Ադրբեջանի բռնաբարված կանայք ստիպված ամուսնանում են իրենց բռնության ենթարկողի հետ

Ադրբեջանի բռնաբարված կանայք ստիպված ամուսնանում են իրենց բռնության ենթարկողի հետ

Հոդվածի առանցքում

  • Կամալա Ագազադեի գնահատմամբ Ադրբեջանում սեռական բռնության ենթարկված կանանց 80%-ն ամուսնանում է այն տղամարդու հետ, որն իրեն բռնաբարել է: Ադրբեջանում և՛ կանայք, և՛ տղամարդիկ ստիպված են լինում ամուսնանալ վաղ տարիքում: Ագազադեի տվյալներով 2017-ին Բաքվում և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում ծնվել է 8167 երեխա, որոնց մայրերն անչափահաս են:

Ուշադրությանն արժանի

 

«Սեռական ոտնձգությունների դեպքերն ավելի սարսափելի հետևանքներ են ունենում քան հնարավոր է պատկերացնել»,-Ադրբեջանում Կանանց ասոցիացիայի նախագահ Շաշլա Իսմայիլը վստահ է, որ խնդիրը շատ ավելի խորն է քան թվում է: Թեմայի շուրջ հետաքրքրություն առաջացավ, երբ անցած տարի Ադրբեջանի դպրոցներից մեկի աշակերտուհին Instagram-ի ուղիղ եթերում փորձել էր վերջ տալ կյանքին՝ սեռական բռնության ենթարկվելուց հետո:

Ադրբեջանական մամուլը խուսափում է բռնաբարությունների և սեռական բռնությունների մասին գրելուց, փոխարենը մամուլը գրում է աղջիկների առևանգումների մասին:

«Բացառություններ իհարկե կան, բայց շատ ընտանիքներ փորձում են քողարկել եղածը»,-ասում է Շահլա Իսմայիլը,-«Քչերն են համաձայնում, որ իրենց աղջկա մասին ինֆորմացիան դառնա հանրային: Եթե նման դեպք է լինում, հավանաբար պատահականություն է, այսինքն որևէ տեղ լուսանկար կամ տեսանյութ է հայտնվել»:

Սեռական բռնության ենթարկվելուց հետո աղջիկները ստիպված են լինում ամուսնանալ իրենց բռնաբարած տղամարդու հետ՝ անկախ իրենց ցանկությունից: Նման ընտանիքները փորձում են թաքցնել պատմությունը՝ հասարակության ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար:

Բռնաբարության դեպքերում ոստիկանությունը նախընտրում է հարցի լուծումը թողնել ծնողների վրա: «Իրավապահ մարմիններն էլ են այդպես մտածում: Ասում են, որ աղջկա համբավն արատավորված է»,-ասում է Կամալա Ագազադեն, հավելելով, որ հանցագործներից շատ քչերն են պատժվում:

Հաճախ ընտանիքները ստիպում են իրենց երեխային ամուսնանալ նրա բռնաբարողի հետ:

«Ծնողները նման իրավիճակներում իրենք են համաձայնում, որ իրենց աղջիկն ամուսնանա: Միջին Արևելքում սա տարածված երևույթ է: Այն ավանդույթի պես սերնդեսերունդ փոխանցվում է»,-ասում է Human Rights Watch-ի Կանանց իրավունքների բաժնի հետազոտող Հիլարի Մարգոլիսը:

Կամալա Ագազադեի գնահատմամբ Ադրբեջանում սեռական բռնության ենթարկված կանանց 80%-ն ամուսնանում է այն տղամարդու հետ, որն իրեն բռնաբարել է: Ադրբեջանում և՛ կանայք, և՛ տղամարդիկ ստիպված են լինում ամուսնանալ վաղ տարիքում: Ագազադեի տվյալներով 2017-ին Բաքվում և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում ծնվել է 8167 երեխա, որոնց մայրերն անչափահաս են: Գյուղական բնակավայրերում ցուցանիշը գրեթե կրկնապատիկ է՝ 14629: 15-17 տարեկան մայրերից 840-ը ապրում են Բաքվում և այլ խոշոր քաղաքներում: Այս աղջիկներից 671-ը մայրացել է առաջին անգամ, 65-ը՝ երկրորդ, 3-ը՝ երրորդ և 1-ն իր չորրորդ երեխային է ունեցել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment