Ինչո՞ւ են հայերը միշտ զայրացած

Ինչո՞ւ են հայերը միշտ զայրացած

Հոդվածի առանցքում

  • Ամերիկյան վերլուծական և խորհրդատվական «Գելլափ» կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Զգացմունքների վերաբերյալ գլոբալ զեկույց, որում Հայաստանը զայրացած մարդկանց քանակով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Հարցմանը 140 երկրից մասնակցել է 151,000 մարդ: Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պաղեստինը, Մարոկկոն և Թուրքիան:

Ուշադրությանն արժանի

 

Ամերիկյան վերլուծական և խորհրդատվական «Գելլափ» կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Զգացմունքների վերաբերյալ գլոբալ զեկույց, որում Հայաստանը զայրացած մարդկանց քանակով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Հարցմանը 140 երկրից մասնակցել է 151,000 մարդ: Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պաղեստինը, Մարոկկոն և Թուրքիան:

Հարցման մասնակցած հայերի 45 տոկոսը ասել է, որ վերջին օրերին զայրացած է: Վրաստանում դրական պատասխանները կազմել են 27%, իսկ 18%-ով Ադրբեջանը համարվում է ոչ այնքան զայրացած, դեռ մի բան էլ Կովկասի ամենահանգիստ ժողովուրդը:

Ցուցակում երկրորդ և երրորդ տեղերում Իրաքն ու Իրանն են՝ 44% և 43% հաջորդաբար: Սակայն այս ցուցակը քիչ բան է ասում նրանց, ովքեր ծանոթ չեն ներքին իրավիճակին: Վերջին շրջանում Հայաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Մարդիկ պարում էին, խորոված անում փողոցներում և տոնում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հեղափոխությունից հետո Հայաստանը համարվում էր Կովկասի ամենադինամիկ պետությունը: Միևնույն ժամանակ հարևան երկիր Վրաստանում իրավիճակը համեմատաբար ավելի պասիվ էր, իսկ Ադրբեջանում և քաղաքական, և տնտեսական առումով տարիներ ձգվող լճացում է:

Կովկասում ազգային առանձնահատկությունների մեկ հայտնի օրինակ՝ հայ երաժշտի կատարումը ռեստորանում, որը դարձել էր համացանցի հիթը:

Ըստ «Գելլափի» հայերն ավելի քիչ են սթրեսի ենթարկվում, այս ցուցակում առաջատարը  Հունաստանն է: Շատերը կատակում են, որ Թուրքիան հայտնվել է «զայրութի» և «սթրեսի» մեջտեղում:

Աշխարհում ամենահանգիստ ազգը Էստոնիան է: Ռուսները կատակում են ասելով, որ միայն էստոնացին կարող է կենդանաբանական այգում մի քանի ժամ նայել թե ինչպես են ալարկոտ համրուկները շարժվում: Չնայած սրան, Էստոնիան համարվում է նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաժողովրդավարական երկիրը:

Շատերն ասում էին, որ այս ցուցակում տեղ գտած երկրները ավելի բաց են, զգացմունքային և «զայրացած» բառը ամեն լեզվում մի նշանակություն ունի: Օրինակ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում են՝ «լավ» կամ «գերազանց», իսկ Կովկասում այս հարցն ավելի խորը պատասխան է ենթադրում՝ ընտանիքի, աշխատանքի մասին:

2017-ի «Գելլափի» տվյալների համաձայն Հայաստանը մեկն էր այն 10 երկրներից, որի քաղաքացիները ցանկանում էին լքել իրենց երկիրը, մինչ հարևան երկրներում արտագաղթել ցանկացողների թիվը շատ ավելի քիչ էր: Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն այս ամենը կապում էր երկրի վատ տնտեսական վիճակի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment