Ինչո՞ւ է Ամերիկան ​​պարտվում Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում

Ինչո՞ւ է Ամերիկան ​​պարտվում Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում

Հոդվածի առանցքում

  • «Տեղեկատվական պատերազմները» պետք է սթափեցնող լինեն: Ուղերձն այն է, որ բաց, ժողովրդավարական հասարակությունները նահանջում են: Կա ընդամենը մեկ ուժ, որը շատ քիչ է հիշատակվում, և դա ընթերցողներն ու հեռուստադիտողներն են, ովքեր օգտագործում են տեղեկատվությունը: Նրանց ընտրությունը որոշիչ է:

Ուշադրությանն արժանի

 

Ռիչարդ Ստենգելը, Time-ի նախկին խմբագիրը, որը դարձավ Պետքարտուղարի տեղակալ հանրային դիվանագիտության գծով, գրում է, որ նա տեղեկատվության առումով «իդեալիստ» էր: Նա հավատում էր, որ գաղափարների շուկայում վերջապես գերակա կլինի ճշմարտությունը: Այլեւս ոչ.

«Կարծում եմ, որ մենք բոլորս հիմա գիտենք, որ սա երազանք է», – գրում է Սթենգելը իր հուշերում: «Դժբախտաբար, փաստերը դեղին գույնով չեն ընդգծված: Կեղծ նախադասությունը կարդացվում է նույն կերպ, ինչպես՝ ճշմարիտը: Բավարար չէ պայքարել կեղծիքի դեմ ճշմարտությամբ. ճշմարտությունը միշտ չէ, որ հաղթում է »:

Այս գիրքը մի բուռն ու վախեցնող ուղերձ է պարունակում. Միացյալ Նահանգները պարտվում է ռուսներին « տեղեկատվական տարածքում »: Համացանցի դաժան պարադոքսը, որը ժամանակին գնահատվում էր որպես ազատագրական ուժ, այն է, որ այն ուժեղացնում է այն  կառավարություններին, որոնք վերահսկում են տեղեկատվությունը և թուլացնում նրանց, ովքեր այն թողնում են ազատ:

Ստենգելի գործը, որը կհրապարակվի հոկտեմբերին, վերնագրված է «Տեղեկատվական պատերազմներ. Ինչպես ենք պարտվել գլոբալ ճակատամարտը ապատեղեկատվության դեմ և ինչ կարող ենք անել այդ առիթով»: Դժբախտաբար ենթավերնագրի առաջին կեսը ավելի համոզիչ է, քան երկրորդը: Սա հեքիաթ է այն մասին, թե ինչպես է կառավարական բյուրոկրատիան, իներցիան և, առավել ևս, բաց, ժողովրդավարական հասարակությանը բնորոշ սահմանափակումները Միացյալ Նահանգներին այդքան խոցելի դարձրել համացանցի միջոցով թաքնված գործողություններից:

«Եկեք ընդունենք, որ ժողովրդավարությունները շատ լավ չեն ապատեղեկատվության դեմ պայքարում», – գրում է Ստենգելը: Ի հակադրություն, ավտորիտար կառավարությունները «ճանապարհ են անցել տեղեկատվության հոսքից վախենալուց մինչև այն շահագործելը: Նրանք հասկանում են, որ նույն գործիքները, որոնք տարածում են ժողովրդավարությունը, կարող են հանգեցնել դրա վերացմանը »:

Ստենգելը Time- ի խմբագիրն էր և լայնորեն ճանաչված լրագրող, այնպես որ, երբ նա 2014 թվականին միացավ Օբամայի վարչակազմին ՝ Պետդեպարտամենտի հաղորդակցությունը վերահսկելու համար, դա կարծես թե գնահատվեց որպես երկու կողմերի համար ռիսկային: Նրա մանդատը հակաամերիկյան հաղորդագրությունների դեմ պայքարն էր: Բայց դա ավելի շատ նմանվեց հետազոտությանը, թե ինչու կառավարությունը չի աշխատում:

«Ես բացահայտեցի, որ կառավարությունը չափազանց մեծ է, չափազանց դանդաղ և բյուրոկրատական: Այն անընդհատ շարժվում է իր ուրույն ճանապարհով », – գրում է նա: «Այն երազանքը, որ դրսից անձը կարող է գալ և բարեփոխել կառավարությունը, իրականում երազ է »:

Երբ Ստենգելը ստանձնեց իր աշխատանքը, մեծ մարտահրավեր էր ծայրահեղական հաղորդագրություններին հակազդեցությունը, մասնավորապես «Իսլամական պետության»: Դա ցավալի պատմություն է: Պետդեպարտամենտը ուներ մի ստորաբաժանում, որը կոչվում էր Ռազմավարական հակաահաբեկչական հաղորդակցությունների կենտրոն, որը ստեղծել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2011 թ.-ին: «Իր ստեղծման պահից այն խնդրահարույց երեխա էր», – գրում է Ստենգելը: Այն թերագնահատված էր, սխալ ընկալվող և բյուրոկրատիային անվստահություն ներշնչող մարմին էր:

Մինչ «Իսլամական պետություն» -ը համացանց էր դուրս գալիս, այն քննարկումներ էր իրականացնում: Շաբաթներ տևող գործերը ամիսներ էին քաշում: Այլ գերատեսչությունները խաթարում էին իրենց որլորտին վերաբերվող աշխատանքը: Հանդիպումներից մեկի ընթացքում գեներալ-լեյտենանտը շշնջաց Ստենգելին. «Ես գիտեմ, թե ինչպես պետք է ջախջախել ISIS- ին: . . . Ներառեք նրանց միջգերատեսչական գործընթացում »:

Ստենգելը անկեղծորեն ընդունում է, որ Օբամայի վարչակազմը դանդաղ էր արձագանքում 2016 թվականին Ռուսաստանի կողմից ընտրությունների մանիպուլյացիային: «Ռուսական ապատեղեկատվության մասշտաբները գերազանցում էին այն, ինչին մենք կարողացանք արձագանքել», – գրում է նա: Նա ընդգծում է նմանությունը ռուսական գաղտնի քարոզչության և Դոնալդ Թրամփի նախընտրական թեմաների միջև:

Բայց նա թերահավատորեն է վերաբերվում նրան, որ Ռուսաստանի միջամտությունը վճռական դեր ունեցավ 2016 թ.: «Ռուսական հաղորդագրությունները հասնում էին բավականին լայն հանրությանը, սակայն չունեին այդքան մեծ խորություն:

Սթենգելը փաստում է մանիպուլյացիայի խոցելիության մասին ՝ արտաքին և ներքին: Բայց վերլուծելով, թե ինչ անել ժողովրդավարության թուլության հետ կապված՝ նա առաջարկում է միայն սահմանափակ ցանկ: Նա պնդում է, որ Facebook- ին և սոցիալական լրատվամիջոցներին պետք է ավելի շատ վերաբերվել որպես հրատարակիչներ և պատասխանատվության կանչել միայն այն դեպքում, եթե նրանք չեն աշխատում կեղծ կամ վնասակար բովանդակությունը ջնջելու ուղղությամբ: Նմանապես, նա ցանկանում է ստիպել որոնող հարթակներին բացատրել իրենց ալգորիթմները՝ բովանդակությունը ցուցադրելու համար:

«Ես չեմ հավատում, որ կառավարությունը լուծում է», – գրում է Ստենգելը: Նա պնդում է, որ այն էկոհամակարգը պետք է ինքնակարգավորվի, որից կախված են և լրագրողները և գովազդատուները: Նա ողջունում է լրատվական վարկանիշային համակարգերի աճը և կեղծ բովանդակությունը հայտնաբերելու և ջնջելու համար արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը: Նա հորդորում է լրատվական կազմակերպություններին խուսափել անիմաստ «clickbait» և «հովանավորվող բովանդակությունից», որոնք նախատեսված են լուրերը մոդելավորելու համար:

«Տեղեկատվական պատերազմները» պետք է սթափեցնող լինեն: Ուղերձն այն է, որ բաց, ժողովրդավարական հասարակությունները նահանջում են: Կա ընդամենը մեկ ուժ, որը շատ քիչ է հիշատակվում, և դա ընթերցողներն ու հեռուստադիտողներն են, ովքեր օգտագործում են տեղեկատվությունը: Նրանց ընտրությունը որոշիչ է:

Վերջիվերջո, մարդիկ կստանան իրենց արժանի լրատվամիջոցները: Եթե կեղծ տեղեկություններ են սպառում, ապա նրանք հաստատ կստանան դրանից ավելին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment