Համաշխարհային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայոց Ցեղասպանությանն ու դրան առնչվող զարգացումներին

Համաշխարհային մամուլը շարունակում է անդրադառնալ Հայոց Ցեղասպանությանն ու դրան առնչվող զարգացումներին

Հոդվածի առանցքում

  • Newsweek-ը «Ամերիկյան ռոք խումբը՝ System of Down-ը, հիշում է Հայոց Ցեղասպանությունը» անդրադարձում նշում է, որ Գրեմմի մրցույթի դափնեկիր խումբը Ցեղասպաբնության 100-րդ տարելիցի առթիվ սկսել է իր երաժշտական տուրնեն, որը կոչվում է Wake Up the Souls (Արթնացրեք իրենց հոգիները): Ապրիլի 6-ից Լոս Անջելեսում մեկնարկող համերգը այնուհետև տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլլանդիայում և Ռուսաստանում, իսկ կավարտվի անվճար համերգով Երևանի կենտրոնական հրապարակում:
  • Հայոց Ցեղասպանության ժխտման օրենքը Կիպրոսում կմեծացնի լարվածությունը Թորքիայի հետ» հոդվածում անդրադառնում է Կիպրոսի նախաձեռնությանը քրեականացնելու Հայոց Ցեղասպանության ժխտումն ու դրա հետևանքներին՝ Թուրքիայի հետ ունեցած Կիպրոսի հակամարտության ներքո: Ըստ պարբերականի՝ Կիպրոսի խորհրդարանի այս բանաձևը հավանաբար ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցությունների նախօրեին կմեծացնի լարվածությունը Թուրքիայի և Կիպրոսի միջև:
  • Courier-Post պարբերականը անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանն ու իտալաամերիկուհի գրող Իրեն Ոսբիկյանին, ով մեծացել է Հարավային Ֆիլադելֆիայում և ամուսնացել հայի հետ: Իրենի գիրքը կոչվում է «Բեդրոս» և նվիրված է իր ամուսնու հայր՝ Բեդրոս Ոսբիկյանին, ով ծառայել է թուրքական բանակում և մազապուրծ փրկվել ցեղասպանությունից ի շնորհիվ իր վերադաս զինվորական ղեկավարի՝ թուրք կապիտանի, ում օգնությամբ էլ հետագայում կարողացել է տեղափոխվել Ամերիկա:
  • ABC-ին հաղորդում է Կալիֆոռնիայի նահանգի Բեյ Բրիջից դեպի Սան Ֆրանցիսկո ընկած ճանապարհին տեղադրված Հայոց Ցեղասպանության թեմայով պաստառներին, որոնք հիշատակում են Մեծ Եղեռնի հարյուրամյակը:
  • Westside Today լրատվական կայքը անդրադառնում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոհա հիմնադրամի նախագծին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին: Նախագծի շրջանակում, ինչպես հաղորդում է «Հարավային Կալիֆոռնիայիա համալսարանի Շոհա հիմնադրամը ցուցադրում է տեսահոլովակներ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին » նյութը, կցուցադրվեն շուրջ 400 ցեղասպանության վկայություններին առնչվող տեսահոլովակներ ցեղասպանության վերապրածների և ականատեսների տրամադրած հիշողությունների հիման վրա:

Ուշադրությանն արժանի

Newsweek-ը «Ամերիկյան ռոք խումբը՝ System of Down-ը, հիշում է Հայոց Ցեղասպանությունը» անդրադարձում նշում է, որ Գրեմմի մրցույթի դափնեկիր խումբը Ցեղասպաբնության 100-րդ տարելիցի առթիվ սկսել է իր երաժշտական  տուրնեն, որը կոչվում է Wake Up the Souls (Արթնացրեք իրենց հոգիները): Ապրիլի 6-ից Լոս Անջելեսում մեկնարկող համերգը այնուհետև տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլլանդիայում և Ռուսաստանում, իսկ կավարտվի անվճար համերգով Երևանի կենտրոնական հրապարակում: Հոդվածը բերում է  System  A of Down խմբի անդամների, ինչպես նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և հատկապես Թուրքիայի կողմից դրա ընդունման անհրաժեշտության մասին:

LA Weekly-ին ևս անդրադառնում է System of  A Down խմբի համերգաշարին Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ: Իր « System of a Down հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչման» հոդվածում պարբերականը ներկայացնում է խմբի անդամների մոտեցումները Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Ըստ պարբերականի՝ խմբի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքներից են: Չնայած այդ հանգամանքին՝ 1994 թվականի խմբի ստեղծումը անմիջապես կապված չէ Հայոց Ցեղասպանության հետ:

Հետագայում արդեն, ինչպես ասում են խմբի անդամները, իրենք ներգրավվեցին Ցեղասպանության ճանաչման քարոզարշավում և չափազանց հպարտ են, որ այսօր այդ քարոզարշավի մի մաս են: LA Weekly-ին բերում է խմբի անդամներ Թանկյանի ու Դոլմայանի քննադատական խոսքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում չճանաչած երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, որդեգրած քաղաքականության մասին: Այն հիշատակում է նաև ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուրի զեկույցները Մեծ Եղեռնի օրերին:

Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային անցուդարձին անդրադառնում է նաև International Business Time-ը, որը իր «Հայոց Ցեղասպանության ժխտման օրենքը Կիպրոսում կմեծացնի լարվածությունը Թորքիայի հետ» հոդվածում անդրադառնում է Կիպրոսի նախաձեռնությանը քրեականացնելու Հայոց Ցեղասպանության ժխտումն ու դրա հետևանքներին՝ Թուրքիայի հետ ունեցած Կիպրոսի հակամարտության ներքո: Ըստ պարբերականի՝ Կիպրոսի խորհրդարանի այս բանաձևը հավանաբար ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցությունների նախօրեին կմեծացնի լարվածությունը Թուրքիայի և Կիպրոսի միջև:

The Plainville Citizen-ը հրապարակել է «Հայոց Ցեղասպանության ազդեցությունը տեղի բնակիչների վրա» հոդվածը, ուր ներկայացնում է կարճատև հարցազրույց ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքի անդամ Հարրի Թերջանյանի հետ, ով բնակվում է Կանեկտիկուտ նահանգի Նյու Ինգլանդ քաղաքում:

Թերջանյանը իր հարցազրույցում պատմում է Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի ժխտողականության և իր ընտանիքի մասին: Վերջում պարբերականը հաղորդում է, որ ապրիլի 25-ին նահանգային խորհրդում տեղի կունենա միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանությանը, որի ընթացքում այստեղ կծածանվի նաև հայկական Եռագույնը: Միջոցառման հիմնական բանախոսն է լինելու գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանը:

Courier-Post պարբերականը անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանն ու իտալաամերիկուհի գրող Իրեն Ոսբիկյանին, ով մեծացել է Հարավային Ֆիլադելֆիայում և ամուսնացել հայի հետ: Իրենի գիրքը կոչվում է «Բեդրոս» և նվիրված է իր ամուսնու հայր՝ Բեդրոս Ոսբիկյանին, ով ծառայել է թուրքական բանակում և մազապուրծ փրկվել ցեղասպանությունից ի շնորհիվ իր վերադաս զինվորական ղեկավարի՝ թուրք կապիտանի, ում օգնությամբ էլ հետագայում կարողացել է տեղափոխվել Ամերիկա:

Պարբերականը բերում է Իրենի խոսքերը, ով նշում է, որ նա ազգությամբ հայ չէ, և այս գրքի նպատակն է այլ ազգերին ներկայացնելու Հայոց Ցեղասպանությունը, քանի որ հայերն առանց այն էլ լավ տեղյակ են իրենց պատմության այս սարսափելի էջերին: Պարբերականը գրում է, որ Ոսբիկյանների ընտանիքը ներկայումս բնակվում է Մուրսթաուն քաղաքում: Իրենց երեխաները չափազանց հպարտ են Իրենի կատարած աշխատանքով:

MPR Newsանդրադառնում է Ցեղասպանությունից փրկված մեկ այլ հայազգի ներկայացուցչի՝ Բեդրոս Քելջիկի պատմությանը, ով խուսափեց ցեղասպանությունից, ԱՄՆ տեղափոխվելով 1899 թվականին և այստեղ բերելով իր ընտանիքի մեծ մասին: Սակայն իր հարազատներից ոմանք մնացին Թուրքիայում և դարձան Ցեղասպանության զոհեր: Բեդրոսի թոռը՝ Մարկը, ըստ հրապարակման, ներկայումս Հարավային Մինիապոլիսում շարունակում իր պապու գործը՝ զբաղվելով գորգերի վաճառքով:

ABC-ին  հաղորդում է Կալիֆոռնիայի նահանգի Բեյ Բրիջից դեպի Սան Ֆրանցիսկո ընկած ճանապարհին տեղադրված Հայոց Ցեղասպանության թեմայով պաստառներին, որոնք հիշատակում են Մեծ Եղեռնի հարյուրամյակը:

Ըստ պարբերականի՝ փակցվող պաստառները չպետք է ունենան քաղաքական բնույթ, սակայն ինչպես նշում են համապատասխան գերատեսչությունների ամերիկացի պաշտոնյաները, որոնք պատասխանատու են հանրային պաստառների տեղադրման համար, Հայոց Ցեղասպանությանը նվիրված պաստառները չունեն քաղաքական բնույթ, այլ վերաբերվում են պատմությանը:

Լրատվականը բերում է ամերիկահայ Քիմ Բարդակյանի խոսքերը, ով հիշեցնում է Հիտլերի Երկրորդ աշխարհամարտի նախօրեին արված հայտարարությունը, թե ով է հիշում հայերի կոտորածներն այսօր: Այս ամիս Բեյ Բրիջում մենք բոլորս, ամփոփում է իր «Հայերը հիշում են իրենց նկատմամաբ իրականացրած ցեղասպանության 100 ամյա տարելիցը» հրապարակումը ABC-ին:

Queens Chronicle հիշատակում է Հայոց Ցեղասպանության մասին իր «Կալիֆոռնիացին գլխավորում է Հոլոքոստի կենտրոնը» հոդվածում, որը նվիրված է Կալիֆոռնիայի ծնունդ Դեմ Լեշեմիին, ով Հոլոքոստ վերապրածի թոռն է և այժմ գլխավորում է Քվինսբորո քոլեջի Հոլոքոստի ուսումնասիրության կենտրոնը: Լրատվամիջոցին տված իր հարցազրույցում Լեշեմը ասում է, որ կենտրոնում կիրականացվեն ծրագրեր՝ նվիրված Հայոց և Ռուանդայի ցեղասպանություններին: Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն պետք է իրազեկենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր, եզրակացնում է Լեշեմը:

Westside Today լրատվական կայքը անդրադառնում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոհա հիմնադրամի նախագծին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին: Նախագծի շրջանակում, ինչպես հաղորդում է «Հարավային Կալիֆոռնիայիա համալսարանի Շոհա հիմնադրամը ցուցադրում է տեսահոլովակներ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին » նյութը, կցուցադրվեն շուրջ 400 ցեղասպանության վկայություններին առնչվող տեսահոլովակներ ցեղասպանության վերապրածների և ականատեսների տրամադրած հիշողությունների հիման վրա:

Նախագիծը իրականացվում է Տեսողական պատմության և կրթության ինստիտուտի հետ համատեղ, որի արխիվից էլ տրամադրվում են վկայությունները: Ընդհանուր առմամբ այդ արխիվը պարունակում է շուրջ 53 հազար վկայություններ Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների մասին, ներառյալ Հայոց Ցեղասպանությունը:

Գլենդելի համայնքային քոլեջի ուսանողական թերթ El Vaquero-ն իր հերթին ներկայացրել է քոլեջում Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ըստ թերթի «Կամպուսը հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեողասպանության 100 ամյա տարելիցին» հոդվածի՝ պատմության և քաղաքագիտության պրոֆեսոր Լևոն Մարաշլյանի նախաձեռնությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը համակարգում է քոլեջում Մեծ Եղեռնին վերաբերվող միջոցառումների կազմակերպումը: Այդ կապակցությամբ քոլեջում տեղի կունենան դասախոսություններ, դասընթացներ և ուսանողական տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Անցած սեպտեմբերին, ըստ թերթի, քոլեջի խորհուրդը 2015 թվականի ապրիլ ամիսը ճանաչել է որպես Հայոց Ցեղասպանության 100 ամյակի հիշատակման ամիս:

Write a comment