն կկորցնեն նաև բոլոր նախարարներն ու պաշտոնյաները»:

«Կրեմլի պաշտոնյաները ստիպված են պնդել, որ Պուտինի վարկանիշներն իրենց չի անհանգստացնում: Պաշտոնապես նրանք պետք է ինքնավստահ երևան, բայց կասկած չկա, որ նրանք ուշադիր հետևում են թվերին և սկսում են նյարդայնանալ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment