Արդյո՞ք միջուկային սպառնալիքը կվերադառնա Եվրոպա, եթե Ռուսաստանը չեղարկի միջուկային հրթիռների լիկվիդացման պայմանագիրը

Արդյո՞ք միջուկային սպառնալիքը կվերադառնա Եվրոպա, եթե Ռուսաստանը չեղարկի միջուկային հրթիռների լիկվիդացման պայմանագիրը

Հոդվածի առանցքում

  • 1987-ին ստորագրված համաձայնագրով Միացյալ Նահանգները և նախկին ԽՍՀՄ-ը պետք է հրաժարվեն իրենց միջուկային և սովորական բալիստիկ հրթիռներից: Հրթիռները Եվրոպայի կենտրոնից կարող են հասնել մինչև Հյուսիսային Ամերիկա կամ Ռուսաստան:

Ուշադրությանն արժանի

 

1987-ին ստորագրված համաձայնագրով Միացյալ Նահանգները և նախկին ԽՍՀՄ-ը պետք է հրաժարվեն իրենց միջուկային և սովորական բալիստիկ հրթիռներից:

Հրթիռները Եվրոպայի կենտրոնից կարող են հասնել մինչև Հյուսիսային Ամերիկա կամ Ռուսաստան:

«Սա միայն մեծացնում է անհանգստության ալիքը, որը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը»,-ասել է գերմանիական Մարշալ ֆոնդի փոխնախագահ դոկտոր Իան Լեսերը:

«Եվ սա պատահում է հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները խաղաղվելու ոչ մի նշան ցույց չեն տալիս: Կան երկրներ, օրինակ Լեհաստանը և Բալթյան երկրները, որոնք այս սպառնալիքն ավելի կտրուկ են ընդունում:Կարծում եմ, որ այլ երկրներում, օրինակ Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա, շատ մարդիկ  այս միջուկային էլեմենտը կապում են  սառը պատերազմի հետ: Այն վերացվել էր Եվրոպական տեսադաշտից ու հիմա հետ է վերադառնում տարբեր եղանակներով»:

Ամերիկան մեղադրել է Ռուսաստանին միջուկային հրթիռների լիկվիդացման պայմանագրի կետերը խախտելու մեջ և ասել, որ Վաշինգտոնը կարող է լքել դաշինքը: Ռուսաստանը նույն կերպ է վարվել:

Հիմա ԱՄՆ-ն Եվրոպայում չունի հրթիռներ, վերջինը  միջուկային հրթիռների լիկվիդացման պայմանագրի համաձայն հեռացվել է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment