Ինչու՞ է Ուկրաինան այդքան անհանգստացած Ռուսաստանի վերադարձով ԵԽԽՎ

Ինչու՞ է Ուկրաինան այդքան անհանգստացած Ռուսաստանի վերադարձով ԵԽԽՎ

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի քաղաքական գործիչներն ու փորձագետները Վլադիմիր Զելենսկուն և նրա վարչակազմին, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավարությանն են մեղադրում ԵԽԽՎ-ի որոշման համար, որով վերականգնվում է ռուսական պատվիրակության ձայնի իրավունքը: Դրա նպատակն է, իբր, ապահովել Խորհրդի բյուջե Ռուսաստանի տարեկան 30 միլիոն եվրոյի վճարումը: Նրանք նաև քննադատել են Ֆրանսիային և Գերմանիային Մոսկվայի հետ գործարք կնքելու համար՝ այն համարելով «ամոթ, ոչ միայն Ուկրաինայի, այլև, հիմնականում եվրոպական արժեքների համար»:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի քաղաքական գործիչներն ու փորձագետները Վլադիմիր Զելենսկուն և նրա վարչակազմին, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավարությանն են մեղադրում ԵԽԽՎ-ի որոշման համար, որով վերականգնվում է ռուսական պատվիրակության ձայնի իրավունքը: Դրա նպատակն է, իբր, ապահովել Խորհրդի բյուջե Ռուսաստանի տարեկան 30 միլիոն եվրոյի վճարումը: Նրանք նաև քննադատել են Ֆրանսիային և Գերմանիային Մոսկվայի հետ գործարք կնքելու համար՝ այն համարելով «ամոթ, ոչ միայն Ուկրաինայի, այլև, հիմնականում եվրոպական արժեքների համար»:

Կիևը գտնում է, որ գոյություն ունի միայն մեկ ճիշտ ուղի, որը հակառուսական է, ազգայնական, սադրիչ և գործելու է Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հետ զուգահեռ: Այս դիրքորոշումը մերժել են ԵԽԽՎ-ի 118 պատվիրակներ Ադրբեջանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Ավստրիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից, Սերբիայից և Թուրքիայից, 62 պատվիրակներ Ուկրաինայից, Վրաստանից, ինչպես նաև Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի , Բրիտանիայի և Շվեդիայի պատգամավորների մեծ մասը դրան կողմ են քվեարկել, 10 պատվիրակ էլ ձեռնպահ է մնացել:

Միաժամանակ, Ուկրաինայի քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները փորձել են անտեսել իրենց արտգործնախարար Պավել Կլիմկինի այն հայտարարությունը, որտեղ նշվում է, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձի որոշումը կայացվել է  Ուկրաինայի  նախագահական ընտրություններից առաջ: Նա ասել է, որ այդ հարցն արդեն հասունացել էր և լուծվելու էր անկախ երկրի քաղաքական վիճակից:

«Դա պատասխանատվության բաշխման խնդիր չէ, որից, ի դեպ, ինձ չեմ ազատում: Դա չի վերաբերում Պորոշենկոյին, Զելենսկուն կամ որևէ մեկին: Սա ընդհանուր խնդիր է, որի վրա բոլորս միասին պետք է աշխատենք: Դա իսկապես ազնվության և մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամության հարց է»:

Սա Կլիմկինի կողմից քաղաքական հասունության անակնկալ նշան է և Կիևի համար դեպքի շատ անհարմար մեկնաբանություն:

Հայտնի ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը ներկայացնում է հետագայի բավականին մռայլ պատկեր:

«Մենք գործ ունենք շատ սովորական քաղաքական հատուկ գործողության հետ, որը հիմնականում ուղղված է Արևմուտքի և Կրեմլի միջև լիարժեք համագործակցության վերականգնմանը: Պատահական չէ, որ այս հատուկ գործողությունը սկսվեց Ուկրաինայում նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում, քանի որ սրա կազմակերպիչները ցանկանում էին ցույց տալ, թե ուկրաինացիները ինչքան հյուծված ու հոգնած են հակամարտությունից, ցանկանում են «վերջ տալ այս ամենին` կրակոցներին, և հաշտվել Ռուսաստանի հետ: Ուստի, Արևմուտքը հետագայում կփոխի իր կուրսը և փոխզիջումների գնալով Ռուսաստանի հետ, կօգնի իրագործել հանրության ձգտումները, որոնք հստակ արտահայտվեցին Ուկրաինայի ընտրությունների ժամանակ: Այս հատուկ գործողության հաջորդ փուլում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ`լուծելու հետխորհրդային երկրների ճակատագրի հարցը, համաձայնության գալ համատեղ ջանքերով «դրանք օլիգարխիայից ազատելու» և այնտեղ արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու հարցում: Հաջորդ փուլում Ուկրաինան կհեղինակազրկվի որպես օլիգարխների կողմից ղեկավարվող երկիր, որոնք թույլ և կախյալ նախագահին ու խարդախների խորհրդարանն օգտագործում են իրենց նպատակներն իրականացնելու համար: Դա, իր հերթին, կօգնի Ուկրաինայում ռեժիմի փոփոխությանը, դուրս կմղի օլիգարխներին և իշխանության կբերի մոլդովական ոճով կոալիցիային, որը կաշխատի Մոսկվայի հսկողության ներքո և կստեցծի Արևմուտքի հետ փոխըմբռնման իմիտացիա»:

Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ ցնցել է Ուկրաինային, այն վախենում է հակառուսական պատժամիջոցների հնարավոր վերացումից: Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ պատժամիջոցների վերացման առաջին քայլն է, «Ուկրաինայի համար հզոր մարտահրավեր», «առաջին 5 տարիների ընթացքում Ուկրաինայի ստացած առաջին դիվանագիտական հարվածը», ինչպես նաև «հարված եվրոպական հիմնարար արժեքներին, երբ կատարվել է ընտրություն արժեքների ու արժեքի միջև»: Նա նաև խոստացել է պայքարել « Ղրիմի բռնակցման և Դոնբասի օկուպացիայի հարցում Ռուսաստանի նկատմամբ ներողամտության վիրուսի տարածման դեմ»: Պորոշենկոյի հայտարարություններն արտահայտել են նրա թեթևության զգացումն ու թաքնված ուրախությունը, որ Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ չկատարվեց իր նախագահության ժամանակ, քանի որ արտաքին քաղաքականության կատարյալ ձախողումը կխորացներ քաղաքական պարտությունը երկրի ներսում:

Ուկրաինայի ներկա նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես «հիասթափված է» ռուսաստանյան պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի փաստով, չնայած դա կանխելուն ուղղված նրա ջանքերին:

«Անցյալ շաբաթ ես այդ հարցն անձամբ քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի Դաշնության կանցլերի հետ: Ես փորձեցի համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է այն դեպքում, երբ Մոսկվան կատարի Խորհրդարանական Վեհաժողովի առաջադրած հիմնարար պահանջները: Ցավալի է, որ մեր եվրոպական գործընկերները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»:

Այսպիսով, Ուկրաինայի երիտասարդ նախագահը դաս ստացավ Realpolitik- ում, որտեղ պետական շահերը միշտ բարձր են հռչակագրերից, գաղափարներից կամ ժամանակի ոգուց:

Ուկրաինան կարող է հայտնվել եվրոպական քաղաքականության «գորշ գոտում»: Կիևը կարող է դրա համար մեղադրել զիջող Եվրոպային կամ «խորամանկ Պուտինին»: Կամ կարող է ադեկվատ գնահատել իր արտաքին և ներքին քաղաքականությունը, որը սպառնում է վերադարձ աշխարհի և եվրոպական քաղաքականության այն «գորշ գոտին», որը Կիևի կարծիքով առաջացել է «արժանապատվության հեղափոխության» շնորհիվ: Հետագայում, սակայն, Ուկրաինան հետքայլ կատարեց հարավ-արևելքում քաղաքացիական հակամարտություն սկսելու համար:

Մինսկի գործընթացը և Նորմանդական ձևաչափը նպատակ էին հետապնդում Ուկրաինան դուրս բերել «գորշ գոտուց», ստեղծել կարգավորման տպավորություն քաղաքացիական կոնֆլիկտների և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ստեղծման ֆոնին: Հակառուսական հողի վրա աճեցված մի տեսակ քաղաքական շիզոֆրենիա …

Ինչևէ, Կիևի առաջին հարվածը ոչ թե ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձն էր, այլ մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլակոխնյուկի իշխանությունից հեռացումը: Կիևի համար դա «մեծ գործարք» է, որը տեղի ունեցավ անսպասելի ու վերածվեց Մոլդովայի քաղաքական մրցակիցների կողմից պայմանավորվածության: Կիևը ավելի շատ վախենում է ապագայից, որտեղ այլ ուղղություններով ռուսական գազի տեղափոխումը պատճառ կդառնա, որ ուկրաինական գազի փոխանցման համակարգը վերածվի մետաղի ջարդոն, որտեղ ազգայնական հռետորաբանությունը ավելի շատ կքննադատվի աշխարհում և կմեծանան Միսկի համաձայնությունների կատարման միջազգային պահանջները:

Ուկրաինայի վիճակը շատ լուրջ է. Մոսկվան և Վաշինգտոնը կարող են միասին հանդես գալ Մոլդովայի հարցում, Եվրոպան էլ, որը շահագրգռված է միասնական էներգետիկ նախագծերով ու Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով, բախվելով ԱՄՆ-ի ուժեղ ճնշմանը էներգետիկ հարցերում (խոսքը վերաբերում է «Nord Stream-2»-ի կառուցմանը) փնտրում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment