Արդյո՞ք սա ցեղասպանություն է. Ինչ դեպքեր են տեսել 4 ամերիկացիները 100 տարի առաջ, որոնք տեղի են ունեցել հայերի հետ
Հոդվածի առանցքում
- Նախագահ Օբաման ուրբաթ օրը կարծես թե չի պատրաստվում օգտագործել «ցեղասպանություն» բառը, այնինչ ընդունել է ավելի քան 1 միլիոն հայերի ջարդերը Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ: Ահա թե երբ է հայոց ազգը, ինչպես նաև հեռվում սփռված հայկական սփյուռքը, հիշատակելու այն իրադարձության 100-րդ տարելիցը, ինչը նրանք անդրդվելիորեն ցեղասպանություն են համարում:
- Սա լայն միջազգային անճկունություն է: Օբաման միակը չէ, ով խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ նա միացել է աշխարհի ուրիշ առաջնորդների ամբոխին՝ ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ինչպես նաև Սպիտակ տան բոլոր իրեն նախորդողներին:
- Օսմանյան կայսրությունում գտնվող ամերիկացիները առաջինն էին, որ վկայություններ ներկայացրեցին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաներ նույնիսկ վկայակոչել են հայերի բնաջնջումը որպես բարոյական արդարացում ԱՄՆ-ի համար, որը ի վերջո առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ:
- Հայերի հալածանքները հասնում են աննախադեպ չափերի: Լայնորեն անջատված շրջաններից եկած զեկույցները ցույց են տալիս խաղաղ արմատական հայ բնակիչների վրա տեղի ունեցող հարձակումները և ինքնակամ ձերբակալությունները, սարսափելի տանջանքները, մասսայական վտարումներն ու արտաքսումները կայսրության մի ծայրից մյուսը:
- Ինչպես գրում է Անատոլիայում ամերիկացի քահանա Հենրի Ռիգգսը, ուրիշ շրջաններում «տղամարդիկ հազվադեպ էին կենդանի դուրս գալիս նահանգից»: Որոշ հաշիվների համաձայն, 12 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչները համակարգված սպանվում էին:
- Այդքան շատ ինքնասպանությունների փաստերը Եփրատ գետի մոտ գուցե բավարար են մեկնաբանությունների համար, չնայած այն կանայք, ովքեր փախել էին այլ ուղեկցվող երթախմբերից և եկել էին մեր մոտ օգնության համար, պատմում էին շոկային մանրամասնություններով այդ սանձարձակ գիշերների իրենց փորձի մասին:
- Ժամեր շարունակ նրանց ճանապարհին նույնիսկ մեկ կաթիլ ջուր չկար, իսկ արևի կրակը ընկնում էր նրանց վրա: Երբ սկսեցինք քայլել, նկատեցին երեկվա խմբի մահացածներին, և թույլերը սկսեցին ընկնել ճանապարհին: Դաշտերում աշխատող քրդերը շարունակաբար հարձակումներ էին կատարում, և մենք դարձանք կիսով չափ խելագարված:
- Այն տեղեկությունը, որը ձեռք բերեցի այդ կետում ինձ թույլ է տալիս հայտարարելու, որ գրեթե 60 հազար հայեր են թաղված այնտեղ՝ ընկած քաղցից, տարաբնույթ զրկանքներից, աղիքային հիվանդություններից և որպես արդյունք՝ տիֆից:
- Ջեքսոնը նկարագրեց ողջ մնացացած հայերին, որոնց հետ նա ընդհարվել է, որպես «կենդանի ֆանտոմներ»:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Օբաման ուրբաթ օրը կարծես թե չի պատրաստվում օգտագործել «ցեղասպանություն» բառը, այնինչ ընդունել է ավելի քան 1 միլիոն հայերի ջարդերը Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ: Ահա թե երբ է հայոց ազգը, ինչպես նաև հեռվում սփռված հայկական սփյուռքը, հիշատակելու այն իրադարձության 100-րդ տարելիցը, ինչը նրանք անդրդվելիորեն ցեղասպանություն են համարում:
Կա մի փոքր պատմական անհամաձայնություն 1915 թվականի ապրիլին սկսված ցնցումների մասշտաբների շուրջ, երբ օսմանյան պաշտոնյաները առաջին անգամ հրամայեցին հայ մտավորականների դուրս բերումը Ստամբուլից, և հետո էթնիկական հայերի զանգվածային տարհանումը, որոնք հիմնականում ապրում էին այժմյան արևելյան Թուրքիայի տարածքներում:
Սակայն, ինչպես ավելի վաղ քննարկել է WorldViews-ը, այն հարցը, թե ինչպես հիշել, որ դա տասնամյակներ տևած բանավեճերի և թշնամության առարկա է, փաթաթվում է սառը պատերազմի համալիր քաղաքականության, ինչպես նաև թուրքական կառավարության զրահապատ ազգայնականության հաջողությունների վրա: Սա լայն միջազգային անճկունություն է: Օբաման միակը չէ, ով խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ նա միացել է աշխարհի ուրիշ առաջնորդների ամբոխին՝ ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ինչպես նաև Սպիտակ տան բոլոր իրեն նախորդողներին:
Սակայն կար մի ժամանակ, երբ միջազգային համայքնում շատերը տեղի ունեցածի մասին հստակ կարծիք ունեին: Դա մասնավորապես ճիշտ է, երբ հարցը վերաբերում է ԱՄՆ-ին՝ Օսմանյան կայսրությունում գտնվող ամերիկացիները առաջինն էին, որ վկայություններ ներկայացրեցին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Միացյալ Նահանգների որոշ պաշտոնյաներ նույնիսկ վկայակոչել են հայերի բնաջնջումը որպես բարոյական արդարացում ԱՄՆ-ի համար, որը ի վերջո առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ:
Վստահ լինելով՝ 1914-1922 թվականների Օսմանյան կայսրության զանգվածային դաժանություններն ու զրկանքներն այցելեցին նաև ոչ հայ բնակչությանը: 8 տարիների կոնֆլիկտների ընթացքում զոհված օսմանյան խաղաղ բնակիչների թիվը գնահատվում է 5 միլիոն մարդ:
Հաջորդ հաշիվները 4 ամերիկացիներինն են, ովքեր ականատես են եղել, թե ինչ պատահեց քանդվող Օսմանյան կայսրության հայերի հետ: Դրանք բոլորը վերցրված են մի նոր հիասքանչ գրքից՝ «Մեծ աղետ. հայերն ու թուրքերը ցեղասպանության ստվերի տակ», որի հեղինակն է համաշխարհային խաղաղության համար Կարնեգիի Ֆոնդի Կովկասի և Սև ծովյան շրջանների փորձագետ Թոմաս դե Վաալը:
Հենրի Մորգենթաու. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան՝ ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին հեռագրով տեղեկացրած, 1915 թվականի հուլիսի 10-ին
Հայերի հալածանքները հասնում են աննախադեպ չափերի: Լայնորեն անջատված շրջաններից եկած զեկույցները ցույց են տալիս խաղաղ արմատական հայ բնակիչների վրա տեղի ունեցող հարձակումները և ինքնակամ ձերբակալությունները, սարսափելի տանջանքները, մասսայական վտարումներն ու արտաքսումները կայսրության մի ծայրից մյուսը, որոնք ուղեկցվում էին հաճախակի բռնաբարություններով, թալանով և սպանություններով՝ վերածվելով բնաջնջման և բերելով նրանց ավերածություններ և զրկանքներ: Այս միջոցառումները ոչ թե պատասխան էին բնակիչների և մոլեռանդ պահանջների, այլ զուտ կամավոր և Կոնստանդնուպոլսից անմիջապես ուղղված զինվորական անհրաժեշտության անվան տակ, հաճախ շրջաններում, որտեղ զինվորական գործողություններ տեղի չէին ունենում:
Մորգենթաուն շարունակեց՝ բացատրելով դաժանության հետևում կանգնած շոկային պատճառների մասին. Մուսուլման և հայ բնակչությունը ապրում էին համերաշխության մեջ իրար կողք, բայց քանի որ հայ կամավորները՝ շատերը ռուսական հպատակներ, Կովկասում միացան ռուսական բանակին և քանզի ոմանք ներգրավված էին բանակային հեղափոխական շարժումների մեջ, իսկ ոմանք աջակցում էին ռուսների արշավանքներին…սարսափելի վրեժ կատարվեց: Տառապածներից շատերը անմեղ էին և հավատարիմ Օսմանյան կայսրությանը:
Օսմանյան հրահանգների կատարումը անհավասար էր: Որոշ շրջաններում, հայ տղամարդկանց մի զանգված կարողացավ թողնել իրենց տները և քաղաքները:
Ինչպես գրում է Անատոլիայում ամերիկացի քահանա Հենրի Ռիգգսը, ուրիշ շրջաններում «տղամարդիկ հազվադեպ էին կենդանի դուրս գալիս նահանգից»: Որոշ հաշիվների համաձայն, 12 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչները համակարգված սպանվում էին:
Ռիգգսը հետազոտել է նաև, թե ինչ տեղի ունեցավ Անատոլիայից ուղեկցված երթով ողբերգական դուրս արտաքսված ողջ մնացած կանանց և երեխաներին: Նրանք հսկվում էին քրդական խմբերի կողմից և դաժան վերաբերմունքի էին արժանանում ոստիկանների,կամ զինվորների կողմից, որոնք նշանակված էին նրանց ուղեկցելու համար: Բռնաբարությունն ու դաժանությունը տարածված էին:
Լիովին անպաշտպան՝ ի ողորմածություն այդ կոպիտ ոստիկաններին, որոնցից շատերը ամենավատ ոճրագործներից էին, կանանց և երեխաներին առաջ էին տանում այնպիսի խստությամբ, որ շատերը մահանում էին առաջին մի քանի օրերի ընթացքում լիակատար սպառման պատճառով:
Կարիք չկա մանրակրկիտ հաշվելու ավելի երիտասարդ և եռանդուն կանանց տված օգնությունը, ովքեր գտնվում էին տղամարդկանց ձեռքերում, որոնց ագահության ցանկություններն այլևս չէին զսպվում և չկար վախ արդարադատությունից:
Այդքան շատ ինքնասպանությունների փաստերը Եփրատ գետի մոտ գուցե բավարար են մեկնաբանությունների համար, չնայած այն կանայք, ովքեր փախել էին այլ ուղեկցվող երթախմբերից և եկել էին մեր մոտ օգնության համար, պատմում էին շոկային մանրամասնություններով այդ սանձարձակ գիշերների իրենց փորձի մասին:
Մերի Գաֆֆրամ. մեկ այլ ամերիկացի միսսիոներ, ով քայլել է հայերի մի խմբի հետ, ովքեր լքում էին կենտրոնական անատոլիական Սիվաս քաղաք
Այնքան հեռու, որքան կարող է մարդու աչքը նկատել հարթավայրից, երևում էր եզների սայլակների դանդաղ շարժվող գիծը: Ժամեր շարունակ նրանց ճանապարհին նույնիսկ մեկ կաթիլ ջուր չկար, իսկ արևի կրակը ընկնում էր նրանց վրա: Երբ սկսեցինք քայլել, նկատեցին երեկվա խմբի մահացածներին, և թույլերը սկսեցին ընկնել ճանապարհին:
Դաշտերում աշխատող քրդերը շարունակաբար հարձակումներ էին կատարում, և մենք դարձանք կիսով չափ խելագարված: Ես մեր վագոնների մեջ լցրեցի այնքան մարդ, որքան կարողացա, իսկ մեր աշակերտները՝ տղաներ և աղջիկներ, հերոսների նման էին աշխատում: Մի աղջիկ վերցրեց երեխային մահացած մոր մոտից և մինչև երեկո տարավ իր հետ: Մյուսը գրկեց մահացող մի կնոջ, մինչև նա մահացավ:
Ջեսս Ջեքսոն. Հալեպում ԱՄՆ հյուպատոս, 1916 թվականի սեպտեմբերին ուղարկեց սիրիական քաղաքի դրսում իր ականատեսության հեռագիրը, որտեղ տեղի էր ունենում արշավների վերջին փուլը:
Այն ազդեցությունը, որով այս անծայր և մռայլ Մեսքենի հարթավայրը լքեց, տխուր է և ողորմելի: Այն տեղեկությունը, որը ձեռք բերեցի այդ կետում ինձ թույլ է տալիս հայտարարելու, որ գրեթե 60 հազար հայեր են թաղված այնտեղ՝ ընկած քաղցից, տարաբնույթ զրկանքներից, աղիքային հիվանդություններից և որպես արդյունք՝ տիֆից: Ինչքան հեռու,որ հնարավոր է նկատել, երևում էին բլուրներ, պարունակող 200-ից 300 դիակներ՝ թաղված հողի մեջ…տարբեր ընտանիքների կանայք, երեխաներ և ծեր մարդիկ:
Ջեքսոնը նկարագրեց ողջ մնացացած հայերին, որոնց հետ նա ընդհարվել է, որպես «կենդանի ֆանտոմներ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ