Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հռչակելը վատ գաղափար է

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հռչակելը վատ գաղափար է

Հոդվածի առանցքում

  • Պատկերացրեք, որ ոմն երիտասարդ ծառայում է այդ կորպուսում և նա իր գրեթե երկամյա պարտականությունը կատարելիս որևէ ընտրություն չունի, թե որտեղ այն պետք է կատարի: Լավագույներին և ամենապայծառներին ուղարկում են IRGC անկախ նրանց ցանկությունից: Ինչ ենք ձեռք բերում՝ հարյուրավոր հազարավոր իրանցի մարդկանց ահաբեկիչ անվանելով, քանի որ նրանք կատարում են քաղաքացիական պարտականությունը: Ես անհանգստանում եմ, որ սա ևս մեկ դեպք է, երբ ԱՄՆ կառավարությունը մարդուն քրեական պատասխանատվության է ենթարկում պարզապես իրանցի լինելու համար:

Ուշադրությանն արժանի

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին նախագահ Թրամփի որոշումը այդքան էլ հակասական չէ, սակայն առկա են պատճառներ մտահոգվելու համար:

Այս առնչությամբ չկա լուրջ դիմադրություն Կոնգրեսի կամ հանրության մեծամասնության կողմից: Եվ շատ կարևոր է, որ հաշվի առնենք մի քանի կարևոր կետեր, երբ մենք դիտարկենք այս աննախադեպ քայլը, որով ինքնիշխան երկրի զինված ուժերի ամբողջ ճյուղը որակվել է որպես ահաբեկիչ:

Թեև ես անմիջականորեն տուժել եմ IRGC- ի ահաբեկչությունից, ես կարծում եմ, որ այս որոշումը վատն է և քիչ բան կանի, որպեսզի փոխի Իրանի վարքագիծը: Այն, այնուամենայնիվ, վտանգի տակ է դնում մեզ՝ մեկ քայլ մոտեցնելով ռազմական առճակատմանը:

Ես ոչ մի խնդիր չունեմ IRGC- ի անդամների և ստորաբաժանումների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում, որոնք պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի խախտման համար անկախ նրանից, թե ում նկատմամբ են և ինչպես են կատարվել այդ հանցագործությունները՝ ամերիկացի տղամարդկանց և կանանց, մարդու իրավունքների ոտնահարումներով, իրանցիների դեմ կամ ֆինանսական հանցագործություններով:

Այո, ճիշտ է, որ IRGC- ն ունի ներկայություն Սիրիայում, Իրաքում և Եմենում, որը շատ առումներով հակասում է ԱՄՆ շահերին: Եվ ճիշտ է նաև, որ IRGC- ն մեծ դեր է խաղում Իրանի սահմաններում ռեպրեսիաներ իրականացնելու մեջ: Այնուամենայնիվ, կազմակերպությունը նաև սովորական ռազմական ուժ է, որի հետ մենք իրականում աշխատել ենք այն ժամանակ, երբ կար դրա իմաստը Իսլամական պետության վերացման համար պայքարում:

Ամենամեծ խնդիրները, որ IRGC- ը ստեղծում է Միացյալ Նահանգների համար, դա ամերիկացիների դեմ կիրառվող պայթուցիկ սարքերի օգտագործումն է, ինչպես նաև իր գործունեության ֆինանսավորման մեթոդները (ներառյալ փողերի լվացում և պատանդներ): Եթե ​​մեր կառավարությունը իսկապես ցանկանում է պատժել վատ վարքագծի համար, ապա այն պետք է թիրախ դարձնի հենց այս հանգամանքները: Այդ գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն:

Ամբողջ կորպուսի որակումը, այնուամենայնիվ, կարճատեսություն է և ևս մեկ կոշտ և խիստ քայլ մի իրավիճակում, որտեղ անհրաժեշտ են ավելի ճկուն լուծումներ:

Ի վերջո, պատիժ սահմանեք և քրեական հետապնդում իրականացրեք պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների դեմ: Մենք գիտենք, թե ով են նրանցից շատերը:

Ցուցակում ընդգրկելը կարող է նաև ամերիկացի զինծառայողների կյանքերն ավելի շատ վտանգի տակ դնել իրանական սպառնալիքների պատճառով: Դա իրականություն է, որին նրանք տասնամյակների ընթացքում առնչվում են: Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ Իրանի ռազմական վերնախավը խթանելու է հետագա քայլերը՝ բերելով նրանց վարքագծի փոփոխման մի քանի տարբերակների: Այն խրախուսում է հակամարտությունը:

Այն պետք է նաև ակնհայտ խնդիրներ ստեղծի բոլոր նրանց համար, ովքեր պնդում են, որ դա միայն ժամանակի հարց է, քանի որ իրանական ռազմական և անվտանգության ուժերը սկսում են հրաժարվել ռեժիմից: Հարյուր հազարավոր իրանցիներ, ովքեր գործնական գիտելիքներ ունեն, թե ինչպիսին է երկիրը և նրա պաշտպանական կարողությունները, հանկարծակի դառնում են ահաբեկչության մեջ կասկածյալ:

Իրանում զինվորական ծառայությունը պարտադիր է (մի քանի բացառություններով) բոլոր իրանցի տղամարդկանց համար: Պատկերացրեք, որ ոմն երիտասարդ ծառայում է այդ կորպուսում և նա իր գրեթե երկամյա պարտականությունը կատարելիս որևէ ընտրություն չունի, թե որտեղ այն պետք է կատարի: Լավագույներին և ամենապայծառներին ուղարկում են IRGC անկախ նրանց ցանկությունից:

Ինչ ենք ձեռք բերում՝ հարյուրավոր հազարավոր իրանցի մարդկանց ահաբեկիչ անվանելով, քանի որ նրանք կատարում են քաղաքացիական պարտականությունը: Ես անհանգստանում եմ, որ սա ևս մեկ դեպք է, երբ ԱՄՆ կառավարությունը մարդուն քրեական պատասխանատվության է ենթարկում պարզապես իրանցի լինելու համար:

 

Ոմանք պնդում են, որ դա կհանգեցնի IRGC- ի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Նրա գլխավոր հրամանատարը խոստացել է «ջախջախիչ» արձագանք տալ, եթե ԱՄՆ- փորձի առաջ գալ:

 

Ամենայն հավանականությամբ, այնուամենայնիվ, քիչ կփոխվի ԱՄՆ-ի և IRGC- ի միջև ռազմական կապը, որը հաճախ ենք տեսնում Իրաքում և Սիրիայում: Հիմնական տարբերությունն այն է, որ ընդհանուր շահերի հարցերում, օրինակ, Իսլամական պետության դեմ պայքարում, համագործակցումը ավելի կբարդանա:

 

Լարված պահերին, ինչպես նաև օրինակ 2016 թվականի սկզբին իրանական ջրերում ձերբակալված ամերիկացիների դեպքում, նույնպես դժվարությունների կառաջանան:

 

Այս քաղաքականության ճարտարապետները, անշուշտ, մտահոգ չեն նման դեպքերով: Իրանի հետ հարաբերություններում ցուցաբերած մոտեցումները մինչ օրս պարզ չեն:

 

Մենք չպետք է արդարացնենք IRGC -ին իր բազմաթիվ հանցագործությունների համար: Սակայն նման լայն ցանցի մեջ ընդգրկումը սխալ է:

 

Սա նշան է հասարակության համար Իրանի հետ ռազմական առճակատման: Քանի որ 2020 թ-ի նախընտրական քարոզարշավը սկսում է թեժանալ, մենք պետք է բոլորս էլ ընդդիմանանք Իրանի հետ պատերազմի սպառնալիքին: Սա առաջին նախանշաններից է:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment