Ինչու են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահին անանուն գերեզմանում թաղում

Ինչու են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահին անանուն գերեզմանում թաղում

Հոդվածի առանցքում

  • Վաղ առավոտյան 90 տարեկան հասակում թոքերի բորբոքումից մահացել է Աբդալլահ թագավորը: Սաուդյան ընտանիքի չափազանց պահպանողական ուսմունքի համաձայն, որը հաճախ վահհաբականություն են կոչում, ոչ մի պաշտոնական սուգ և հասարակական հուղարկավորություն տեղի չունեցավ:
  • Վահհաբականությունը սուննիական իսլամի չափազանց պահպանողական ձևն է, որը Սաուդյան պետությունում դոմինանտ է: Աս-Սաուդների ընտանիքը ևս այս ուսմունքին է հարում: Դոկտոր Թոնի Սթրիթը, ասել է, որ երբ հերթը հասնում է թաղմանը, վահհաբիները «չեն թողնում որևէ բան, որը կարող է պաշտամունքի առարկա դառնալ»:
  • Եվրոպական խորհրդի գիտաշխատող Էնդրյու Համմոնդը բացատրեց, որ Մուհամմադի մարմնի տեղափոխման հարցը իսլամում վիճելի է. «Երկրի վահհաբականները հարկադրված են համակերպվել մուսուլմանի այս աղավաղված կերպարի հետ»,-ասեց Համմոնդը:
  • Սալմանը, ուժերը կենտրոնացնելով արտաքին քաղաքականության վրա, իր իրավահաջորդ նշանակեց եղբորը՝ Մուքրինին, որպեսզի նախապես կանխի հաջորդ ժառանգների հարցում հնարավոր անհանգստությունները:

Ուշադրությանն արժանի

Սաուդյան Արաբիայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ թագավոր Աբդալլահը թաղվել է անանուն գերեզմանում:

Աբդալլահ թագավորը մահացել էր վաղ առավոտյան 90 տարեկան հասակում թոքերի բորբոքումից: Սաուդյան ընտանիքի չափազանց պահպանողական ուսմունքի համաձայն, որը հաճախ վահհաբականություն են կոչում, ոչ մի պաշտոնական սուգ և հասարակական հուղարկավորություն տեղի չունեցավ՝ չնայած այն հանգամանքին, որ Աբդալլահը տաս տարի ղեկավարում էր պետությունը:

Դրա փոխարեն նա թաղվեց համեստ հուղարկավորությամբ. նրա մարմինը իսլամական ծիսակարգի համաձայն փաթաթված էր սպիտակ պատանքի մեջ, մինչև որ նրան կթաղեին Էռ-Ռիյադի ալ-Ուդ գերեզմանատանը, որտեղ նա միացավ Սաուդյան Արաբիայի նախորդ միապետներին, որոնք նույնպես հուղարկավորվել են անանուն գերեզմաններում: Աղոթքը ղեկավարվեց նրա եղբոր և հաջորդի՝ Սալման թագավորի կողմից:

Ինչպես հայտնում է «Reuters»-ը՝ այդ արարողության մասնակցում էին աս-Սաուդ ընտանիքի անդամներն ու իսլամական երկրների հեղինակավոր առաջնորդները:

Վահհաբականությունը սուննիական իսլամի չափազանց պահպանողական ձևն է, որը Սաուդյան պետությունում դոմինանտ է: Աս-Սաուդների ընտանիքը ևս այս ուսմունքին է հարում:

Դոկտոր Թոնի Սթրիթը, ով Քեմբրիջի համալսարանի իսլամագետներից է, ասել է, որ երբ հերթը հասնում է թաղմանը, վահհաբիները «չեն թողնում որևէ բան, որը կարող է պաշտամունքի առարկա դառնալ» և նրանք իրենց հավատը բնութագրում են, որպես «պարզ և բացարձակ Թաուհիդ՝ աստծո գերիշխանության հաստատում»:

Հետաքրքիր է այն, որ սաուդցիները հաճախ մերժում են վահհաբի տերմինը: Տերմինը կապված է 18-րդ դարում վահհաբիական շարժման հիմնադիր Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահհաբի  անվան հետ: «Կարծում եմ, նրանք պարզապես նախընտրում են մուսուլման լինել»,-ասաց դոկտոր Սթրիթը: Նա ասաց, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին վահհաբիական կոչերը «մուսուլմանին այնպիսի փառաբանություն է տալիս, որից մուսուլմանները խուսափում են»:

Սալման թագավորը հրապարակայնորեն մերժեց այդ տերմինը՝ ասելով, որ այն ամբողջությամբ չի արտահայտում ժամանակակից սաուդական հասարակությունը: Սաուդյան Արաբիայի Օկազ թերթի հետ զրույցում նա ասաց. «Շեյխ Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահհաբի թշնամիները նրա ուսմունքը Վահհաբիականություն են կոչել. մի դոկտրին, որը գոյություն չունի»:

Աբդ ալ-Վահհաբը նույնպես թաղվել է անանուն գերեզմանում: Անցած տարի սեպտեմբերին վեճեր ծագեցին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի Իսլամական Ակադեմիան առաջարկեց Մուհամմեդ մարգարեի մարմինը Մասջիդ ալ-Նաբավիից տեղափոխել և թաղել Մադինայի մոտակայքում մի անանուն գերեզմանում:

Եվրոպական խորհրդի՝ միջազգային հարաբերությունների բնագավառում գիտաշխատող Էնդրյու Համմոնդը բացատրեց, որ Մուհամմադի մարմնի տեղափոխման հարցը իսլամում վիճելի է, մանավանդ որ Սաուդյան Արաբիայում են գտնվում իսլամի երկու սուրբ քաղաքները՝ Մեքքան և Մադինան: «Երկրի վահհաբականները հարկադրված են համակերպվել մուսուլմանի այս աղավաղված կերպարի հետ»,-ասեց Համմոնդը՝ հղում կատարելով վահհաբականների՝ նյութական օբյեկտները  չպաշտելու ձգտմանը՝ ի տարբերություն բացարձակ հոգևորի: «Նրանց սարսափելի զայրացնում է, երբ տեսնում են՝ ինչպես է որևէ մեկի մարմինը դառնում պաշտամունքի առարկա»:

Աբդալլահ թագավորը իր կառավարումը սկսել է 2005 թվականին Ֆահդ թագավորի մահվանից հետո: Աբդալլահի մահվանից հետո առավոտյան նրան անմիջապես փոխարինեց նրա փոքր եղբայրը՝ Սալմանը: Թագավորության հիմնադիր թագավոր Աբդ ալ-Ազիզի վերջին որդին՝ Սալմանը, անմիջապես թագաժառանգ արքայազնի փոխարինող  նշանակեց Մուհամմադ բին Նայեֆին՝ նշելով հաջորդ սերունդի ժառանգության հստակ գիծը:

Չնայած այդ հարթ իրավահաջորդությանը՝ նավթի գները անմիջապես բարձրացան, քանի որ Աբդալլահի մահը անորոշ իրադրություն ստեղծեց շուկայում: Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողն է:

Սալմանը, ուժերը կենտրոնացնելով արտաքին քաղաքականության վրա, իր իրավահաջորդ նշանակեց եղբորը՝ Մուքրինին, որպեսզի նախապես կանխի հաջորդ ժառանգների հարցում հնարավոր անհանգստությունները:

Սալմանը ժառանգեց այն խնդիրները, որոնց վերջին մի քանի ամիսներին բախվել էր Աբդալլահը՝ այդ թվում նավթի միջազգային գների անկումը, Իսլամական պետության սպառնալիքը: ԻՊ-ն հայտարարել էր, որ կործանելու է աս-Սաուդ ընտանիքին, քանի որ վերջիններս համագործակցում են Օբամայի՝ Իսլամական պետության դեմ ստեղծած կոալիցիային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment