Որքա՞ն վատ են Թուրքիայի և Արևմուտքի հարաբարերությունները

Որքա՞ն վատ են Թուրքիայի և Արևմուտքի հարաբարերությունները

Հոդվածի առանցքում

  • Ո՞ւմ մտքով կանցներ, որ տասնամյակներ անց Թուրքիայի նախագահ Էրդողանը կսպառնա Սիրիայում ԱՄՆ ուժերին, Գերմանիային կանվանի «նացիստ» և Ռուսաստանից զենք գնելու համար կենթարկվի ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների:  Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ վատացան:

Ուշադրությանն արժանի

 

1950-ին Թուրքիան դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ: Դրանից մեկ տարի առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Նեցմեթին Սադակը այցելել էր Վաշինգտոն, որտեղ նա հանդիպել էր Դին Աչեսոնին ու սեղմել նրա ձեռքը: Սադակը նաև հոդված հրապարակեց «Թուրքիան առերեսվում է սովետներին» վերնագրով՝ ներկայացնելով իր երկրի գնահատանքը Թրումանի ֆինանսական աջակցության համար: Ամերիկայի 33-րդ նախագահ Հարի Թրումանը 1947-ին շատ կարևոր արտաքին քաղաքական հայտարարություն արեց, որը նպատակ ուներ զսպել սովետական ազդեցությունը, և խոստացավ 400 միլիոն դոլար տրամադրել Հունաստանին և Թուրքիային՝ կոմունիզմի դեմ պայքարի համար:

Սադակի այցից մեկ տարի հետո, Անկարան զորքեր ուղարկեց Կորեա, որից հետո 1951-ին Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և 1952-ի փետրվարին դարձավ պաշտոնական անդամ երկիր, ապա ԵՄ նախատիպ Եվրոպական տնտեսական համագործակցություն ասոցացված անդամ:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ տասնամյակներ անց Թուրքիայի նախագահ Էրդողանը կսպառնա Սիրիայում ԱՄՆ ուժերին, Գերմանիային կանվանի «նացիստ» և Ռուսաստանից զենք գնելու համար կենթարկվի ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների:

Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ վատացան:

Արևմուտքը նույնպես մեղադրելու տեղ ունի: Կար ընդհանուր թշնամի՝ Սովետական միությունը: Հիմա այն չկա, և փոխարենը Թուրքիայում ներքին սպառնալիքները ավելի շատ են քան արտաքին սպառնալիքները: Դրանք ազդեցին Արևմուտքի հետ հարաբերությունների վրա:

Տեսակետը, որ Անկարան հնարավոր է վերականգնի իր հավատարմությունը՝ չքացավ, երբ Սովետական միությունը ներխուժեց Չեխոսլովակիա: Դա ակնարկ էր Անկարային՝ թե ինչպիսին են Արևմտյան դաշնակցության առավելությունները:

2015 թվականի Քրդական բանվորական կուսակցություն հրադադարի կոլապսից հետո, Թուրքիայի հարավ-արևելքը նորից դարձավ պատերազմանակ գոտի: 1980-90-ական թվականներին 40.000 մարդ սպանվեց: Թուրքիան սոցիալական շարժումներն ու մարդու իրավունքների պահանջները ընկալում է, որպես վտանգ: Դա փաստում են 2013 թվականի ցույցերը, որոնք սկսվեցին 2013 թվականի մայիսի 28-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, այնուհետև տարածվեցին քաղաքի տարբեր շրջաններում ու Թուրքիայի այլ քաղաքներում: Քաղաքացիները դեմ արտահայտվեցին Գեզի զբոսայգում ծառերի հատմանը:

Բացի այն, որ Էրդողանը կարծում է, որ Թուրքիան մահմեդական աշխարհի առաջնորդն է, նա կարծում է, որ հնարավորություն ունի կրողական ազդեցությամբ դուրս գալ ԱՄՆ-ից, կամ էլ հակաամերիկյան տրամադրություն բորբոքել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment