Իսլամական հանրապետությունը վախենում է իր կանացից

Իսլամական հանրապետությունը վախենում է իր կանացից

Հոդվածի առանցքում

  • Թիրախում հիմա քառասունամյա, իրանական և ամերիկյան արմատներ ունեցող ակտիվիստ Մասիհ Ալինաջադն է։ Առաջին հայացքից նա այնքան էլ նման չէ քաղաքական հակառակորդի։ Նա համեստ, ամաչկոտ և չափազանց քաղաքակիրթ կին է, քանի դեռ չի սկսել խոսել իրանական ռեժիմի մասին։ Ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա այստեղ նա մեծ ուժ ունի։ Նրա կազմակերպած «My Stealthy Freedom» շարժումը ոգեշնչեց մի շարք իրանցի ակտիվիստների, որոնք դեմ էին Իսլամական հանրապետության կրոնական խիստ պահանջներին։

Ուշադրությանն արժանի

 

Հուլիսին Մուզա Ղազանֆարաբադին հրապարակայնորեն հայտարարեց, որ իրանյան ռեժիմը նոր «թշնամական կառավարություն» է որդեգրել, որը սպառնում է դատապարտել կանանց մինչև մեկ տարի ազատազրկման։ Այդ որոշումն ընդունողը Թրամփի ադմինիստրացիան չէր, որը վերջին մեկ տարում քարոզարշավ է սկսել և ճնշումներ է գործադրում Իսլամական հանրապետության տնտեսության վրա։ Այդ սուբյեկտը ոչ էլ Իսրայելն էր, որին իրանցի պաշտոնյաները մեղադրում են միասեռականության քարոզչության և աղավնիներին, ատոմային հետախուզության մեջ օգտագործելու համար։ Թիրախում հիմա քառասունամյա, իրանական և ամերիկյան արմատներ ունեցող ակտիվիստ Մասիհ Ալինաջադն է։

Առաջին հայացքից նա այնքան էլ նման չէ քաղաքական հակառակորդի։ Նա համեստ, ամաչկոտ և չափազանց քաղաքակիրթ կին է, քանի դեռ չի սկսել խոսել իրանական ռեժիմի մասին։ Ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա այստեղ նա մեծ ուժ ունի։ Նրա կազմակերպած «My Stealthy Freedom» շարժումը ոգեշնչեց մի շարք իրանցի ակտիվիստների, որոնք դեմ էին Իսլամական հանրապետության կրոնական խիստ պահանջներին։

Այս ցույցի գլխավոր թեման հիջաբն է, կրոնական ավանդույթը, երբ կանայք ծածկում են իրենց գլուխը գլխաշորով։ Իսլամական հանրապետությունում գլխաշոր կրելն օրենք է և այն խախտելը տուգանվում է և վատագույն դեպքում դատապարտվում 1 տարի ազատազրկման։

Հիջաբի դեմ այս արշավը անակնկալի բերեց Իրանի իշխանություններին։ Ալինաջադն ասում է, որ նրանք չպետք է նման կերպ անակնկալի գային. «Հիջաբը Իսլամական հանրապետության ԴՆԹ–ի մեջ է մտել»։ Նա սոցկայքերի միջոցով տեսանյութեր ու լուսանկարներ է տարածում ամբողջ աշխարհով մեկ և ուշադրություն հրավիրում իրենց բողոքին։ Նա վստահ է, որ համացանցի միջոցով իրենց ձայնը լսելի կդառնա։

«Իսլամական հանրապետությունը վախենում է իր կանացից։ Այն օրը, երբ հազարավոր կանայք կհանեն իրենց գլխաշորերը և կայրեն դրանք, այդ ժամանակ էլ կգա հանրապետության վերջը»,–ասում է Ալինաջադն ու հավելում, որ այդ օրը մոտ է։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment