Ինչու է Իրանը վախենում ազատ Իրաքից

Ինչու է Իրանը վախենում ազատ Իրաքից

Հոդվածի առանցքում

  • Իրաքի մեծ այաթոլլան շարունակում է մնալ այնպիսի քաղաքական գործոն, որի հետ պետք է հաշվի նստի Իրանը: 2019 թ. մարտի 15-ին Հասան Ռոհանին դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին գործող նախագահը, ում ընդունել է շիաների աշխարհի ամենահեղինակավոր դեմքը, այաթոլլա Ալի Սիստանին: Իրանական իշխանությունները ձգտում էին ներկայացնել հանդիպումը որպես «պատմական»՝ ազդարարելով միասնություն շիաների շրջանում, և նույնիսկ Նաջաֆիի աջակցություն Իրանի կրոնական վարչակարգին:

Ուշադրությանն արժանի

 

Իրաքի մեծ այաթոլլան շարունակում է մնալ այնպիսի քաղաքական գործոն, որի հետ պետք է հաշվի նստի Իրանը:

2019 թ. մարտի 15-ին Հասան Ռուհանին դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին գործող նախագահը, ում ընդունել է շիաների աշխարհի ամենահեղինակավոր դեմքը, այաթոլլա Ալի Սիստանին: Իրանական իշխանությունները ձգտում էին ներկայացնել հանդիպումը որպես «պատմական»՝ ազդարարելով միասնություն շիաների շրջանում, և նույնիսկ Նաջաֆիի աջակցություն Իրանի կրոնական վարչակարգին: «Իրան» պետական թերթը, օրինակ, գրել է.

Սա հանդիպում է այն գործչի հետ, ով դեմ է ԱՄՆ-ի միջամտության քաղաքականությանը Իրաքում և Իրանում, և կոչ է արել պահպանել հավասարակշռությունը Իրաքի արտաքին հարաբերություններում: Շատ գիտնականներ կարծում են, որ Այաթոլլա Սիստանին միշտ փորձել է Իրաքի քաղաքական և կրոնական հայացքներն ավելի մոտեցնել և ազդեցիկ դեր ստանձնել ազգային հաշտեցման և Իրանի ու Իրաքի միջև կառուցողական հարաբերություններ հաստատելու հարցում:

ԱՄՆ-ում գործող Al-Monitor կայքը, որը կենտրոնանում է Մերձավոր Արևելքի վրա, կարևորում է իրանական մամուլի հաղորդումները, համաձայն որի, Սիստանիի հանդիպումը Ռոհանիի հետ նախանշան է նրա աջակցության Ռոհանիի ենթադրյալ բարեփոխումների ուղեգծին: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) մոտ կանգնած Tasnim լրատվական գործակալությունը, ընտրովի ներկայացրել է Սիստանիի արձագանքները գործընկերության և աջակցության առաջարկության մասին՝  նշելով, որ Նաջաֆում գտնվող այաթոլլան բարձր է գնահատել Իրանի օգնությունը Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում և ողջունել Իրաքի և իր հարևանների միջև ամուր հարաբերությունների հաստատումը՝ փոխադարձ ինքնիշխանության հարգանքի հիման վրա:

Ռոհանին ինքը պնդում է.

Յուրաքանչյուր ոք գիտի, որ արևմտյան ուժերը ոչ մի դեր չեն խաղում Իրաքում ահաբեկչության վերացման գործում: Նրանք միայն ցուցադրական գործողություններ են անում իրենց ինքնաթիռներով և ուղղաթիռներով … Ահաբեկչության հարցը դեռ չի փակվել և կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանի ժողովուրդների համար: Ամերիկացիները ևս մեկ երազանք ունեն տարածաշրջանում, և նրանք ահաբեկիչներին և Իսլամական պետությանը տեղափոխում են Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս:

Թեև Ռոհանիի ընդունելը ուշագրավ էր, Սիստանիի հաջորդած հայտարարությունը  զգուշավոր էր՝ քննադատություն պարունակելով Իրանի գործողությունների վերաբերյալ: Նա սկսեց այն՝ «ողջունելով Իրաքի և հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը` հիմնված փոխադարձ շահերի, ինքնիշխանության հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու վրա»: Սակայն Սիստանին հրաժարվել էր նաև հանդիպել Իրաքի ներկայիս վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիի հետ վերջինիս ընտրությունից հետո, մինչև նրա դիրքորոշումների մեջ չմտնի հստակություն:

Երբ Սիստանին սկսեց պայքարել Իսլամական պետության դեմ, նա «հիշեցրեց այն մեծ զոհաբերությունների մասին, որոնք իրականացրել են իրաքյան հերոսները ահաբեկչական կազմակերպության դեմ հաղթանակին հասնելու և ամբողջ տարածաշրջանում սպառնալիքը վերացնելու ճանապարհին»: Ընդգծելով «ընկերների դերը» այս հաղթանակին հասնելու հարցում»՝ նա միտումնավոր չի նշել իրանական ուժերի անունը: Իրանական ուժերի ղեկավարները, ինչպիսիք են Բադրի կորպուսի ղեկավար Հադի Ամիրին և այլ հրամանատարներ, հաճախ պնդում են, որ իրանական զորամիավորումների դերը  մեծ է Իսլամական պետության պարտության հարցում: Սիստանին, այնուամենայնիվ, ընդգծում է, որ իրաքցիներին է համարում վճռական դեր ունեցած գործոն հաղթանակի հարցում: Հետևաբար, Իրաքի ինքնիշխանությունը խախտելու համար որևէ ձայն արդարացված չէ: Բացի դրանից, Սիսթանին չլինելով ամերիկամետ, չի աջակցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Ռոհանիի կողմից տարածված դավադրության տեսությանը, որ Իիսլամական պետությունը ստեղծվել է Ամերիկայի կողմից:

Սիստանին շարունակում է նշել, որ Իրաքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներն են `կոռուպցիան, հանրային ծառայություններում խնդիրները: Նա նաև նշում է, որ պետք է վստահ լինել, որ «զենքերը գտնվում են բացառապես պետական ​​վերահսկողության ներքո և անվտանգության մարմիններում»: Սա ընդգծում է նախազգուշացումը, որ Իրանը պետք է դադարեցնի իրաքյան ինքնիշխանության նկատմամբ նկրտումները ` կառավարելով իր ռազմական ուժերն ու խմբավորումները, որոնք չեն գործում Իրաքի կառավարության վերահսկողությունից ներքո:

Շիիզմը, ինքնին, այլ ոչ թե քաղաքական բարեփոխումները, միշտ եղել են Իրանի աքիլեսյան գարշապարը: Խամենին կարող է պահանջել հարգել իր քաղաքական և կրոնական հեղինակությունը, սակայն նա չունի այնքան կրթություն, հեղինակություն և հարգանք, որքան վաստակել է Սիստանին տասնամյակներ շարունակ գիտական և կրթական իր գործունեության շնորհիվ: Ռոհանին և նրա ռեժիմը փորձել են Սիստանիի նուրբ հայտարարությունները ներկայացնել որպես աջակցություն Իրանին և դատապարտում  ԱՄՆ-ին, սակայն դա միայն նվազեցրեց Իրանի վարչակարգի լեգիտիմությունը սովորական շիաների աչքերում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment