Թբիլիսիի կենտրոնում անծանոթ կինը դանակով հարվածել է երեխայի դեմքին
Հոդվածի առանցքում
- Կադրերում երևում է, թե ինչպես է 51-ամյա կինը հանգիստ քայլելով մոտենում զբոսնող ընտանիքին, ապա անսպասելիորեն հարձակվում 3-ամյա տղայի վրա՝ նրա դեմքին դանակով հարվածներ հասցնելով: Դրանից հետո նա հանգիստ քայլերով հեռանում է, սակայն վերադառնում է և դանակով վնասում նաև մյուս երեխային: Երկրորդ հարձակման փորձից հետո կինը հանգիստ անցնում է փողոցը: Հայրը փորձում է հասնել նրա հետևից, սակայն հետ է քաշվում, երբ կինը սպառնում է դանակով:
Ուշադրությանն արժանի
Թբիլիսիի կենտրոնում կինը հարձակվել է ծնողների հետ քայլող երկու մանկահասակ երեխաների վրա և դանակով վնասել նրանց:
Կադրերում երևում է, թե ինչպես է 51-ամյա կինը հանգիստ քայլելով մոտենում զբոսնող ընտանիքին, ապա անսպասելիորեն հարձակվում 3-ամյա տղայի վրա՝ նրա դեմքին դանակով հարվածներ հասցնելով: Դրանից հետո նա հանգիստ քայլերով հեռանում է, սակայն վերադառնում է և դանակով վնասում նաև մյուս երեխային:
Երկրորդ հարձակման փորձից հետո կինը հանգիստ անցնում է փողոցը: Հայրը փորձում է հասնել նրա հետևից, սակայն հետ է քաշվում, երբ կինը սպառնում է դանակով:
Հարձակում կատարած 50-ամյա կինը ձերբակալվել է: Նրա դեմ անչափահասի առողջությանը դիտավորյալ կերպով լուրջ վնաս հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:
Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ