Կանանց միջազգային օրվա առիթով լավատեսության 5 պատճառ
Հոդվածի առանցքում
- ՄԱԿ-ի Կանանց հարցերով ղեկավարը նշել է, որ այսօր ծնված աղջիկը 81-ամյա տատիկ կդառնա, մինչև տղամարդու հետ հավասար հնարավորություն ունենա զբաղեցնել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Նա նաև պետք է սպասի մինչև 50 տարեկանը, որպեսզի երկիր ղեկավարելու հավասար հնարավորություն ունենա:
- Չնայած կանայք դեռևս հանդիպում են զգալի խոչընդոտների գենդերային հավասարության հասնելու համար, պետք է հուսանք, որ դա ամբողջությամբ ստվեր չի գցի այն հսկայական հաջողությունների վրա, որ ունեն կին առաջնորդները, նորարարները և գործարարները:
- Կանայք կազմում են 114-րդ Կոնգրեսի մոտ մեկ հինգերորդը: Կին օրենսդիրները 20 տեղ ունեն ԱՄՆ Սենատում և ռեկորդային 84 տեղ Ներկայացուցիչների պալատում: Ուշագրավ նորեկներից է Էլիզ Ստեֆանիկը, որը 30 տարեկանում դարձել է Կոնգրեսի ամենաերիտասարդ կինը:
- 2015 թվականը Forbes-ի Աշխարհի միլիարդատերերի տարեկան վարկանիշում ռեկորդային տարի է եղել կանանց համար: Ընդամենը երեք տարվա ընթացքում կին միլիարդատերերի թիվը ցուցակում աճել է 90% -ով՝ 197 կին է ներկայացված այս տարվա աղյուսակում:
- Bespoke Investment-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում, կանանց գլխավորած ընկերությունները ցուցադրել են 19.5% -անոց շահ ընդդեմ 14.9% -ի, որը տղամարդկանց ղեկավարած ընկերությունների ցուցանիշն է:
Ուշադրությանն արժանի
Անկասկած, կանանց առաջընթացի հիմնական խոչընդոտները մնում են անփոփոխ: Ի դեպ, ՄԱԿ-ի Կանանց հարցերով ղեկավարը նշել է, որ այսօր ծնված աղջիկը 81-ամյա տատիկ կդառնա, մինչև տղամարդու հետ հավասար հնարավորություն ունենա զբաղեցնել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Նա նաև պետք է սպասի մինչև 50 տարեկանը, որպեսզի երկիր ղեկավարելու հավասար հնարավորություն ունենա:
Սակայն, եթե հետ գնաք մեկ տարի, երկու կամ վերջին 10 տարին, կնկատեք, որ նույն խոսակցությունն արդեն ունեցել եք, վկայակոչել եք նույն տխուր վիճակագրական տվյալները, ունեցել եք նույն անհաջողությունները:
Չնայած կանայք դեռևս հանդիպում են զգալի խոչընդոտների գենդերային հավասարության հասնելու համար, պետք է հուսանք, որ դա ամբողջությամբ ստվեր չի գցի այն հսկայական հաջողությունների վրա, որ ունեն կին առաջնորդները, նորարարները և գործարարները: Ի դեպ, ամեն տարի մենք գրավում ենք նոր ոլորտներ և փակում, թեև դանդաղ, աշխատավարձի տխրահռչակ ճեղքվածքը:
Կիրակի, մարտի 8-ին մենք նշում ենք կանանց ամենամյա միջազգային տոնի 107-րդ տարին: Այդ առիթով ներկայացնում ենք կանանց զգալի առաջընթացի մի քանի օրինակներ և թե ինչպես են կանայք փոխել իշխանության դեմքը, ինչ դրական ազդեցություն ունեն մեր գլոբալ փոխկապակցված աշխարհի բոլոր ոլորտներում:
- Քաղաքական ծանրքաշայինները
Կանանց ներկայացվածությունը Վաշինգտոնում բարձր է, կանայք կազմում են 114-րդ Կոնգրեսի մոտ մեկ հինգերորդը: Կին օրենսդիրները 20 տեղ ունեն ԱՄՆ Սենատում և ռեկորդային 84 տեղ Ներկայացուցիչների պալատում: Ուշագրավ նորեկներից է Էլիզ Ստեֆանիկը, որը 30 տարեկանում դարձել է Կոնգրեսի ամենաերիտասարդ կինը, ինչպես նաև Միա Լավը, որը հանրապետականներից Կոնգրես ընտրված առաջին սևամորթ կինն է:
Ավելին, երբ կանանց ներկայությունը քաղաքական բարձր պաշտոններում դեռևս ակնհայտ չէ, ամերիկացիների 63%-ը կարծում է, որ երկիրը կարող է ավելի լավ կառավարվել, եթե ավելի շատ կանայք ընտրվեն բարձր պաշտոններում:
- Միլիարդատերերը սրընթաց վերելք են ապրում
2015 թվականը Forbes-ի Աշխարհի միլիարդատերերի տարեկան վարկանիշում ռեկորդային տարի է եղել կանանց համար: Ընդամենը երեք տարվա ընթացքում կին միլիարդատերերի թիվը ցուցակում աճել է 90% -ով՝ 197 կին է ներկայացված այս տարվա աղյուսակում: Ցուցակում ներառված ուշագրավ նորեկներից է Էլիզաբեթ Հոլմսը, Theranos արյան փորձարկման ընկերության հիմնադիրը, որը 31 տարեկանում դարձել է սեփական ուժերով միլիարդատեր դարձած աշխարհի ամենաերիտասարդ կինը:
- Ձեռնարկատիրական ուղղվածություն
Այս երկրում կանայք շարունակում են մնալ տնտեսական աճի առավել շարժիչ ուժը: Կանանց պատկանող բիզնեսի վիճակի մասին վերջին զեկույցում նշված է, որ ԱՄՆ -ում նրանց պատկանող ավելի քան 9 միլիոն ձեռնարկություններ ստեղծում են ավելի քան 1.4 տրիլիոն դոլար եկամուտ և 7.8 միլիոն աշխատատեղ: Կանայք օրական 1200 նոր բիզնես են սկսում, նախորդ տարի տասը նոր ֆիրմայից չորսը սկսել են կանայք:
- Կառավարում հիմնական շերտում
Ուսումնասիրությունը ցույց է տալիս ամուր կապ կորպորատիվ խորհուրդներում կանանց ներկայացվածության և ընկերության ֆինանսական բարելավման միջև: Credit Suisse-ի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թվականից սկսած ընկերությունները, որոնք առնվազն մեկ կին տնօրեն ունեն, իրենց ցուցանիշներով 5%-ով առաջ են միայն տղամարդկանցից կազմված խորհրդից և ավելի բարձր շահութաբաժին են վճարել բաժնետերերին:
Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ կանանց ներգրավվածությունը բարձր պաշտոններում և մակարդակներում նույնպես դրական է ազդում ներքևի շերտի վրա:
Տնօրենների թիմերը, որտեղ կանայք 15% կամ ավելի են, ցույց են տվել իրենց կապիտալի 14.7% եկամուտ , որը գրեթե 5% ավելի բարձր է այն թիմերի ցուցանիշից, որտեղ կանայք 10% են կազմում: Bespoke Investment-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում, կանանց գլխավորած ընկերությունները ցուցադրել են 19.5% -անոց շահ ընդդեմ 14.9% -ի, որը տղամարդկանց ղեկավարած ընկերությունների ցուցանիշն է:
- Խաղադաշտից մինչև գրասենյակի անկյուն
Ավելի քան 40 տարի առաջ պարզեցին, որ երիտասարդ աղջիկների ու կանանց մասնակցությունը մրցունակ սպորտաձևերին դուրս է գալիս սպորտային մարզումների շրջանակներից: Ամբողջ աշխարհում ավելի քան 400 կին ղեկավարների ուսումնասիրությունը պարզել է, որ բարձր պաշտոններ զբաղեցրած կանանց մեծ մասը սպորտով է զբաղվել համալսարանի բարձր մակարդակով (52%), 96% -ն էլ դպրոցական տարիներին խաղացել է որոշակի մակարդակներում: Բարձրաստիճան ղեկավարության շրջանում հարցվածների 74% -ը համաձայնել է, որ սպորտին մասնակցությունը օգնում է կանանց առաջնորդության և կարիերայի ներուժին, կանանց մոտ երկու երրորդն էլ սպորտով զբաղվելը համարում է իրենց սեփական կարիերայի հաջողությանը նպաստող գործոն: Առաջնորդի 3 լավագույն փորձառություններ`պատճառաբանական հմտությունները, ծրագրերը մինչև վերջ տեսնելու կարողությունը և թիմ կառուցելը, վերագրում են սպորտին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ