Արդյոք Միջերկրականը կդառնա Եվրոպայի գերեզմանատունը

Արդյոք Միջերկրականը կդառնա Եվրոպայի գերեզմանատունը

Հոդվածի առանցքում

  • Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ), 2014 թվականին ավելի քան 3400 մարդ է մահացել: Նրանք փորձել են Միջերկրական ծովն անցնելով հասնել Եվրոպա: 2014 թվականի նոյեմբերին առաջին անգամ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ արեց եվրոպական առաջնորդներին դադարեցնել Միջերկրականը «մեծ գերեզմանոցի վերածելուն»:
  • Ըստ գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի, այժմ ՄԱԿ ՓԳՀ օգնում է 3.2 միլիոն փախստականների՝ « փախստականների ամենամեծ թիվը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո» և «ներկայում առավել դրամատիկ մարդասիրական իրավիճակներից մեկը» ծրագրերով:
  • Մուտք չկա-ն շատ ձևեր ունի. ԱՄՆ-ը կիրառում է արգելանքը ծովում, Իսպանիան անմիջապես արտաքսում է Սեուտա և Մելիլա թափանցած ներգաղթածներին, Ավստրալիան խափանում է ծովով ապաստան հայցողների մուտքը: Հունաստանը փակում է Թուրքիայի հետ իր սահմանը, որպեսզի պահի այդ երկրից սիրիացի փախստականների խոշոր հոսքերը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու են փախստականները Եվրոպա հասնելու համար գնում Միջերկրական ծով:
  • Օրինակ, պաշտոնապես 1.1 միլիոն փախստական է գրանցված Լիբանանում և երկիրը վերջերս հայտարարել է, որ չի կարող դրանից ավել ներգաղթյան ընդունել: Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Կանադան, որոնք ճանաչված են որպես աշխարհում փախստականներին վերաբնակեցնող հիմնական երկրներ, պետք է ավելին անեն, որպեսզի հավասարեցնեն այս անհամաչափությունը:

Ուշադրությանն արժանի

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ), 2014 թվականին ավելի քան 3400 մարդ է մահացել: Նրանք փորձել են Միջերկրական ծովն անցնելով հասնել Եվրոպա: 2014 թվականի նոյեմբերին առաջին անգամ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ արեց եվրոպական առաջնորդներին դադարեցնել Միջերկրականը «մեծ գերեզմանոցի վերածելուն», համեմատությունն արվել էր, հաշվի առնելով փախստականների մահացության աճը:

Վերջերս New York Times-ում տպագրված «Եվրոպայի խոստումը գրավում է սիրիացիներին և մաքսանենգներին» խորագրով հոդվածը նկարագրում է մաքսանենգության ցանցերը, որոնք ձևավորվել են փախստականներին Թուրքիայից եվրոպական երկրներ, օրինակ Իտալիա տեղափոխելու համար:

Ճանապարհորդությունը մեկ անձի համար արժե 4000- 6000 դոլար, ինչը նշանակում է, որ  բոլոր փախստականները փող ունեն: Բացի այդ, ուղևորներին նստեցնում են  հին նավեր և կիրառում են վտանգավոր մարտավարություն՝ «մոբիլիզացնել որոնողական- փրկարարական գործողությունները, որի ժամանակ շարժիչները գցում են ջուրը և թողնում են, որ նավերն աշխատեն առանց վառելիքի:

Ինչու են միգրանտները Եվրոպա հասնելու համար դիմում այդպիսի վտանգավոր միջոցների: Ըստ գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի, այժմ ՄԱԿ ՓԳՀ օգնում է  3.2 միլիոն փախստականների՝ « փախստականների ամենամեծ թիվը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո» և «ներկայում առավել դրամատիկ մարդասիրական իրավիճակներից մեկը» ծրագրերով:  Նույն ելույթում նա բացատրում է, որ պետք է դուրս գալ թվերի շրջանակից, որպեսզի հասկանալի լինի իրավիճակի լրջությունը:

«Պատկերացրեք մարդկանց, որոնք երեք կամ չորս տարի առաջ սահմանն անցել են որոշ խնայողություններով և մեծ հույսով, որ վեց ամսից տուն կվերադառնան: Այդ ընթացքում խնայողությունները վերջանում են: Չկան աշխատատեղեր: Կենսապայմանները ծանր են, օգնությունը սահմանափակ է. փախստականներն ապրում են ծայրահեղ բարդ միջավայրում: Զարմանալի չէ, որ շատ ընտանիքներ ստիպված դիմում են երեխայի աշխատանքին կամ աղջիկների վաղ ամուսնություններին և նույնիսկ սեռական շահագործման ու չարաշահման: Այս մարդիկ չափազանց շատ են տառապում»:

Այսպիսի տառապանքների պայմաններում շատ փախստականներ ավելի լավ կյանքի հույսով պատրաստ են վտանգել իրենց կյանքը: Սակայն, դառը իրականությունն այն է, որ միգրացիոն հոսքերի աճի հետ, շատ պետություններ դիմում են «մուտք չկա» միջոցառումներին, որպեսզի փախստականներին հեռու պահեն իրենց իրավասություններից և օգուտներ ստանան փախստականների վերաբերյալ միջազգային օրենքից:

Մուտք չկա-ն շատ ձևեր ունի. ԱՄՆ-ը կիրառում է արգելանքը ծովում, Իսպանիան անմիջապես արտաքսում է Սեուտա և Մելիլա թափանցած ներգաղթածներին, Ավստրալիան խափանում է ծովով ապաստան հայցողների մուտքը: Հունաստանը փակում է Թուրքիայի հետ իր սահմանը, որպեսզի պահի այդ երկրից սիրիացի փախստականների խոշոր հոսքերը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու են փախստականները Եվրոպա հասնելու համար գնում Միջերկրական ծով, այլ ոչ թե ընտրում ցամաքային ուղիները:

«Մուտք չկա» միջոցառումները ոչ միայն բարոյապես են դատապարտելի, նրանք նաև հակասում են միջազգային իրավունքի նորմերին: «Չվերադաձնել կամ ոչ՝ բռնի վերադարձին»  սկզբունքը նշանակում է, որ պետությունները չպետք է ցանկացած եղանակով «վտարեն կամ վերադարձնեն  փախստականին այն տարածքները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում իր ցեղի , կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի պատճառով»: Այս սկզբունքը հիշատակվում է մի շարք միջազգային իրավապաշտպան պայմանագրերում, հատկապես Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի Կոնվենցիայում (հոդված 33):

Չվերադարձնելու սկզբունքը չի գործում, քանի որ խախտվել է կամ լրիվ մոռացվել է ամբողջ դժվարությունը կիսելու սկզբունքը, որի համաձայն պետությունները պետք է ստանձնեն փախստականներին կոլեկտիվ ընդունելու պատասխանատվությունը: Այն փաստը, որ զարգացող երկրներն են ընդունում աշխարհի փախստականների 80 տոկոսին, ցույց է տալիս պատասխանատվությունը կիսելու անհավասարակշռությունը: Իսկ դա ապակայունացնող վիճակ է ստեղծում զարգացող երկրներում:

Օրինակ, պաշտոնապես 1.1 միլիոն փախստական է գրանցված  Լիբանանում և երկիրը վերջերս հայտարարել է, որ չի կարող դրանից ավել ներգաղթյան ընդունել:

Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Կանադան, որոնք ճանաչված են որպես աշխարհում փախստականներին  վերաբնակեցնող հիմնական երկրներ, պետք է ավելին անեն, որպեսզի  հավասարեցնեն այս անհամաչափությունը: Այսօր մենք խնդիր ունենք թույլ չտալ, որ Միջերկրական ծովը վերածվի Եվրոպայի գերեզմանոցի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment