Ինչո՞ւ են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ուզում Թրամփի ձախողումը

Ինչո՞ւ են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ուզում Թրամփի ձախողումը

Հոդվածի առանցքում

  • Ընդհանուր ընկալում կա, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աջակցում են նախագահ Թրամփին, բայց այդ ընկալումը պետք է վերանայվի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամեդը շատ պատճառներ ունեն Թրամփին դեմ լինելու և 2020-ին դեմոկրատ թեկնածուին աջակցելու համար: Իրականում, նրանց երկրների տնտեսական և սեփական քաղաքական ապագան կարող են կախված լինել նրանից, թե արդյոք հաջորդ տարի դեմոկրատը կարող է հաղթել նախագահին:

Ուշադրությանն արժանի

 

Ընդհանուր ընկալում կա, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աջակցում են նախագահ Թրամփին, բայց այդ ընկալումը պետք է վերանայվի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամեդը շատ պատճառներ ունեն Թրամփին դեմ լինելու և 2020-ին դեմոկրատ թեկնածուին աջակցելու համար: Իրականում, նրանց երկրների տնտեսական և սեփական քաղաքական ապագան կարող են կախված լինել նրանից, թե արդյոք հաջորդ տարի դեմոկրատը կարող է հաղթել նախագահին:

Երկու երկրներն էլ ունեն տնտեսություններ, որոնք ապավինում են նավթի և բնական գազի արտադրությանը և վաճառքին: Ռուսաստանում նավթի և գազի ոլորտը ապահովում է ազգային եկամուտների գրեթե 40%-ը և արտահանման կեսից ավելին: Սաուդյան Արաբիայում նավթի և գազի ոլորտը ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ կեսը և արտահանման 70% -ը:

Թրամփը շատ վատ է ազդել ռուսական և սաուդյան բիզնեսի վրա: Իրականացնելով քաղաքականություն, որը նպաստեց ամերիկյան նավթի և բնական գազի արտադրության ընդլայնմանը, Թրամփն անուղղակիորեն հարձակվեց նրանց տնտեսությունների վրա: Թրամփի օրոք ԱՄՆ-ի նավթի արդյունահանումն ավելացել է աննախադեպ մակարդակով: Այժմ այն օրական ավելի քան 12 միլիոն բարել է, ինչը ամենաշատն է աշխարհում:

Ամենակարևորը՝գրեթե բոլոր ազդեցիկ դեմոկրատները, իհարկե անուղղակիորեն, խոստացել են ավելի լավ պայմաններ ռուսական և սաուդյան բիզնեսի համար՝ վարելով քաղաքականություն, որը կտրուկ կբարձրացնի նրանց արդյունաբերության արժեքը: Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համար անցած շաբաթ the CNN climate town hall-ը իրար հետևից կոնֆետի նման քաղցր լուրեր էր հայտնում: Եթե ռուսներն ու սաուդացիները լսում էին, իսկ մենք կարող ենք վստահ լինել, որ լսում էին, նրանք պետք է որ դուր գար իրենց լսածը:

Սենատոր Կամալա Հարիսն ասաց. «Հարց չկա: Սենատոր Բեռն Սանդերսը համաձայնեց՝ ասելով. «Կլիմայի ճգնաժամը կանխելու ցանկացած առաջարկ պետք է ներառի պետական և մասնավոր հողերի լիակատար արգելափակում»: Սանդերսը շարունակեց. «Երբ մենք լինենք Սպիտակ տանը, կավարտենք հանածո վառելիքի դարաշրջանը»: Սենատոր Էլիզաբեթ Ուորենը նույնպես աջակցում է այս ծրագրերին:

Սենատոր Էմի Կլոբուչերը որոշեց, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում նա (կամ, ենթադրաբար, իր աշխատակազմը) կվերանայի հորատման յուրաքանչյուր ընթացիկ թույլտվություն և կորոշի, թե որն է չեղարկում:

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը համեմատաբար սահմանափակ էր իր պնդումներում՝ ասելով, որ միայն կողմ է «նավթի կամ գազի հորատումը միայն դաշնային հողերում» արգելելուն:

Առնվազն ութ թեկնածու ասել է, որ ցանկանում է դադարեցնել օֆշորային հորատումները:

Այս քաղաքականության պայմաններում ամերիկյան նավթի և գազի արտադրությունը կթուլանա: Ամերիկացի շատ արտադրողների համար ընդհանրապես գործելը դժվար կլինի կամ անհնարին: Նույնիսկ դեմոկրատների ավելի մեղմ առաջարկների պայմաններում նավթարտադրողների համար ներդրողների փողերը, ամենայն հավանականությամբ, կդադարեն հոսել: Ամերիկայում նավթի և գազի արտադրության անկման պայմաններում համաշխարհային գները կբարձրանան: Վերջնական արդյունքը՝ կկորցնենք աշխատատեղերը և վառելիքի գինն ավեի բարձր կլինի Ամերիկայում: Ամերիկացիների մի մասը, կարծես, պատրաստ է դիմակայել տնտեսական հետևանքներին, որոնք կխափանեն ածխաջրածնային վառելիքի արտադրությունը:

Դեմոկրատները պետք է գիտակցեն, որ այս քաղաքականությունը կնշանակի նաև հսկայական խթան այլ տնտեսությունների, մասնավորապես Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համար: Դա կնշանակի տնտեսական և քաղաքական աջակցություն Պուտինին և Սաուդյան միապետությանը: Ճշմարտությունն այն է, որ Կրեմլում և Ռիադում բոլոր պատճառներն ունեն՝ աջակցելու դեմոկրատներին, ոչ թե Թրամփին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝ Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Դոնալդ Թրամփ, Մերձավոր Արևելք

Սեղմագիր՝

Բաժին՝  ԱՄՆ, ԱՊՀ, Քաղաքականություն

Write a comment