Ինչո՞ւ է ևս մեկ ամերիկյան ավիակիր մտնում Սև ծով

Ինչո՞ւ է ևս մեկ ամերիկյան ավիակիր մտնում Սև ծով

Հոդվածի առանցքում

  • Այս շաբաթ Բուլղարիայի Վառնա նավահանգիստ է ժամանել  ուղղորդվող հրթիռներով համալրված Ռոսս ավիակիրը՝ մասնակցելու Սև ծովում զորավարժությունների հերթական փուլին: Ռոսսի մշտական տեղակայման վայրն իսպանական ջրերն են՝ Ռոտա նավահանգիստը: Հունվարի 1-ից սկսած սա ԱՄՆ-ի չորրորդ խոշոր ռազմանավն է, որ մտնում է Սև ծով՝ զորավարժությունների, այն էլ Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում:

Ուշադրությանն արժանի

Այս շաբաթ Բուլղարիայի Վառնա նավահանգիստ է ժամանել  ուղղորդվող հրթիռներով համալրված Ռոսս ավիակիրը՝ մասնակցելու Սև ծովում զորավարժությունների հերթական փուլին:

Բուլղարական նավատորմի հետ համատեղ զորավարժությունները նախատեսված էր սկսել չորեքշաբթի: Դրանով ծրագրվում է  «ամրապնդել փոխգործունակությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միջև, ցուցադրել սևծովյան անվտանգության կոլեկտիվ պլանը», – նշված է ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի հրապարակված հայտարարության մեջ:

Ռոսսի մշտական տեղակայման վայրն իսպանական ջրերն են՝ Ռոտա նավահանգիստը: Հունվարի 1-ից սկսած սա ԱՄՆ-ի չորրորդ խոշոր ռազմանավն է, որ մտնում է Սև ծով՝ զորավարժությունների, այն էլ Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում:

Նոյեմբերին ռուսական զորքերը Քիշայան նահանգում երեքն ուկրաինացի նավերն ու նրանց անձնակազմերը բռնեցին, ընդլայնելով հակամարտությունը:

2014-ի Ղրիմի զարգացումներից հետո այս տարվա նոյեմբերին Մոսկվան Կերչի նեղուցի միջադեպով էսկալացրեց կոնֆլիկտը: 

ՏԱՍՍ-ը երկուշաբթի հաղորդեց, որ Մոսկվայի Սևծովյան նավատորմը «մոնիտորինգ է իրականացնում՝ հետևելով ամերիկյան Ռոսս ավիակիրի տեղաշարժմանը»:

Նախատեսվում է, որ Ռոսը կմտնի Վրաստան և կմասնակցի վրացական զորքի  հետ վարժանքներին:

«ԱՄՆ 6-րդ նավատորմը պարբերաբար աշխատում է Սև ծովում, և Ռոսսը այնտեղ մեր վարժանքներին ներգրավվելու համար: ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գործընկերներին միասին զորավարժություններ անցկացնելու հնարավորություն ընձեռելը մեծացնում է ծովում միասին աշխատելու ունակությունը ծովային գործողությունների ամբողջ սպեկտրի շրջանակներում», – նշված է 6-րդ նավատորմի հրամանատարի օգնական Լիզա Մ. Ֆրենչտիի հայտարարության մեջ:

Write a comment