Ինչո՞ւ է Իրան-ԱՄՆ հակամարտությունը նորից թեժանում

Ինչո՞ւ է Իրան-ԱՄՆ հակամարտությունը նորից թեժանում

Հոդվածի առանցքում

  • 2015-ին Իրանը համաձայնեց սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ տեղի տալով միջազգային պատժամիջոցներին: Անցած տարի, երբ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնին դուրս բերեց համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները, Թեհրանը դեռ շարունակվում էր հետևել պայմանագրի պայմաններին: Հիմա Իրանը սպառնում է: Եթե եվրոպացիները, որոնք նույնպես ստորագրել են համաձայնագիրը, 60 օրվա ընթացքում չկարողանան գտնել տնտեսական մեկուսացումից Իրանին դուրս բերելու ճանապարհը, Իրանը կսկսի սահմանվածից ավելի ուրան հարստացնել:

Ուշադրությանն արժանի

 

2015-ին Իրանը համաձայնեց սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ տեղի տալով միջազգային պատժամիջոցներին: Անցած տարի, երբ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնին դուրս բերեց համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները, Թեհրանը դեռ շարունակվում էր հետևել պայմանագրի պայմաններին: Հիմա Իրանը սպառնում է: Եթե եվրոպացիները, որոնք նույնպես ստորագրել են համաձայնագիրը, 60 օրվա ընթացքում չկարողանան գտնել տնտեսական մեկուսացումից Իրանին դուրս բերելու ճանապարհը, Իրանը կսկսի սահմանվածից ավելի ուրան հարստացնել:

  1. Ինչն է Իրանին դրդել կատարել այս քայլը

ԱՄՆ-ը մայիսին ավելացրեց տնտեսական ճնշումը Իրանի դեմ՝ թույլ տալով միայն ութ երկրների իրանական նավթ գնել: Թրամփի վարչակազմի նպատակն է Իրանի նավթի արտահանումը, որը կազմում է այդ երկրի արտահանումների գրեթե կեսը, հավասարեցնել զրոյի: ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տնտեսությունը հասցրեցին ռեցեսիայի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է անցյալ տարվա 4 տոկոսի փոխարեն այս տարվա 6 տոկոսանոց անկում: Այս ճգնաժամը խայտառակություն է նախագահ Հասան Ռոհանիի համար է, որը միջուկային գործարք ներկայացնում էր որպես մեկուսացումից դուրս գալու Իրանի հնարավորություն:

  1. Ի՞նչ կապ ունի ուրանի հարստացնումը տնտեսության հետ

Ուղղակիորեն ոչ մի կապ: Իրանը սպառնում է վերսկսել ուրանի հարստացումը 2015-ի պայմաններով թույլատրված մակարդակներից ավելի՝ որպես Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության դեմ ճնշման միջոց, որպեսզի այդ երկրները նպաստեն ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելուն: Այդ երկրները կիսում են Իրանի միջուկային գործունեության կասեցման ցանկությունը, բայց դա նախատեսում են անել երկխոսության միջոցով: Իրանը նաև համարում է, որ իր միջուկային ծրագրի սահմանափակումները խոչընդոտում են իր ինքնիշխանությանը, չնայած որ միշտ էլ հերքել է միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները: Թեհրանը պատրաստ էր գնալ սահմանափակումների պատժամիջոցների չեղարկան, սակայն գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը  իրանցիներին թողեց դատարկ ձեռքերով:

  1. Ինչպես է ԱՄՆ-ը խանգարում մյուսներին Իրանի հետ առևտուր անել

Ինչպես և մյուս պատժամիջոցների արշավներում, ԱՄՆ-ի լծակները համընկնում են ամերիկյան բանկերի կենտրոնական դերին և համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի դոլարի  գերակշռության հետ: ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտող ցանկացած երկիր, ընկերություն կամ բանկ, կարող է տեսնել, որ ԱՄՆ-ում իր ակտիվները արգելափակվում են կամ կարող է կորցնել ԱՄՆ-ում պահվող հաշիվներով գործարքներ կատարելու կարողությունը: Ըստ էության, Թրամփի ադմինիստրացիան կարծում է, որ երկրները, բանկերը և գործարարներն ավելի շուտ ԱՄՆ-ի հետ կգործակցեն, քան Իրանի: Սա գրեթե ապացուցված է, քանի որ խոշոր եվրոպական ընկերությունները հիմնականում հեռացել են Իրանից:

  1. Ի՞նչ են առաջարկում անել եվրոպական երկրները 

Միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական կողմերը մշակել են հատուկ մեխանիզմ Իրանի հետ առևտուր անելու համար, որը շրջանցելու է գլոբալ ֆինանսական համակարգը, որտեղ հիմնականում գերակայում է ԱՄՆ-ն: Գաղափարը հիմնականում սա է՝ Իրանը կստանա վարկեր դեպի Եվրոպա արտահանումների համար, որոնք էլ կօգտագործի եվրոպայից ապրանքներ գնելու համար: Սակայն այդ մեխանիզմը դեռ լիարժեք չի գործում և հավանական է, որ այն կառաջարկի սահմանափակ հարթակ:

  1. Ո՞րն է այս համակարտության գլխավոր խնդիրը

Կայունությունը Մերձավոր Արևելքում: Եվրոպական պաշտոնյաները հաճախ անընդունելի են համարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի որոշումը 2003-ին իրաքյան պատերազմը սկսելու մասին՝ փորձելով փրկել միջուկային գործարքը: ԱՄՆ-ը և Իրանը միմյանց պատերազմ հայտարարելու մասին դեռ չեն խոսում, և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշորեն է արձագանքել Իրանի հայտարարությանը` ասելով, որ «այն երկիմաստ էր »: Բայց լարվածությունը պահպանվում է: Իրանը վերջնագրից առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Բ-52 ռմբակոծիչներ է տեղակայել Պարսից ծոցում՝Իրանին զսպելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն նախազգուշացրել է, որ իր երկիրը դիմակայելու է միջուկային զենքի մշակման ուղղությամբ Իրանի ցանկացած քայլի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment