- Ոսկե գնդակը՝ ոսկե տղային. ինչո՞ւ Մեսսին ստացավ մրցանակը և ի՞նչ է մտածում Ռոնալդուն
- newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- [100 Մոնոլոգ] Գենետիկ հիշողությունից չես ազատվի. Արմեն Ջիգարխանյան
- Ինչո՞ւ գրեցի այս գիրքը. Ռեյչլ Հոլիսը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերի մասին
- Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն
- Ռեյչլ Հոլիսի օրինակով. Աննա Մինասյանի հաջողության պատմությունը
- Մարկ Մենսոն. ինչպե՞ս համբերատար լինել անհամբեր աշխարհում
- Քաղաքը կարդում է. newmag-ը մասնակցեց Գրքի երևանյան 3-րդ փառատոնին
- [100 մոնոլոգ] Սոս Սարգսյան. իմ թեկնածությունը որպես նորանկախ Հայաստանի նախագահ
- Ռեյչլ Հոլիսի օրինակով. Գոհար Նավասարդյանի հաջողության պատմությունը
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Վիեննայից վերադարձավ դատարկ ձեռքով
Հոդվածի առանցքում
- Մինչև Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու Փաշինյանի առաջարկը չստացավ աջակցություն միջազգային հանրության կողմից: Միաժամանակ Վիեննայի հանդիպումից առաջ Փաշինյանը չէր կարող փոխել աշխարհաքաղաքական պայմանները Հայաստանի համար: Երբ Վիեննայի հանդիպումից նա դուրս եկավ դատարկ ձեռքով, չէր կարող Ադրբեջանին ներկայացնել Հայաստանի նոր նախապայմաններ և վերադարձավ դատարկ ձեռքերով:
Ուշադրությանն արժանի
2019-ի մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ առաջին պաշտոնական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումը գնահատեցին դրական և կառուցողական: Ըստ նրանց հայտարարության՝ «երկու ղեկավարները կարևորել են խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելը` հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ղեկավարները կարևորեցին նաև հրադադարի ամրապնդումը և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմումը: Նրանք նաև համաձայնել են ձեռնարկել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում»: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց խաղաղության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պայմանավորվածությունը և կոչ արեց հետագա քայլեր ձեռնարկել հաջող բանակցությունների համար:
Նախագահ Իլհամ Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հանդիպումը գնահատել են նոր սկիզբ: Նախագահ Իլհամ Ալիևը նաև կարևորել է, որ հանդիպումից հետո բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Քանի որ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, սկսեց խոսել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձևաչափի, սկզբունքների փոփոխության մասին: Այս հանդիպումը շատ կարևոր էր միջազգային հանրության համար` պարզելու Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը խաղաղ բանակցությունների ապագայի մասին:
Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում իր քաղաքականությունը հիմնեց այն թեզի վրա, որ նախորդ վարչակազմերը թուլացրել էին Հայաստանի դիրքերը, փակուղուց դուրս գալու համար առաջարկեց երկու տարբերակ: Առաջինը, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ներգրավվեն բանակցային գործընթացում` հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած դիվանագիտական բանակցությունների հիմնական մասը: Երկրորդը` ազատվել քաղաքական և տնտեսական էմբարգոներից, ինչը դիվանագիտական բանակցությունների գործընթացում Ադրբեջանի ձեռքում Հայաստանի դեմ եղած ամենակարևոր գործիքներից մեկն է:
Այդ նպատակներին հասնելու համար Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի նոր վարչապետը փորձեց օգտվել երեք կարևոր այցերից: Նա առաջին անգամ այցելեց Իրան, ապա ավելի ուշ եղավ Բրյուսելում: Դրանից հետո Վրաստանի նոր նախագահը այցելեց Հայաստան: Բոլոր երեք երկրները կարևոր դեր ունեն Հայաստանի նոր արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշումների համար: Քանի որ Փաշինյանը չի կարողանում գրավել Վաշինգտոնի հետաքրքրությունը և Մոսկվայի հետ հարաբերություններն էլ բարդանում են:
Այս հանդիպումների ընթացքում Փաշինյանը ձգտում է հասնել երեք կարևոր նպատակների: Նախ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական դիրքորոշման համար ստանալ աջակցություն: Երկրորդ, տարածաշրջանում տնտեսական մեկուսացման ազդեցությունները մեղմելու համար նոր ներդրումներ ներգրավել և զարգացնել նոր կառավարության արտաքին տնտեսական կապերը: Երրորդ, ստանալ քաղաքական աջակցություն իր նոր կառավարության համար:
Վիեննայից առաջ փետրվարի 27-28-ին Փաշինյանն Իրանում էր, որը Հայաստանի երկրորդ այլընտրանքն է մեկուսացումը մեղմելու տեսանկյունից: Հայաստանը փորձում է կամուրջ դառնալ դեպի Սև ծով և Եվրասիական տնտեսական միություն իրանական տրանսպորտային և էներգետիկ նախագծերի համար: Թեհրանում Փաշինյանը առաջարկել է գազի տարանցումը դեպի Վրաստան իրականացնել Հայաստանի տարածքով, երբ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում էր այնպիսի հայտարարություններով, որոնք նշանակում էին, որ Երևանից առաջարկը մերժվել է:
Մյուս կողմից, Իրանն ԱՄՆ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների տակ է, ունի սեփական խնդիրները, իսկ իրանահայկական երկաթուղային նախագծի համար անհրաժեշտ է 3,4 միլիարդ դոլար: Ահա թե ինչու Փաշինյանի այցի ժամանակ կողմերի միջև կնքված ոլորտային համաձայնագրեր, հավանաբար, կարող են փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:
Փաշինյանը Բրյուսելում էր 2019-ի մարտի 4-ին: Նա փորձեց ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ԵՄ-ի միջոցով: Այստեղ Հայաստանի գլխավոր մտահոգությունը ԵՄ-ի աջակցությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը այն համաձայնագրում, որը պատրաստվում են ստորագրել Բաքուն և Բրյուսելը: Փաշինյանը ԵՄ-ից նաև ակնկալում է տնտեսական աջակցություն, սակայն, ԵՄ պաշտոնյաները Հայաստանին ներկա պայմաններում չեն խոստացել ներդրումների նոր փաթեթ:
Այնուհետև Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարևոր այցն էր Հայաստան 2019-ի մարտի 13-14-ին: Մինչև այդ Զուրաբիշվիլին այցելել էր Ադրբեջան և աջակցություն հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այդ պատճառով Հայաստանի պաշտոնյաները ակնկալում էին բացատրություններ լսել: Մինչդեռ Զուրաբիշվիլին Հայաստանին մեղադրում է Վրաստանի տարածքային ամբողջականության ակնհայտ աջակցություն չապահովելու մեջ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքային մակարդակում է, այլև փաստացի մեր միակ հիմնական հետաքրքրությունն է»: Զուրաբիշվիլին նաև նշեց, որ կողմերը պետք է միասին աշխատեն և միջազգային նորմերի հիման վրա անցնեն այս հակամարտությունների կարգավորման նոր փուլ: Հակառակ դեպքում տնտեսական առաջընթացը, կայունությունը, ընդլայնված համագործակցությունը և ԵՄ ու այլ երկրների հետ փոխադրումների և լոգիստիկ կապերի ամրապնդումը միայն բանավոր հայտարարություններ են»: Այս հայտարարությունը նշանակում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Վրաստանը չէր կարող աջակցել Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին:
Ամփոփելով՝ մինչև Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու Փաշինյանի առաջարկը չստացավ աջակցություն միջազգային հանրության կողմից: Միաժամանակ Վիեննայի հանդիպումից առաջ Փաշինյանը չէր կարող փոխել աշխարհաքաղաքական պայմանները Հայաստանի համար: Երբ Վիեննայի հանդիպումից նա դուրս եկավ դատարկ ձեռքով, չէր կարող Ադրբեջանին ներկայացնել Հայաստանի նոր նախապայմաններ և վերադարձավ դատարկ ձեռքերով: