Ինչպե՞ս նորմալ պահել և արդյունավետ շփվել աշխատավայրում

Ինչպե՞ս նորմալ պահել և արդյունավետ շփվել աշխատավայրում

Հոդվածի առանցքում

  • Չափազանց կարեւոր է լինել հնարավորինս պարզ, նպատակաուղղված եւ հակիրճ:
  • Խոսելիս կարեւոր է նաեւ ձեր վերաբերմունքը:
  • Հիշեք, որ աշխարհը չի պտտվում ձեր շուրջը:
  • Բաց հարցեր տվեք:
  • Մի ձգձգեք. Եթե վատ լուր ունեք հայտնելու, ուղղակի ասեք:
  • Միշտ վատ լուրն անձամբ հայտնեք:
  • Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր գործընկերը կամ ղեկավարը լրիվ սխալ է, հակառակվեք տալով բաց հարց:

Ուշադրությանն արժանի

Կարեն Ֆրիդմանի վերջին գրքի վերնագիրն այքան էլ նրբանկատ չէ: «Ձայնդ կտրիր ու մի բան ասա: Բիզնես հաղորդակցության ռազմավարությունը մարտահրավերները հաղթահարելու եւ ունկնդիրների վրա ազդեցություն գործելու համար» գիրքը ցուցադրեց նրա փիլիսոփայությունն այն մասին, թե ինչպես պետք է լավագույն ձևով ստանաս քո տեսակետը՝ հիմնվելով պրոֆեսիոնալ կոմունիկատորի 39 տարվա աշխատանքային փորձի վրա: Որպես հեռուստալրագրող, նա աշխատել է տեղական կայաններում, Միլվոքից մինչև Հանթսվիլ, Ալաբամա նահանգ: Վերջին 19 տարիներին, նա գլխավորում է Ֆիլադելֆիայում գտնվող Կարեն Ֆրիդման ընկերությունը, որը զբաղվում է հաղորդակցության դասընթացներ կազմակերպելով:

Ինչպես է նա կիրառում իր գաղափարները աշխատավայրում. Նրա N 1 օրենքը, որ ձեռք է բերել երկու տասնամյակ հեռուստատեսային լրատվական խրամատներում աշխատելու ժամանակ.

«Չափազանց կարեւոր է լինել հնարավորինս պարզ, նպատակաուղղված եւ հակիրճ», – ասում է նա աշխույժ, ուժեղ ձայնով՝ Ֆիլադելֆիայի թեթև երանգով: Նա պարզել է, որ անորոշությունը ամենատարածվածն է աշխատավայրում: Ֆրիդմանի սահմանումը. հետեւիր հեռուստամեկնաբանի խոսքին և դուրս քաշիր ով, ինչ, որտեղ, երբ եւ ինչու-ն:

Մենեջերները կարող են նույնքան անորոշ լինել, որքան իրենց ենթակաները: «Ղեկավարները հաճախ ասում են. Կարո՞ղ ես ինձ համար ռեպորտաժ պատրաստել: Դա, իրոք, կարեւոր է, եւ ես կցանկանայի, որ այն լիներ», -ասում է Ֆրիդմանը: Այդ հանձնարարությունը հաղորդելու ավելի արդյունավետ միջոց կա: «Խնդրում եմ, պատրաստեք այս ռեպորտաժը: Ցանկալի է, նոր այն պատրաստ լինի ուրբաթ ժամը 5-ին»:

Ֆրիդմանը ներկայացնում է լրահոսի մեկ այլ ռազմավարություն: Խորագիրն առաջինը գրիր: Մեզնից շատերը պարզ են ու երկարաշունչ, – ասում է նա: «Մարդիկ չպետք է իմանան, այն ամենն, ինչ մենք գիտենք», բացատրում է նա: «Մտածեք այն միակ ամենակարեւորի մասին, ինչի վրա պետք է կենտրոնանաք: Եթե ձեր համակարգիչը փչացել է կամ միացել է հակահրդեհային ազդանշանը, ինչի՞ մասին պետք է նրանք առաջինը տեղեկանան»:

Խոսելիս կարեւոր է նաեւ ձեր վերաբերմունքը: «Միայն բառերով չես փոխանցում հաղորդագրությունը», ասում է Ֆրիդմանը: «Դա ամբողջովին դու ես»: Եթե կորացնում ես մեջքդ, ձեռքերդ խցկում ես գրպաններդ, մի ոտքից մյուսն ես անցնում եւ խուսափում ես նայել դիմացինիդ աչքերին, մարդիկ տպավորություն են ստանում, որ չես ուզում շփվել իրենց հետ: Հեռացրեք ձեր աչքերն ու մատերը համակարգից, հորդորում է նա: «Պատկերացրու, որ քո գործընկերը հինգ տարեկան է, ում համար դու պետք է թողնես ամեն ինչ, երբ նա մտնում է քո գրասենյակ», – առաջարկում է Ֆրիդմանը:

Հիշեք, որ աշխարհը չի պտտվում ձեր շուրջը: Ֆրիդմանը խոստովանում է, որ դա դժվար դաս էր իր համար, ինչը բխում էր հեռուստատեսության եսակենտրոն աշխարհից: Եթե դուք ինքներդ բաց եք ուրիշների կարծիքների եւ տեսակետների առաջ, ավելի հեշտ կստանաք այն, ինչ ակնկալում եք: «Ձեր հաջորդ հանդիպմանը հարցում անցկացրեք», – առաջարկում է նա: «Բացահայտեք նաև ուրիշ մարդկանց»:

Բաց հարցեր տվեք: Նրանք կարող են լրացուցիչ հարցեր տալ պարզելու, թե տվյալ անձը որտեղից է գալիս և կանխել սխալ մեկնաբանությունը: Օրինակ: «Ես վստահ չեմ, որ հասկանում եմ, թե ինչ եք ասում: Կարո՞ղ եք օրինակ բերել»:

Ֆրիդմանը պարզունակության սիրահար է: Նրա կարծիքով, եթե չես կարողանում լավ բան ասել, ապա ոչինչ մի ասա:«Բացասական մի խոսիր այն մարդկանց մասին, որոնք շուրջդ չեն: Դա հավասար է բամբասանքի և կգտնվի մեկը, որ չի վստահի »,- խորհուրդ է տալիս Ֆրիդմանը.: Դուք կարող եք մտածել, որ այդպես կատակում եք կամ փորձում եք մոտիկություն հաստատել, բայց մի մոռացեք, որ «կարող եք նույն մարդկանց հանդիպել և վերևներում և ներքևում»:

Ֆրիդմանի մեկ այլ կանոն. Մի ձգձգեք. Եթե վատ լուր ունեք հայտնելու, ուղղակի ասեք: Դժվար է խոսել աշխատանքից զանգավային ազատումների մասին և գոտին ձգել, բայց եթե դու մի իրավիճակում ես, որ պետք է հայտնես նման լուր, մի հապաղիր, քանի որ աշխատակիցներդ ու գործընկերներդ, ամենայն հավանականությամբ, արդեն գիտեն այդ մասին: Շատ ավելի լավ է ուղղակի նրանց ասես, քան թե ընդհանրապես չշփվես, նույնիսկ եթե չես կարող տալ պատասխանները, որոնք կցանկանային լսել:

Միշտ վատ լուրն անձամբ հայտնեք: Բացասական տեղեկությունը էլեկտրոնային փոստով հաղորդելը կարող է հեշտ թվալ: Բայց պատկերացրեք, թե ի՞նչ կզգաք, եթե մեկ այլ մարդուց լսելու փոխարեն Ձեր լավագույն ընկերոջ աշխատանքից ազատվելու լուրը ստանաք էլեկտրոնային տարբերակով:

Ի վերջո, մի եղեք դեմ քվեարկող: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր գործընկերը կամ ղեկավարը լրիվ սխալ է, հակառակվեք տալով բաց հարց: Այն ցույց կտա ձեր հարգանքն ու ոգևորելու պատրաստակամությունը: Դիտողությունը կարող է սխալ թվալ, հարցրեք. «Դուք արդյոք այն իրավիճակու՞մ եք, որտեղ այդ ռազմավարությունը կարող էր գործել», – ասում է Ֆրիդմանը: «Պատասխանից ամեն ինչ պարզ կլինի և բացասական չեք տրամադրվի»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ: 

Write a comment