Ինչու՞ է Վլադիմիր Պուտինը աթեիստին տարել հնագույն վանք

Ինչու՞ է Վլադիմիր Պուտինը աթեիստին տարել հնագույն վանք

Հոդվածի առանցքում

  • Հատկապես ամռանը Վալամի մեծ վանքը, որը գտնվում է Լադոգա լճի մոտ, կարող է հիանալի հանգստություն և ոգեշնչում պարգևել: Դա նաև Վլադիմիր Պուտինի սիրելի վայրերից է, ուր նա պարբերաբար այցելում է 2001 թվականից: Այս շաբաթ նա մի քանի հյուրեր է իր հետ տարել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, խորհրդային համակարգի վետերանին, ով իրեն հետկոմունիստական  բարեպաշտությամբ և ուրախությամբ անվանում է «Ուղղափառ աթեիստ»:

Ուշադրությանն արժանի

 

Հատկապես ամռանը Վալամի մեծ վանքը, որը գտնվում է Լադոգա լճի մոտ, կարող է հիանալի հանգստություն և ոգեշնչում պարգևել: Դա նաև Վլադիմիր Պուտինի սիրելի վայրերից է, ուր նա պարբերաբար այցելում է 2001 թվականից: Այս շաբաթ նա մի քանի հյուրեր է իր հետ տարել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, խորհրդային համակարգի վետերանին, ով իրեն հետկոմունիստական ​​ բարեպաշտությամբ և ուրախությամբ անվանում է «Ուղղափառ աթեիստ»:

Ռուսաստանի գլխավոր հեռուստատեսության հեռուստադիտողները հուլիսի 17-ին դիտում էին, թե ինչպես են երկու նախագահներին ներկայացնում դրամատիկ վերածննունդը, երբ 1989 թ-ին ուղղափառները այն հետ վերցրեցին Խորհրդային Միությունից: Երկու այցելուների արձագանքը տարբեր էր: Երբ ներկայացվեցին սուրբ առարկաներ և սուրբ մասունքներ, Պուտինը կատարել է համապատասխան ուղղափառ ժեստեր՝ համբուրելով խաչը: Նրա հյուրը ևս համբուրեց խաչը, սակայն ընդգծված խուսափեց խաչակնքվելուց: Որոշ ռուսաստանյան հեռուստադիտողներին, հավանաբար, թվաց, թե իրենց նախագահը փորձում է դարձի բերել իր ընկերոջը:

Նրանց տեսածները բավականին տպավորիչ էին: Մոտակայքում գտնվող ոչ միայն հիմնական եկեղեցիները, այլև մի քանի տասնյակ հաստատություններ վերականգնվել են և վերաձևակերպվել:

Այդ վայրում, մի քանի րոպե տևողությամբ, Պուտինը ի վիճակի էր իր հյուրին ներկայացնել, այնպիսի պետություն, որը ձգտում է առաջնորդել՝ ընդգծելով իր յուրաքանչյուր նախորդ ռուսական իշխանության իր օրինական ժառանգականությունը՝ ցարերից մինչև կոմիսարներ: Նախկին փառքի այդ բոլոր ժամանակներում Ռուսաստանը և Բելառուսը ընդամենը մեկ իմպերիայի մասն էին կազմում. Ոչ ոք չի ժշտում այդ կետը:

Ինչ էր մտածում Լուկաշենկոն այս ամենի մասին կարելի է միայն կռահել: Անցյալ տարի նա պայքարում էր `պաշտպանելու իր երկրի անկախությունը Մոսկվայի անխնա ճնշումներից: Ռուսաստանը ցանկանում է իրականացնել նախկինում ձեռք բերված  համաձայնությունը, որը կնքվել է 1997 թվականին `երկու երկրների միավորման հետ կապված: Պուտինը, թերևս, երազում է միասնական պետություն ղեկավարել, որպես իշխանության պահպանում 2024 թվականից հետո, երբ կավարտվի Ռուսաստանում իր նախագահության շրջանը:

Կրեմլը շատ ավելի կարճ ժամկետներում ձգտում է վերականգնել Բելառուսի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի փոխհատուցի Ուկրաինայի վրա ազդեցության կորուստը: Կիևում ստրատեգները անհանգստացած են, որ Ռուսաստանը կարող է իրականացնել Բելառուսում նույն ագրեսիան, ինչ արել է Ուկրաինայում: Դա Ռուսաստանին կտար վստահություն, թե ինչպես պահպանել Բելառուսի նկատմամբ վերահսկողությունը և Ուկրաինայում «հակահարձակման» անցնել:

Պարոն Լուկաշենկոյի իրավիճակը հակասական է: Եվրամիության վերջին դիկտատորի որակավորումը ստացած այս հգործիչը նվաճել է իր երկրի լիբերալ մտածողների հարգանքը Կրեմլի դեմ կայուն դիրքորոշում ունենալու համար: Առանց Ռուսաստանի հետ ռազմական կապերի խզման, նա մերժել է Մոսկվայի պահանջները `մշտական ​​ռազմակայանի տեղակայման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նվազեցման առումով:

Մինսկում տեղական հայրենասերների համար հաճելի անակնկալ էր, երբ Լուկաշենկոն սկսեց խոսել բելառուսերեն: Նա նաև մերժեց ռուսական աշխարհի հայեցակարգը, որը տարածվեց ինչպես Պուտինի կառավարության, այնպես էլ ռուսական եկեղեցու կողմից, գաղափար, ըստ որի սլավոնական և ուղղափառ արմատները ստեղծում են բնական միասնություն, որը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը:

Անկախ Ուկրաինայի եկեղեցու հունվարյան հռչակումը հարված հասցրեց այդ համա-սլավոնական հայեցակարգին: Բելառուսի ռուսական քաղաքական զավթումը կարող է այն վերակենդանացնել: Եվ դա ակնհայտորեն Մոսկվայի շահերից է, եթե այն կարող լինի վերականգնել վերահսկողությունը Մինսկում պարոն Լուկաշենկոյի անհեթեթ համաձայնությամբ, այլ ոչ թե նրան հեռացնելով:

Այսպիսով, բելառուսական առաջնորդին հրաշալի վանական համալիր հրավիրելը, որը ծաղկում էր ցարերի օրոք, կարծես մեկ այլ քայլ է կարծր և փափուկ ուժային խաղում: Խնդիրն այն է, որ պարոն Լուկաշենկոն չի կարող պատասխանել: Նրա խորհրդային բնազդներով նա կարող է չլսել նոր ռուսական երաժշտությունը, որը փորձում է խառնել ուղղափառությունը, կոմունիզմը և աշխարհիկ աշխարհաքաղաքական երազանքները միասնական ներդաշնակ մեղեդիում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment