Ինչու Օբաման հաջողության չի հասնում

Ինչու  Օբաման հաջողության չի հասնում

Հոդվածի առանցքում

  • Օբաման խոստովանել է, որ ի վիճակի չէ վարել քաղաքականության տարբեր տեսակները, որոնք նա խոստացել էր նախկինում, մասամբ իր սեփական թերությունների պատճառով: Սակայն նա կոչ էր անում Ամերիկայի ժողովրդին՝ չենթարկվել ցինիզմին, որ դեռ հնարավոր է ցուցադրել «մեր միջի հրեշտակին» (մեր լավագույն հատկանիշները):
  • «Հասկացեք, լավ քաղաքականությունը այն չէ, երբ դեմոկրատները հրաժարվում են իրենց օրակարգից կամ հանրապետականները ընդունում են իմը»,- ասում է Օբաման:
  • Օբաման հակառակորդներին մարտահրավեր նետեց՝ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որպեսզի ապրեն ընթացիկ նվազագույն աշխատավարձով: Սակայն որքա՞ն մարդ կարող է ապրել նվազագույն աշխատավարձով: Այս իմաստով, արդյո՞ք դժվար չի լինի ապրել Օբամայի առաջարկած նվազագույն աշխատավարձով: Իսկ ինչո՞ւ նվազագույն աշխատավարձը չբարձրացնել մինչև 20 դոլար ժամավճարի:
  • Երբ Օբաման աշխատում էր կոնգրեսական հանրապետականների հետ, նա ճնշված ու անշահախնդիր էր երևում: Նրանց հետ պայքարի ընթացքում նա թվում էր երջանիկ ու վստահ: Ակնհայտ էր, որ նա որոշել էր ընդունել կոնգրեսի պայքարի մարտահրավերը՝ փորձելով օգտագործել գործադիր իշխանությունը և ամբիոնը՝ իր առաջնությունների համար պայքարելու նպատակով:

Ուշադրությանն արժանի

Կոնգրեսի առջև տարեկան հաշվետվության մեջ բավականին հետաքրքիր մի պահ կա:

Նախագահ Օբաման հենց նոր է դադարել տուրք մատուցել 2004-ի Դեմոկրատական կուսակցության ճառին, որը նրան դարձրեց ազգային հայտնություն: «Գիտեք, ընդամենը մեկ տասնամյակ առաջ ես Բոստոնում հանդես եկա ելույթով, որտեղ ասացի, որ չի եղել լիբերալ Ամերիկա կամ պահպանողական Ամերիկա, սև Ամերիկա կամ սպիտակ Ամերիկա, եղել է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել էր նա:

Օբաման խոստովանել է, որ ի վիճակի չէ վարել քաղաքականության տարբեր տեսակները, որոնք նա խոստացել էր նախկինում,  մասամբ իր սեփական թերությունների պատճառով: Սակայն նա կոչ էր անում Ամերիկայի ժողովրդին՝ չենթարկվել ցինիզմին, որ դեռ հնարավոր է ցուցադրել «մեր միջի հրեշտակին» (մեր լավագույն հատկանիշները):

Ապա Օբաման նշել էր, որ «էլ առաջ տանելու ծրագրեր չկան»: Որոշ հանրապետականներ հեգնանքով ծափահարել էին: Այդ ժամանակ նախագահը չէր համբերել և հանպատրաստից ավելացրել էր. «Ես գիտեմ, քանի որ ես երկուս մրցավազքն էլ շահել եմ»:Իհարկե, որոշակի առումով այդ արտահայտությունը հրահրվեց ծափահարող հանրապետականների կողմից: Սակայն Օբաման միշտ վերացական էր խոսում՝ հաղթահարելով  միջկուսակցական հակասություններն ու մանրախնդրությունը: Նա ուղղակի երբեք ի վիճակի չի եղել կատարել դա:

Այն, որ կուսակցությունը երկու հերթական նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն կրեց, ամենավառ օրինակն է:

«Հասկացեք, լավ քաղաքականությունը այն չէ,  երբ դեմոկրատները հրաժարվում են իրենց օրակարգից կամ հանրապետականները ընդունում են իմը»,- ասում է Օբաման: «Լավ քաղաքականությունը այն է, երբ մենք դիմում ենք միմյանց՝ ելնելով մեր հիմնական պարկեշտությունից, և ոչ թե մեր հիմնական սարսափներից»:

Դա  չկանգնեցրեց նախագահին՝ խուսափել ներգաղթի մասին վիճաբանություններից, որոնք ընթանում են հենց հիմա, ինչպես նախկինում: Դա չխանգարեց նրան ենթադրել, որ նրա որոշ ընդդիմադիրներ կարող են համարժեք լինել գլխահարկ վճարողներին: Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ Ավագը երկու անգամ ստորագրել էին ընտրական իրավունքի մասին օրենքի ընդլայնման տակ:

Օբաման միշտ կարողացել է հարցերն այնպես դնել, որ ստացել է հավանությունների առավելագույն քանակը, այնպես էր իրեն ներկայանցում, կարծես հատուկ հոգածություն էր դրսևորում մյուս կողմի նկատմամբ, երբ պահանջում էր համաձայնել իր դիրքորոշման հետ:Օրինակ. «Մենք կարող ենք համաձայնության չգալ կանանց ընտրական իրավունքների շուրջ, սակայն, հիրավի, մենք կարող ենք համաձայնել, որ շատ լավ բան է, երբ դեռահասների հղիությունն ու աբորտները հասնում են նվազագույն մակարդակի, և յուրաքանչյուր կին կարողանում է առողջապահական օգնություն ստանալ, որի կարիքը նա ունի»:

Ասվածի մեկնաբանությունն հետևյալն է. «Դուք կարող եք չհամաձայնել ինձ  հետ աբորտների օրինականության վերաբերյալ ընդհանրապես, որը հազիվ թե առաջիկայում փոխվի, բայց դուք պետք է զիջեք բուն խաղում շոշափվող հարցերի շուրջ, որոնցից  են օրինակ աբորտների թույլտվությունը կամ դրանց ֆինանսավորումը կառավարության կողմից»:

Օբաման հակառակորդներին մարտահրավեր նետեց՝ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որպեսզի ապրեն ընթացիկ նվազագույն աշխատավարձով: Սակայն որքա՞ն մարդ կարող է ապրել նվազագույն աշխատավարձով: Այս իմաստով, արդյո՞ք դժվար չի լինի ապրել Օբամայի առաջարկած նվազագույն աշխատավարձով: Իսկ ինչո՞ւ նվազագույն աշխատավարձը չբարձրացնել մինչև 20 դոլար ժամավճարի: Պատասխանը այն է, որ կա ինչ-որ բան, որ կան փոխզիջումային աշխատատեղեր:

Կամ, օրինակ, այն փաստը, որ Օբաման չի արձագանքել ընտրական անհաջողություններին, ինչպիսիք են օրինակ 2010 և 2014 թթ. միջանկյալ ընտրությունները, որի կենտրոնում  ընկած էր Բիլ Քլինթոնը:

Քլինթոնը ընտրողների կողմից քննադատվել էր նախկինում՝ 1994-ին չափազանց լիբերալ լինելու համար, երբ նա պարտություն կրեց Արկանզասի նահանգապետի նախընտրական արշավում:  Օբաման Իլինոյիսում նման փորձ երբևէ չի ունեցել:

Առավել կարևոր է այն, որ Օբաման երբեք չի ցանկացել լինել Քլինթոնի պես դեմոկրատ: Նա չէր ուզում եռանկյունավորում (triangulate) անել: Երբ խորհուրդ տվեցին դրա հետ զգույշ լինել, նա ասաց. «Ես չեմ եկել այստեղ, որ դպրոցական համազգեստներ կարեմ»:Որոշակի առումով դա գովելի է: Սակայն  հեշտ չէ նախագահի ձգտումները կամուրջ սարքել հակառակորդների հետ խզումը վերականգնելու համար: Դուք չեք կարող կառավարել Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կամ Լինդոն Բ. Ջոնսոնի նման՝ մոտավորապես 50-50-ի հարաբերակցությամբ երկրում:

Երբ Օբաման աշխատում էր կոնգրեսական հանրապետականների հետ, նա ճնշված ու անշահախնդիր էր երևում: Նրանց հետ պայքարի ընթացքում նա թվում էր  երջանիկ ու վստահ: Ակնհայտ էր, որ նա որոշել էր ընդունել կոնգրեսի պայքարի մարտահրավերը՝ փորձելով օգտագործել գործադիր իշխանությունը և  ամբիոնը՝ իր առաջնությունների համար պայքարելու նպատակով:

Այն քաղաքականության մարտիկների պայքարի տեղ էր: Սակայն այն տղան չէր, որին մենք խոստացել էինք «կարմիր նահանգներում» (կարմիր են համարվում նախագահական ընտրություններում հանրապետականների օգտին քվեարկած նահանգները), այլ թվում էր, «կապույտ նահանգների» (կապույտ են համարվում դեմոկրատների օգտին քվեարկած նահանգները) խոսակցություն էր:

Անկախ նրանից, թե Օբաման որքան է համոզված իր գաղափարների ճշմարտացիության մեջ, դեռ կան Կոնգրեսի երկու պալատները: Հանրապետականները պետք է իմանան: Նրանք երկուսում էլ հաղթել են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment