Ինչո՞ւ է Ռուսաստանը ոչնչացնում Սիրիայի արևելքի հիվանդանոցները

Ինչո՞ւ է Ռուսաստանը ոչնչացնում Սիրիայի արևելքի հիվանդանոցները

Հոդվածի առանցքում

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ եթե իր ուժերը բավականաչափ քաղաքացիականների սպանեն և այդ տառապանքի պատկերները բավական դաժան լինեն, դա կհանգեցնի արագ հրադադարի: Այդ պատճառով ապստամբած տարածքներում թիրախավորվում են հիվանդանոցները:

Ուշադրությանն արժանի

 

Իդլիբի ուղղությամբ զինյալների վերահսկողության տակ եղած տարածքներում հարձակում պատրաստելով՝ Ռուսաստանը հերթական անգամ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող հիվանդանոցներին:

Union of Medical Care and Relief Organizations-ը նշում է, որ ապրիլի 28-ից Իդլիբի և Համայի նահանգներում 4 հիվանդանոցները հայտնվել են օդային հարվածների տակ: UOSSM-ը չի կարողանում պարզել, թե ով է պատասխանատու օդային հարվածների համար, բայց վստահ եմ, որ դա եղել է ռուսական օդուժը:

Այնպես, ինչո՞ւ են ռուսները ռմբակոծում հիվանդանոցները: Դա դաժան երևալու համար չէ: Դա պայմանավորված է նրանով, որ ռուսական ռազմավարությունը քաղաքացիական վնասը դիտում է որպես փոխզիջում պարտադրողներին հակադրելու մեխանիզմ: Պարզ ասած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ եթե իր ուժերը բավականաչափ քաղաքացիականների սպանեն և այդ տառապանքի պատկերները բավական դաժան լինեն, դա կհանգեցնի արագ հրադադարի: Այդ պատճառով ապստամբած տարածքներում թիրախավորվում են հիվանդանոցները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ միասին ռուսները ցանկանում են գրավել Իդլիբը: 2018-ին Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրել է Իդլիբի զինադադարի համաձայնագիրը, բայց այդ գործարքը եկար չի գոչծի: Հունվարից սկսած Պուտինը ցանկանում է քայլեր իրականացնել:

Այստեղ հավասարապես կարևոր է, թե ինչպես քաղաքացիականների տառապանքները կնպաստեն հրադադարի միջազգային կոչերին: Պուտինը գիտի, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը կընդառաջեն ռուսական պահանջներին, որպեսզի դադարեցնեն քաղաքացիականների մահերը: Պուտինը, որպես այդպիսին, հիվանդանոցների ոչնչացում դիտարկում է որպես միջազգային հանրությանը հրադադար պարտադրելու մեթոդ: Այնուհետև Պուտինը կարող է օգտագործել այդ զինադադարը` ներկայանալով որպես ողջամիտ առաջնորդ, միաժամանակ պատրաստվելով իր հաջորդ հարձակմանը:

Օբամայի վարչակազմը երբեք չի հասկացել ռուսական այս գործելակերպը: Հուսով եմ, որ Թրամփի վարչակազմն ավելի խելացի է: Էրդողանը կատաղի կարձագանքի այս վիրավորանքին (Էրդողանն իրեն համարում է սունի իսլամի գլոբալ քաղաքական առաջնորդ), Թրափմը պետք է համոզի, որ Թուրքիայի ղեկավարը վերադառնա ԱՄՆ անկյուն և հրաժարվի ռուսական ռազմական տեխնիկայից:

Թրամփը նաև պետք է նախազգուշացնի Ռուսաստանին, որ ցանկացած խոշոր վիրավորանք կհանգեցնի տնտեսական նոր պատժամիջոցների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment