Ինչո՞ւ է Թրամփը թիրախավորում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»
Հոդվածի առանցքում
- Նախագահ Թրամփի վարչակազմն Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն: Սա առաջին անգամն է, որ ԱՄՆ նման որոշում է կայացնում մեկ այլ երկրի պետական կառույցի դեմ: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պաշտոնապես իսլամական հեղափոխության պաշտպանն է, ինչպես նաև ունի էական տնտեսական լծակներ: Հետազոտողները նշում են, որ այս կառույցը վերահսկում է Իրանի տնտեսության 20-40 տոկոսը:
Ուշադրությանն արժանի
Նախագահ Թրամփի վարչակազմն Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն: Սա առաջին անգամն է, որ ԱՄՆ նման որոշում է կայացնում մեկ այլ երկրի պետական կառույցի դեմ: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պաշտոնապես իսլամական հեղափոխության պաշտպանն է, ինչպես նաև ունի էական տնտեսական լծակներ: Հետազոտողները նշում են, որ այս կառույցը վերահսկում է Իրանի տնտեսության 20-40 տոկոսը:
1.Ի՞նչ է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»
Իրանի գլխավոր ուժային կառույցն է՝ 100.000 մարտիկով, օդային և ծովային ստորաբաժանումներով, վերահսկում է Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը և այս կառույցի հրամանատարական շղթան գործում է բանակից առանձին՝ ենթարկվելով Իրանի բարձրագույն իշխանությանը, գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Կորպուսը ստեղծվել է 1979-ին իսլամական հեղափոխության սկզբում, այն ժամանակին, երբ բանակի հավատարմությունը Իրանի նոր առաջնորդներին անհասկանալի էր: Այս կառույցն օգնեց երկիրը պաշտպանել Իրան-Իրաք 8-ամյա պատերազմում, այնուհետև վերաբաշխեց ուժերը հետպատերազմյան վերակառուցման փուլում՝ 1988-ից: Վերջին տարիներին ռազմական աջակցություն են ցուցաբերել ռազմավարական դաշնակից Սիրիային, օգնել են նախագահ Բաշար ալ-Ասադին դիմադրել ապստամբներին: Կորպուսն ունի խոշոր առևտրային շահեր Իրանի էներգետիկայի և շինարարության ոլորտներում:
- Ինչ է ենթադրում կապը ահաբեկչության հետ
ԱՄՆ-ը 1984 թվականից սկսած հայտարարում է, որ Իրանն ահաբեկչության հովանավոր երկիր է: Վաշինգտոնը պնդում է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» կարևոր դեր է խաղում ահաբեկչական գործողություններում: Այս կառույցին ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել Սաուդյան Արաբիայում 1996-ին բնակելի համալիրի ռմբակոծման համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 19 զինծառայող: ԱՄՆ նաև պնդում է, որ այս կառույցը պատասխանատու է տարբեր խմբերի օժանդակություն ցուցաբերելու մեջ, որոնք իրականացնում են հարձակումներ, այդ թվում` լիբանանյան «Հեզբոլլահ»-ն են և Իրաքի շիա խմբավորումները:
- Ինչո՞ւ է ԱՄՆ-ն հիմա կայացնում այս որոշումը
Այս քայլով Վաշինգտոնը փորձում է թույլ չտալ, որ իրանական ռեժիմը կանխիկ գումարի հասանելիություն ունենա: Թրամփի վարչակազմը փորձում է նոր ճնշում գործադրել Իրանի վրա միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Այդ գործարքը նպատակ էր հետապնդում համոզել Իրանին փոխել իր վարքագիծը, ամրապնդելով կապերն աշխարհի հետ, մինչդեռ Թրամփը պնդում է, որ տնտեսական մեկուսացումն այս հարցում ավելի էֆեկտիվ կլինի:
- Ինչ ազդեցություն ունի ահաբեկչական հայտարարելու որոշումը
Այն զգալիորեն ավելի շատ է խոցելի դարձնում Իրանի տնտեսությունն ամերիկյան ուղղակի և անուղղակի պատժամիջոցների ֆոնին: Այս հայտարարության նախօրեին ԱՄՆ-ը ուղղակիորեն պատժել է իրանական այս կորպուսի մի քանի հրամանատարներին և մի շարք իրանական ընկերություններին, որոնք կապված են կորպուսի հետ: Դա նշանակում է, որ ԱՄՆ կառավարության հետ գործարքներ ունեցող կապիտալը չի կարող առնչվել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ և պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն անձանց և բանկերի նկատմամբ, որոնք կաջակցեն կորպուսին: Այս որոշումից հետո ավելի շատ իրանական ընկերություններ կմիանան այն ցանկին, որոնք օտարերկրյա ընկերությունները չեն կարող օրինական աշխատել: Կորպուսն ունի առնվազն 229 ընկերություն, որից 25-ը նախկինում արդեն բախվել էր ԱՄՆ պատժամիջոցներին:
- Ինչպե՞ս արձագանքեց Իրանը
ԱՄՆ-ի հայտարարությունից անմիջապես հետո Իրանում Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նիստ հրավիրեց և ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությանը, որը վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերը, հայտարարեց «ահաբեկչական կազմակերպություն»: Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ զինված ուժերին մեղադրեց Մերձավոր Արևելքում «ահաբեկչական խմբերին բաց և գաղտնի աջակցելու» մեջ: Նա ԱՄՆ այս քայլը գնահատել է որպես «ընտրակաշառք» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, որն աջակցում է Իրանին մեկուսացնելու Թրամփի քաղաքականությանը: Իրանցի պաշտոնյաներն ասում են, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ոչ թե պարզապես կառույց է, այլ ունի կենսական նշանակություն, պաշտպանում է Իրանն արտաքին սպառնալիքներից և ապահովում է ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ևս կարևորել է այս կառույցի դերը և ընդգծել, որ ԱՄՆ ծրագրերն արդյունք չեն տա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ