Հնդկաստան և Պակիստան. Նո՞ր պատերազմ

Հնդկաստան և Պակիստան. Նո՞ր պատերազմ

Հոդվածի առանցքում

  • Վերջին 50 տարում առաջին անգամ Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը: Պատճառն այս ամսվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է, որի հետևանքով սպանվել էր 40 հնդիկ զինվորական:  Փետրվարի 14-ին ծագումով Քաշմիրից 20-ամյա մահապարտը պայթուցիկով բեռնված մեքենան վարել էր Հնդկաստանի բանակի շարասյան ուղղությամբ: Սա տեղի է ունեցել Ավանտիպորայում` Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի կենտրոնական Շրինագար քաղաքի հարավ-արևելքում:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին 50 տարում առաջին անգամ Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանի տարածքը: Պատճառն այս ամսվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է, որի հետևանքով սպանվել էր 40 հնդիկ զինվորական:

Փետրվարի 14-ին ծագումով Քաշմիրից 20-ամյա մահապարտը պայթուցիկով բեռնված մեքենան վարել էր Հնդկաստանի բանակի շարասյան ուղղությամբ: Սա տեղի է ունեցել Ավանտիպորայում` Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի կենտրոնական Շրինագար քաղաքի հարավ-արևելքում: Սա վերջին տասնամյակներում ամենաարյունոտ հարձակում էր և Հնդկաստանի ու Պակիստանի միջև առաջացրել է դրամատիկ էսկալացիա: Հնդկաստանում համոզված են, որ Պակիստանն այս կերպ խախտեց երկարատև հրադադարը, քանի որ ուղղակի առնչություն ունի հարձակման հետ:

Քաշմիրը վիճարկվող տարած է 1947-ին Հնդկաստանի բաժանումից սկսած և հիմա բաժանված է Հնդկաստանի ու Պակիստանի միջև, մի փոքր կտոր էլ վերահսկում է Չինաստանը: Միջուկային զենք ունեցող հարևանները բաժանված են, այսպես ասած, վերահսկվող գծով: Չկա հստակ սահման: Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի հատվածն աշխարհում ամենառազմականացված կետերից մեկն է, եթե ոչ ամենառազմականացվածը:

Իրանի ԱԳ նախարար Վիջայ Գոկխալը ասել է, որ կանխարգելիչ հրթիռային հարվածը հասցվել է Jaish-e-Mohammad խմբավորման մարզումների ճամբարին: Բալակոթում գործող այս խմբավորումը ստանձնել է ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Գոկխալի խոսքով, ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, բայց Պակիստանը պնդում է, որ զոհեր և վնասներ չեն եղել և հրապարակել է դա ապացուցող լուսանկարներ:

Պակիստանը հերքել է նաև Հնդկաստանի մեղադրանքը, թե ուղիղ առնչություն ունի փետրվարի 14-ի ահաբակերչության հետ և բանակի թվիթերում զգուշացրել է, որ ամբողջությամբ պատրաստ է պատասխանել Հնդկաստանի ագրեսիային և արկածախնդրությանը: Ազդարարելով, որ կարող են լինել պատասխան գործողություններ, Պակիստանի նոր վարչապետ Իմրան Խանը հայտարարեց. «Պակիստանն ունի համարժեք պատասխանի իրավունք, դա ինքնապաշտպանության իրավունքն է»:

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը հիմնականում մակերևութային է, և Քաշմիրը գրեթե միշտ դրա կենտրոնում է: Սահմանային հատվածում պարբերաբար կրակոցներ են լինում, բայց օդային հարձակումն անհանգստացնող էսկալացիա է: Սա այս երկրների միջև վերջին պատերազմից 1971-ից հետո առաջին անգամն է, որ օդանավ է խոցվում: Մտահոգություններ կան, որ սա կարող է դառնալ Դելիի և Իսլամաբադի միջև չորրորդ պատերազմի սկիզբը:

Մշտապես պայքարի կենտրոնում գտնվող Քաշմիրում բռնությունը սովորական երևույթ է, որը երբեմն հասնում է ծայրահեղականության և մարդու իրավունքների մասին խախտումների մասին հաղորդումներին հակադրվում է միջազգային հանրության կողմից լայն հետաքրքրության բացակայությունը: «Աշխարհը երբեք չի հետաքրքրվել Քաշմիրով և հիմա էլ չի հետաքրքրվում»,- 2017-ին գրել է Հնդկական հեռուստատեսության լրագրող, գրող Բարխա Դութը: Հարցումները ցույց են տալիս, որ հիմնականում մուսուլմաններով բնակեցվախ Քաշմիրում ցանկանում են Հնդկաստանից անկախություն, բայց քաղաքացիական բողոքն ու հնդկական ռազմական ներկայության թիրախավորումը հիմնականում անտեսվում է: Եթե 2000-ին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Քաշմիրն անվանեց աշխարհի ամենավտանգավոր վայր, ապա հիմա գերտերությունների առաջնորդները Քաշմիրի մասին լռում են:

Կիրակի օրը` երեքշաբթի օրվա գործողությունից առաջ, Հնդկաստանը պատրաստ էր Քաշմիր ուղարկել ևս 10.000 զինվորական, և արդեն ձերբակալել էին ավելի քան 150 կասկածյալների: Քաշմրիրի քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն ամբողջ Հնդկաստանում ավելի պարբերական են դարձել: 2014-ից Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հնդկական ազգայնականությունը Քաշմիրն ու քաշմիրցիներին ավելի հեռացրին Հնդկաստանից: Հանգստյան օրերին Երկրի Բարձրագույն դատարանը վարչապետին հիշեցրեց, որ նրա պարտքն է հոգ տանել Հնդկաստանի բոլոր քաղաքացիների մասին: Դրանից հետո Մոդին հայտարարեց, որ Քաշմիրում պետք է անվտանգություն ապահովել: «Մեր պայքարն ահաբեկչության դեմ է, մարդկության թշնամիների դեմ: Քաշմիրի համար է, ոչ Քաշմիրի դեմ», – ասաց վարչապետը:

Մայիսին նախատեսված ընտրությունների ֆոնին որոշ դիտորդներ, ինչպես պակիստանցի խորհրդական և նախկին դեսպան Շերի Ռահմանը, նկատեցին` հրթիռակոծությունները կարող են նպատակ ունենալ էսկալացնել իրավիճակը և ավելացնել Մոդիի վերընտրվելու հնարավորությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment