Կանայք կարող են խաղաղություն բերել Լեռնային Ղարաբաղին

Կանայք կարող են խաղաղություն բերել Լեռնային Ղարաբաղին

Հոդվածի առանցքում

  • Ապրիլին Թավշյա հեղափոխությանը մասնակցել են մեծ թվով կանայք, որոնք նպաստել են, որպեսզի շարժումը խաղաղ ընթացք ունենա: Հենց դա էր պատճառը, որ մարդիկ գնալով շատանում էին: Նրանք օգնեցին առաջ մղել Թավշյա հեղափոխությունը, հիմա փորձում են ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանի հետ դիվանագիտության վրա:

Ուշադրությանն արժանի

 

Նրանք օգնեցին առաջ մղել Թավշյա հեղափոխությունը, հիմա փորձում են ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանի հետ դիվանագիտության վրա:

Տասնամյակներ ձգվող հակամարտությունից հետո, հունվարին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ պատրաստ են «հասարակություններին մղել խաղաղության»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը, որը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման միջնորդություն է իրականացնում, մնում է ռուս-ամերիկյան գործակցության քիչ օրինակներից մեկը:

Քաղաքական շրջանակներից դուրս Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրարից հեռու պետություններ:

Կանայք կարող են օգնել փոխել այս ամենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Վաշինգտոնում բարձր գնահատեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ նշելով Բեթի Ուիլյամսի և Մեյրեդ Քորիգանի անունները, որոնք Խաղաղության նոբելյան մրցանակ ստացան Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության շարժման համար:

Նմանատիպ հանդիպումները բացառված են Հայաստանում և Ադրբեջանում: Չնայած կանանց իրավունքների պաշտպանները երկու երկրներում էլ ակտիվ գործունեություն են ծավալում: Այստեղ քիչ են կոնֆլիկտի կարգավորմանն աջակցող նախաձեռնությունները, որոնք նաև ֆինանսավորման խնդիրներ ունեն: «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը կարող է օգնել շտկել այս ամենը:

Հայաստանում կանայք սկսել են ի ցույց դնել իրենց ուժը քաղաքական պայքար ստեղծելու կամ կոտրելու գործում: Նախորդ իշխանությունների ժամանակ կանայք դուրս էին մնացել քաղաքականությունից և մոբիլիզացվել էին քաղաքացիական հասարակությունում: Նրանք 2018-ին սկսեցին Թավշյա հեղափոխությունը:

Ապրիլին Թավշյա հեղափոխությանը մասնակցել են մեծ թվով կանայք, որոնք նպաստել են, որպեսզի շարժումը խաղաղ ընթացք ունենա: Հենց դա էր պատճառը, որ մարդիկ գնալով շատանում էին: Հեղափոխության մասշտաբայնությունը հիմք դրեց ժողովրդավարությանը, որը երկար ընթացք կունենա:

Չնայած որ Հայաստանը բաց քաղաքականություն է վարում, ղարաբաղյան խնդրի լուծման հարցում կանայք շարունակում են ներգրավված չլինել:

Մինչև Թավշյա հեղափոխությունը, հայաստանյան կառավարությունը սելեկտիվ էր վստահության ամրապնդման միջոցների աջակցմանը, որպես խաղաղ գործընթացի վերահսկողությունը պահպանելու միջոց: Ադրբեջանն այս ամենը դիտարկում էր թերհավատությամբ՝ հույս ունենալով, որ կկարգավորեն իրենց ստատուս քվոն: Այն երկրները որոնք հետաքրքրված չեն խաղաղության հաստատմամբ, դիվանագիտությունը մղում են երկրորդ պլան:

Սակայն վերջերս Երևանը և Բաքուն սկսել են բաց քաղաքականություն վարել: Այսպիսով կանայք, որպես առաջնորդներ կարող են ներգրավվել այս գործընթացին: Փորձը ցույց է տալիս, որ կանանց ներգրավվածությունը դրական ազդեցություն է ունենում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment