Ադրբեջանում ԼԳԲՏ համայնքի դեմ արշավը կվնասի ԵՄ հետ հարաբերություններին 

Ադրբեջանում ԼԳԲՏ համայնքի դեմ արշավը կվնասի ԵՄ հետ հարաբերություններին 

Հոդվածի առանցքում

  • Ըստ Rainbow Europe-ի ցուցակի `Ադրբեջանը ներկայում զբաղեցնում է ամենացածր հորիզոնականը 49 եվրոպական երկրների շարքում՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության մասով: Ադրբեջանը նույնիսկ Ռուսաստանից ցածր հորիզոնականում է, երբ Չեչնիան մեղադրվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնություն գործադրելու մեջ:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված ձերբակալությունների նոր ալիքը ուշադրություն է սևեռել այդ երկրում մարդու իրավունքների վատթարացման վրա: Ապրիլի 1-ին Բաքվում առնվազն 15 նույնասեռական և տրանսգենդեր է ձերբակալվել: Այս արշավը հիշեցնում է 2017-ի սեպտեմբերի տեղի ունեցած ավելի խոշոր ճնշումների մասին, երբ մայրաքաղաքում ձերբակալել էին ԼԳԲՏ համայնքի տասնյակ ներկայացուցիչների:

Ըստ Rainbow Europe-ի ցուցակի `Ադրբեջանը ներկայում զբաղեցնում է ամենացածր հորիզոնականը 49 եվրոպական երկրների շարքում՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության մասով: Ադրբեջանը նույնիսկ Ռուսաստանից ցածր հորիզոնականում է, երբ Չեչնիան մեղադրվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնություն գործադրելու մեջ:

Թեև 2000 թվականին Ադրբեջանն օրինականացրեց միասեռականությունը, նման  մարդիկ շարունակում են արժանանալ խտրական վերաբերմունքի և  պաշտոնական հալածանքների: Մինչդեռ Ադրբեջանի եվրաինտեգրումը շարունակվում է:

2017-ի սեպտեմբերին ձերբակալված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների թիվը մնում է անորոշ: Չնայած ՄԱԿ-ի փորձագետները հաղորդել են, որ ձերբակալվել է 80 մարդ, անկախ լրատվամիջոցներից Eurasianet-ը հավաքվել է տեղեկատվություններ մոտ 46 անձանց մասին: Ադրբեջանում գործող իրավապաշտպան խմբերը հայտնեցին առնվազն 100 ձերբակալվածի մասին:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ սեպտեմբերի 15-30-ը «համապատասխան միջոցներ» են ձեռնարկվել «հասարակական կարգի և անվտանգության պահպանման համար»: Նրանք պնդում էին, որ ձերբակալությունները կատարվել են Բաքվում սեռական ծառայություններ մատուցողների և հանրային առողջության շուրջ մտահոգությունների պատճառով:

Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը նույնիսկ փորձել է արդարացնել ձերբակալությունները Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկին ուղղված նամակում:

Նրա խոսքերով, հասարակական կարգի խախտման, ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու մեղադրանքով ձերբակալվել է սեռական փոքրամասնությունների ընդամենը 83 ներկայացուցիչ»: 56-ը վարչական կալանքի տակ պահվել են 5-ից մինչև 30 օր, 18-ը տուգանվել են, 9-ը` ստացել են ծանուցումներ:

Կալանավորվածներին ուղարկվել են նաև բժշկական հաստատություններ` հետազոտություններ անցնելու, որոնք, ըստ երևույթին, բացահայտել են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ նրանցից 32-ի մոտ:

«Վերոնշյալ անձանց ձերբակալելու միակ նպատակն էր բացահայտել և կանխարգելել բնակչության դժգոհության պատճառը, ինչպես նաև պաշտպանել հանրային առողջությունը, սանիտարահամաճարակային վիճակը, հասարակական կարգը, անվտանգությունը և բարոյականությունը», – գրել է նախարարը:

Միջազգային կազմակերպությունները, սակայն, պատմեցին այլ պատմություն: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների փորձագետները հայտարարել են, որ նրանք ստացել են «սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասին հավաստի տեղեկություններ, այդ թվում կալանավորված անձանց խոշտանգումների և հարկադիր բուժման մասին»:

Կալանավորները ՄԱԿ-ի մասնագետներին հայտնել են «ծեծի, նվաստացման, էլեկտրաշոկի  մասին», ինչը մասնակիորեն նրանց ստիպել է մեղադրել կամ բացահայտել ծանոթների անունները:

Տուժածներից մեկը Ազատություն ռադիոկայանին պատմել է, որ իրեն ծեծել են, նվաստացրել և խոշտանգել: Ազատ արձակվելուց հետո նա փախել է Թուրքիա:

«Այդ դեպքերից հետո բոլոր ձերբակալվածները փախել են Ադրբեջանից՝  Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա», – ասել է տուժածներից մեկը MeydanTV-ին տված հարցազրույցում: «Ես փախել եմ Թուրքիա: Մենք դիմեցինք տարբեր կազմակերպությունների և դեսպանությունների՝ եվրոպական մի երկիր գնալու համար, որտեղ միասեռականները կարող էին խաղաղ ապրել, բայց նրանք չեն արձագանքել: Նրանք նույնիսկ չեն պատասխանում մեր նամակներին»:

Մարդու իրավունքների այս խախտումները հիշեցնում են այն հարձակումները, որոնք տեղի են ունեցել հարևան Չեչենիայում 2017 թվականի հունվարին: Չնայած այն հանգամանքին, որ միասեռականությունը Ռուսաստանում օրինական է, Չեչնիայի իշխանությունները հետապնդում ԼԳԲՏ համայնքի անդամներին՝ շարունակական առևանգումների, ձերբակալությունների միջոցով , խոշտանգում և նույնիսկ սպանում են:

Amnesty International-ը հաղորդել է, որ նախկին խորհրդային հանրապետություններում ԼԳԲՏ խմբերի հանդեպ կոշտացում է դրսևորվում 2013-ից, երբ Ռուսաստանում հաստատվեց նրանց մասին օրենքը: Չնայած ՄԻԵԴ-ն այդ քայլի համար քննադատեց Ռուսաստանին, նման խտրական և հոմոֆոբ օրենքի սեփական տարբերակները փորձել են ընդունել տարածաշրջանի մյուս երկրները:

2019-ի ապրիլի 2-ին Ադրբեջանում միակ օնլայն ԼԳԲՏ հրատարակչությունը հայտնեց, որ Բաքվում ձերբակալվել է ավելի քան 15 մարդ: Ինչպես երկու տարի առաջ  նրանք ձերբակալվելուց հետո տուգանվել են և ենթարկվել բռնի բժշկական զննումների:

Այս անգամ, սակայն, ոստիկանությունը փոխել է մարտավարությունը: Ձերբակալվածներից մեկը հայտնեց, որ սեռականբնույթի աշխատանք կատարելու համար իրեն հրավիրել են հյուրանոց, այնտեղ էլ ձերբակալել: Ոմանք պնդում են, որ ոստիկաններն օգտվում են ինտերնետից` տրանսգենդերների «որս» անելու համար: Նրանցից ոմանց ձերբակալել են իրենց տներում:

Freedom House անկախ դիտորդական կազմակերպությունը հայտարարություն է տարածել ապրիլի 3-ի ձերբակալությունների կապակցությամբ՝ նշելով, որ ԼԳԲՏ + համայնքի իրավունքները խախտվում են համակարգված կերպով և կոչ անելով իշխանություններին դադարեցնել ձերբակալությունների նոր ալիքը:

Freedom House-ի տվյալներով, վերջին ձերբակալությունները հիմնականում ուղղված էին տրանսգենդերների դեմ, որոնք սեռական բնույթի աշխատանք էին կատարում:

Չնայած Ադրբեջանում մարմնավաճառությունն արգելված է, բայց դա քրեական հանցագործություն չէ, պատժվում է միայն տուգանքով:

Բաքվի ԼԳԲՏ համայնքի համար նոր ձերբակալությունները սարսափելի էին երկու տարի առաջ տեղի ունեցածի ֆոնին:Եվրոպայի խորհուրդը նաև մտահոգություն է հայտնել, որ սա առաջին խստացումը չէ:

«Մենք անհանգստացած ենք, որ խոցելի խմբերի նկատմամբ ոտնձգությունները նպատակաուղղված են, երբ նրանցից շատերի համար թշնամական միջավայրում սեռական բնույթի աշխատանքը գոյատևման միջոց է», – ասված է ապրիլի 10-ին տարածված հայտարարության մեջ:

Դրանում կան Եվրոպայի խորհրդի անդամ 41 երկրների նախարարների ստորագրություններ, որոնք կոչ են անում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դադարեցնել ձերբակալությունները և հետաքննել ոստիկանության գործողությունները:

2018-ին Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով զեկույցը խոչընդոտում է Եվրամիության հետ կապերի ամրապնդմանն ուղղված այդ երկրի ջանքերին: Ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանն ընդգրկված է Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ, որը նպաստում է եվրաինտեգրմանը: Եվրախորհրդարանը նույնիսկ սահմանեց պայմաններ՝ նշելով, որ չի վավերացնի որևէ համաձայնագիր Ադրբեջանի հետ, եթե երկիրը չհարգի եվրոպական արժեքները և իրավունքները:

Եվրախորհրդարանը վերջին անգամ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին անդրադարձավ այս տարվա հունվարին:«Եվրոպական պառլամենտը սերտորեն կհետևի տիրող իրավիճակին բոլոր բանակցություններին զուգահեռ նախքան որոշում կայացնելը», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Սակայն, ըստ Ատլանտյան խորհրդի գիտաշխատող, Մաքսիմ Էրիսթավիի, ԼԳԲՏ համայնքի դեմ հալածանքն անակնկալ չէր՝ հաշվի առնելով մինչև այժմ եղած միջազգային արձագանքը: «Ադրբեջանի կառավարության կողմից ռեպրեսիաների նոր փուլը 2017-ին կատարվածն անարձագանք թողնելու անմիջական հետևանքն է», – թվիթել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment