Թե ինչու են PR մասնագետները պաշտում Վալենտինի օրը

Թե ինչու են PR մասնագետները պաշտում Վալենտինի օրը

Հոդվածի առանցքում

  • Դուք լրագրո՞ղ եք: Լավ, արագ փորձ անենք: Ձեր էլեկտրոնային փոստարկղում որոնեք «Վալենտինի օր» բառերը: Ի՞նչ է գտնվել: Գտնվում են բազմաթիվ նյութեր, ռոմանտիկ ծրագրեր` կապված հավանաբար ձեր ընկերոջ հետ, կամ էլեկտրոնային բացիկներ ձեր մայրիկից, սակայն սրանցից բացի, չափազանց շատ են փետրվարի 14-ի հետ կապված վատորակ, խառնիխուռն PR նյութերը:
  • Համաձայն PR ներկայացուցիչ Էդ Զիթրոնի, սա մասամբ իմ մեղքն է: «Վալենտինի օրը սեզոնային թեմատիկ փոփոխությունների օրինակ է»,-ասում է ինձ Զիթրոնը: «Պատճառը, որ PR-ով զբաղվողները սիրում են այս տոնը, նրանում է, որ շատերն են գրում Վալենտինի մասին: Դուք դիտում եք տեխնիկական հայտարարություններ կամ սպառողական հրատարակություններ, և տեսնում եք այս աղոտ վերնագրերի շարքը` «Իքս առաջարկություն Վալենտինի օրվա համար» և այլն, և այլն:
  • Հոգեցունց կադրեր սարդ կապիկների հանդիպման մասին, և այս կապիկի անունով կիսվում են առաջին երեք տառերով` որպես «Վալենտինի»: Իհարկե, բառախաղ է: Սեքս որոնող ծրագիր` «Անհնազանդ Կուպիդոն խաղա՞նք»: Կազմակերպություն է, որը աննշան կապ ունի շոկոլադի կամ կոնֆետի հե՞տ: Ծանոթությունների կայքի հետազոտության տվյա՞լներ, որը հուսահատորեն փորձում է ավելացնել իր պրոֆիլները: Այո, անցեք և այս ամենը դեն գցեք:
  • PR-ով զբաղվողները հաճախ աշխատում են խմբագրական օրացույցի խավար համարժեքի հետ»,- բացատրում է «Hodges Partnership» աշխատակից Սթիվ Քամմինգսը: Ակնհայտ է այն հանգամանքը, որ փորձ է արվում իրենց գովազդը կապել ժամանակային խայծի հետ, քանի որ տոները ամեն տարի նույն օրերին են, միչդեռ այլ կարևոր իրադարձությունները, օրինակ, սուպերգավաթի խաղարկությունը, դժվար է կանխատեսել:
  • Իհարկե, PR-ով զբաղվող ընկերությունները միակը չեն, որոնք Վալենտինի օրվանից եկամուտ են ստանում: Դրա հետ է կապված նաև սպառողական ապրանքների վաճառքների ամենաթեժ շաբաթը, ինչպես իր էլեկտրոնային նամակում նշել է Ջերիդ Գրիդը` «մարքեթինգի հիմքային բովանդակության» համահեղինակը:

Ուշադրությանն արժանի

Դուք լրագրո՞ղ եք: Լավ, արագ փորձ անենք: Ձեր էլեկտրոնային փոստարկղում որոնեք «Վալենտինի օր» բառերը: Ի՞նչ է գտնվել: Գտնվում  են բազմաթիվ նյութեր, ռոմանտիկ ծրագրեր` կապված  հավանաբար ձեր ընկերոջ հետ, կամ էլեկտրոնային բացիկներ ձեր մայրիկից, սակայն սրանցից բացի,  չափազանց  շատ են փետրվարի 14-ի հետ կապված վատորակ, խառնիխուռն PR նյութերը:

«Համաձայն «Milk-Bone Doggy Love Index»-ի «Միայն Նյու Յորքը, որն առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ «Puppy Loving» նահանգների շարքում, կարող է պարծենալ դրանով»: «Վալենտինի օրը խուսափեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից»,- կարդում ենք մեկ այլ հայտարարության վերնագիրը: (Սա հավանաբար առողջության հետ կապված կազմակերպության գովազդային  փորձն է, որը գովազդում է իրեն և օգնում համացանցից օգտվողներին` գտնել անվճար  թեստավորում անցնելու և հանձնելու այդ անալիզները: Սա կարևոր է, սակայն հավանաբար այնքան սեքսուալ է, որքան որ մեկ այլ նախավալենտինյան հայտարարություն ինտիմ հատվածների մազերի վերաբերյալ):

PR-ով զբաղվողները սիրում են Վալենտինի օրը: Սակայն ոչ այն պատճառով, որ նրանք սիրահարված են: Այս սերը կապ չունի մարդկանց հետ, սա կապված է «նորությունների խայծի» վերաբերյալ անորսալի իդեալի հետ: Ես նման շատ հայտարարություններ  եմ ստանում ամեն օր, սակայն Վալենտինի օրվա հետ կապված` շատ ավելին, քան մեկ այլ տոնի, բացառությամբ, հավանաբար, Բարեկենդանի օրը կամ Սուրբ Ծնունդը:

Համաձայն PR ներկայացուցիչ Էդ Զիթրոնի, սա մասամբ իմ մեղքն է: «Վալենտինի օրը սեզոնային թեմատիկ փոփոխությունների օրինակ է»,-ասում է ինձ Զիթրոնը: «Պատճառը, որ PR-ով զբաղվողները սիրում են այս տոնը, նրանում է, որ շատերն են գրում Վալենտինի մասին: Դուք դիտում եք տեխնիկական հայտարարություններ կամ սպառողական հրատարակություններ, և տեսնում եք այս աղոտ վերնագրերի շարքը`  «Իքս առաջարկություն Վալենտինի օրվա համար» և այլն, և այլն: Բացի այդ, քանի որ տոնի սահմանները չափազանց լայն են,  գրեթե սահմանափակում չկա, թե ինչ կուղարկվի այդ օրվա կապակցությամբ: Սոցիալական  ոլորտի հետ կապված առաջարկություններ հիմարների համար: Ստուգեք:

Հոգեցունց կադրեր սարդ կապիկների հանդիպման մասին, և այս կապիկի անունով կիսվում են առաջին երեք տառերով` որպես «Վալենտինի»: Իհարկե, բառախաղ է: Սեքս որոնող ծրագիր` «Անհնազանդ Կուպիդոն խաղա՞նք»: Կազմակերպություն է, որը աննշան կապ ունի շոկոլադի կամ  կոնֆետի հե՞տ: Ծանոթությունների կայքի հետազոտության տվյա՞լներ, որը հուսահատորեն փորձում է ավելացնել իր պրոֆիլները: Այո, անցեք և այս ամենը դեն գցեք:

«Ինչ-որ պատճառով, մարդիկ մտածում են, որ եթե իրենք գովազդում են աշխարհի նույնիսկ ամենաաննշան և անիմաստ  բանը` նոր սեզոնին ընդառաջ, նրանք գտնում են, որ տեղեկություններ կստանան, նույնիսկ եթե աշխարհում ոչ ոք դա չանի»,-ավելացնում է Զիթրոնը: Այսպիսով, այն գաղափարը, որ «դուք կարող եք սկսնակ լրագրող լինել, և «Աստված իմ, նա ասաց Վալենտինի օր»: Սա կապված է իմ հետաքրքրությունների հետ: Ես հիմա կգրեմ սրա մասին»,- չնայած այն հանգամանքին, որ դա գրեթե կապ չունի իր հետ:

PR-ով զբաղվողները հաճախ աշխատում են խմբագրական օրացույցի խավար համարժեքի հետ»,- բացատրում է «Hodges Partnership» աշխատակից Սթիվ Քամմինգսը: Ակնհայտ է այն հանգամանքը, որ փորձ է արվում իրենց գովազդը կապել ժամանակային խայծի հետ, քանի որ տոները ամեն տարի նույն օրերին են, միչդեռ այլ կարևոր իրադարձությունները, օրինակ, սուպերգավաթի խաղարկությունը, դժվար է կանխատեսել: Դրանց մի մասը PR ոլորտի համար ռիսկային են. Հիշողության օրը չափազանց մռայլ է, 9/11-ը` շատ զգայուն, Ավագ ուրբաթը`  չափազանց սրբազան: Մյուսները բավականին նեղ թեմատիկայով են (Օրինակ, ի՞նչ կարող եք կապել նախագահի օրվա հետ):

Իսկ Վալենտինի օրը, թվում է, մասամբ սիրո մասին է, կամ այն ունենալու, մասամբ նաև շոկոլադի կամ սպառման, մենակության և ցանկացած այլ զգացումի, որը փորձում է վաճառել ձեր բրենդը: Եվ դա առանձնապես սրբազան չէ: Վալենտինի օրը ավելի շատ է տրորվել ու կոխկրտվել, քան ցանկացած այլ սրբության նմանություն: Այս տոնի հետ կապված ցանկացած սրբություն տասնամյակների ընթացքում անորակ ռոմանտիկական կատակերգությունների հետևանքով վաղուց արդեն սպառել է իրեն:

«Սա յուրօրինակ տոն է այն առումով, որ տալիս է բազմաթիվ խայծեր` հարաբերություններ, սեքս, ամուսնություն, նվիրատվություն, տնտեսություն և այլն, որոնք այս օրն օգտագործվող թեմաներից ընդամենը  մի քանիսն են, որոնք PR-ով զբաղվողները կարող են կամրջել հաճախորդի և տոնի միջև»,- ավելացնում է Քամմինգսը:

Սակայն դա միաժամանակ ամենահաջողակ կապն է: Դա այն օրն է, երբ նրանք ստիպում են հաճախորդին` շատ գումար ստեղծել…մենք հաջողակից մի քայլն ավելին ենք, այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ լրագրողները հաճախ ստանում են Վալենտինի օրվա ավելի շատ պատմություններ, քան այլ առիթով, և այդ պատմություններումմ հարկ է լինում ավելի շատ հանրային կապերի հետ կապված միջոցներ կիրառել»:

Իհարկե, PR-ով զբաղվող ընկերությունները միակը չեն, որոնք Վալենտինի օրվանից եկամուտ են ստանում: Դրա հետ է կապված նաև սպառողական ապրանքների վաճառքների ամենաթեժ շաբաթը, ինչպես իր էլեկտրոնային նամակում նշել է Ջերիդ Գրիդը` «մարքեթինգի հիմքային բովանդակության» համահեղինակը:

«Սա Վալենտինի օրն է, և բոլորը մի պատառ սեր են փնտրում»,- ասում է Գրիդը: Բրենդները ևս մենակ են լինում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment