Ինչու է Հայաստանը Ասադի կողմնակիցը Սիրիայի քաղաքացիական պատերազմում

Ինչու է Հայաստանը Ասադի կողմնակիցը Սիրիայի քաղաքացիական պատերազմում

Հոդվածի առանցքում

  • Երևանը պաշտոնապես պնդում է, որ իր 80 ոչ-մարտական անձնակազմը Սիրիայում է՝ աջակցելու զգալի էթնիկ հայ համայնքին, որի թիվը ութ տարի առաջ նախքան պատերազմի բռնկումը հասնում էր 100000-ի: Պատերազմի սկզբից տասնյակ հազարավորներ վերաբնակվել են Հայաստանում՝ երեք միլիոնանոց կովկասյան փոքր երկիրը դարձնելով Եվրոպայում ամենամեծը՝ մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով:

Ուշադրությանն արժանի

 

Երբ այս տարվա սկզբին Հայաստանը մի քանի տասնյակ զինծառայող ուղարկեց աջակցելու ռուսական ռազմական առաքելությանը, որն իր հերթին աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ոմանք զարմացած էին: Երկրում տեղակայված են հազարավոր օտարերկրյա զինվորականներ տարբեր երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից և Թուրքիայից: Հարավային Կովկասի պայքարող ազգի մի բուռ սակրավորներ և բժիշկներ դժվար խախտեն ուժերի հավասարակշռությունը պատերազմից տառապող Սիրիայում:

Երևանը պաշտոնապես պնդում է, որ իր 80 ոչ-մարտական անձնակազմը Սիրիայում է՝ աջակցելու զգալի էթնիկ հայ համայնքին, որի թիվը ութ տարի առաջ նախքան պատերազմի բռնկումը հասնում էր 100000-ի: Պատերազմի սկզբից տասնյակ հազարավորներ վերաբնակվել են Հայաստանում՝ երեք միլիոնանոց կովկասյան փոքր երկիրը դարձնելով Եվրոպայում ամենամեծը՝ մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով:

Սակայն հազարավոր հայեր դեռ շարունակում են մնալ Սիրիայում, հիմնականում կենտրոնանալով երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում: Նրանց բարեկեցության ապահովումը Երևանի առաջնահերթությունն է դարձել, որը Սիրիայի հետ սերտ կապեր հաստատեց 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանը «միակ երկիրն է», որի հյուպատոսությունը Հալեպում միշտ գործել է, նույնիսկ պաշարման տարիներին, մինչև 2016 թ., երբ Սիրիայի վարչակարգը վերացրեց շրջափակումը:

Սիրիահայերը այն փախստականների ժառանգներ են, որոնք մի քանի դար առաջ փախել էին Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից: Հալեպի հայերի մասին գրքի հեղինակ Սերդար Քորուչուի կարծիքով, սիրիական պատերազմը շատերի մոտ արթնացնում է ցավալի հիշողություններ, որոնք շատ նման են իրենց նախնիների պատմություններին: «Սիրիայում բնակվող հայերի մեծամասնությունը կարծում է, որ Ասադից ավելի լավ տարբերակ չկա »: Նա ասում է, որ ուղղափառ քրիստոնյա հայերը վախենում են կրոնական փոքրամասնությունների համար վտանգավոր հետևանքներիցէ Սիրիայի նախագահի տապալման դեպքում, ինչն օգնեց արդարացնել սիրիական վարչակարգին Մոսկվայի աջակցությանը միանալու Երևանի որոշումը:

Սիրիայում Հայաստանի փոքր թվով զորքի տեղակայումը, հավանաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն էր, որը ձգտում է համոզել Ռուսաստանին, որ ինքը չի փորձում զգալիորեն փոխել Հայաստանի ավանդական ռուսամետ դիրքորոշումը: Փաշինյանը անցյալ տարի իշխանության եկավ որպես բարեփոխիչ առաջնորդ, իր իշխանատենչ նախորդի դեմ խաղաղ դժգոհությունների ալիք բարձրացնելուց հետո:

Մոսկվային, ինչպես հայտնի է նյարդայնացնում է Փաշինյանի արևմտամետ օգնականների խումբը և Ռուսաստանի գլխավորած ռազմական ու տնտեսական դաշինքներում Հայաստանի տեղի վերաբերյալ նրա թերահավատության պատմությունը: Սիրիայում ռուսական ռազմական առաքելությանն աջակցող  ոչ մարտական փոքր խումբ ուղարկելու Փաշինյանի  որոշումը, հավանաբար, նպատակ ունի ցույց տալ, որ Հայաստանը մտադիր է մնալ Մոսկվայի հետ: Երևանից լրագրող Հովհաննես Նազարեթյանն ասում է. «Հայաստանի կառավարությունն, անշուշտ, հոգ է տանում Սիրիայի էթնիկ հայ համայնքի մասին, բայց Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը, ամենայն հավանականությամբ, ռուսական ճնշումների արդյունք էր»:

Հայաստանը միշտ եղել է կայսրությունների՝ առաջինը Օսմանյան, ապա `ռուսականի և խորհրդայինի եզրին: Ավելի հզոր հարևանների հետ ջերմ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են ազգի երկարատև գոյատևման համար, նշում է դեսպան Կիրակոսյանը: Հավասարապես կարևոր է, որ խոր փոխհարաբերություններ զարգացվեն հայկական սփյուռքի հետ, որտեղ Հայաստանի բնակչության հետ համեմատած ավելի քան երկու անգամ շատ հայեր են ապրում և որը հարստության ու քաղաքական աջակցության կարևոր աղբյուր է: Սիրիայում իր ոչ ռազմական առաքելությամբ Երևանը կարողացավ ոչ միայն անհրաժեշտ օգնություն ապահովել վտանգի տակ գտնվող կրոնական փոքրամասնությանը, այլև հուսադրել ավանդական հովանավոր Ռուսաստանին, որ դարձյալ Մոսկվայի Կողքին է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment