Ինչու է Իրանի հետ պատերազմը քիչ հավանական . Թրամփը կրակելու կոչ է անում, բայց ոչ մի կրակոց չի ցանկանում

Ինչու է Իրանի հետ պատերազմը քիչ հավանական . Թրամփը կրակելու կոչ է անում, բայց ոչ մի կրակոց չի ցանկանում

Հոդվածի առանցքում

  • Այն, որ Թրամփը հրաժարվում է իր նախորդի նման շրջագայել ամբողջ աշխարհով ու ներողություն խնդրել, չի նշանակում, որ նա ձգտում է Իրանի կամ մեկ ուրիշ երկրի հետ պատերազմի: Ռազմական միջոցների տեղակայումն, իրականում ռեյգանյան գործողություն է, որի նպատակն է խաղաղություն պահպանել՝ կանխելով Իրանի կողմից հնարավոր հարձակումը: Դա կստիպի մեզ պաշտպանվել, ինչը հնարավոր է վերածվի լայնածավալ պատերազմի:

Ուշադրությանն արժանի

Իրանի հարցում Թրամփն առաջնորդվում է իր ներքին ձայնով՝ խուսափել անհարկի ռազմական միջամտությունից: Նրա ռազմական պատասխանը նախատեսված է ոչ թե պատերազմի, այլ դիվանագիտության համար:

Նրանք, ովքեր վախենում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է Իրանի հետ մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու եզրին, մոռանում են կամ գիտակցաբար խեղաթյուրում են այն, ինչ բոլորը գիտեն, առանց անհրաժեշտության մեր բանակն անվերջ վտանգելու  նրա դժկամությունը:

Հակաամերիկյան ագրեսիվ իրանական ղեկավարությունը և իրանական ագրեսիային հակազդելու քաղաքական կամքի բացակայությունը դեռևս Քարտերի ժամանակից է: Նրանից հետո յուրաքանչյուր վարչակազմի մոտ բացակայում է Իրանին ուղղակի դիմակայելու քաղաքական կամքը: Հատկապես Օբամայի վարչակազմի անճար նախարարները խրախուսեցին Իրանի տարածաշրջանային ագրեսիան:

Վաշինգտոնի էլիտան, որը պնդում է, թե Թրամփը պատերազմի է դրդում, համարձակ ղեկավարումը շփոթում են անխոհեմ դիրքորոշման հետ: Ճշմարտությունն այն է, որ անկախ նրանից, թե նախագահն ինչ խորհուրդ կստանա իր խորհրդականներից Սպիտակ տանը և դրա սահմաններից դուրս, նա է գլխավոր հրամանատարը և նա է կայացնում մեր զինվորականների կյանքին և ազգային անվտանգության շահերին հարմար վերջնական որոշումը:

Ըստ վերջին տեղեկությունների, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ավիակիր խմբի նավեր և  B-52 ռմբակոծիչներ   ուղարկելու որոշում է կայացրել , երբ Վաշինգտոնը հավաստի տեղեկություն ստացավ Պարսից ծոցում Իրանի կասկածելի հրթիռային գործունեության մասին:

«Վերևից արված լուսանկարներից երևում է հրթիռների մեծ կուտակում, ինչը կասկած է առաջացնում, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRC- ը, որին Թրամփի վարչակազմը վերջերս կոչեց ահաբեկչական կազմակերպություն) կրակ կբացի Միացյալ Նահանգների ռազմական նավերի ուղղությամբ», – հաղորդում է The New York Times- ը:

Այս նոր վտանգը գնահատելուց հետո Սպիտակ տունը լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայեց Պարսից ծոցում`ապահովելու տարածաշրջանում ԱՄՆ ուժերի պատշաճ պաշտպանվածությունը՝ ուժի համարձակ, բայց անհրաժեշտ արձագանք: Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը նոր է Սուեզի ջրանցքով մտել Արաբական ծով, ավելի շուտ կծառայի որպես զսպվածության, քան իրանական ագրեսիային պատասխանելու միջոց:

Լրատվամիջոցները երբեք գոհ չեն եղել Թրամփից

ԶԼՄ-ները նախագահին պատկերում են որպես անխոհեմ պատերազմի հրձիգ, որը հրաժարվում է ԱՄՆ սահմաններից դուրս հակամարտություններին ամերիկյան զինուժի միջամտությանը վերջ դնելու իր նախկին խոստումից:

Եկեք ուղիղ նայեք իրադրությանը: Այն, որ Թրամփը հրաժարվում է իր նախորդի նման շրջագայել ամբողջ աշխարհով ու ներողություն խնդրել, չի նշանակում, որ նա ձգտում է Իրանի կամ մեկ ուրիշ երկրի հետ պատերազմի: Ռազմական միջոցների տեղակայումն, իրականում ռեյգանյան գործողություն է, որի նպատակն է խաղաղություն պահպանել՝ կանխելով Իրանի կողմից հնարավոր հարձակումը: Դա կստիպի մեզ պաշտպանվել, ինչը հնարավոր է վերածվի լայնածավալ պատերազմի:

Պարզապես պատկերացրեք, որ նախագահ Թրամփը որոշեր անտեսել Իրանի բալիստիկ հրթիռների մասին հետախուզության տեղեկությունը, իսկ Իրանն էլ դա համարեր թուլության նշան ու ազգին ոգեշնչեր հարձակման: Ինչպե՞ս մամուլը կարձագանքեր ԱՄՆ զինվորների դեմ մահացու հարձակմանը, եթե Սպիտակ տունը որոշեր այն չկանխել:

Հիշեցնենք, որ նույն մարդիկ, որոնք այսօր անհանգստանում են, որ Թրամփը կարող է պատերազմ սկսել հետախուզության մեկ զեկույցի հիման վրա, մինչև վերջերս, սարսափած էին, որ նա բավականաչափ չի վստահում հետախուզական տվյալներին:

Իրանի հետ պատերազմը քիչ հավանական է մեկ պատճառով

Թրամփի քննադատները չեն կարող ընդունել երկու ճանապարհ. նախագահը կամ սովորություն ունի անտեսել հետախուզական տվյալները, կամ՝ ոչ: Դատապարտել Թրամփին հետախուզական հանրության հետ «պատերազմի» մեջ լինելու համար, միաժամանակ նրա վարչակազմին մեղադրել Իրանի վերաբերյալ տեղեկությունները լուրջ ընդունելու հարցով`մաքուր երեսպաշտություն է և հիմնական լրատվամիջոցների պարզ երևակայություն:

Ճշմարտությունն այն է, որ պատերազմն Իրանի հետ անհնար է մի պարզ պատճառով. նախագահ Թրամփը ատում է անհարկի ռազմական միջամտությունները: Նրա ամբողջ արտաքին քաղաքականությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ տնտեսական ճնշումը վատ խաղացողներին կարող նստեցնել բանակցային սեղանի շուրջ, և դիվանագիտությունը իր բանակցային հմտությունների շնորհիվ կարող է լուծել նույնիսկ ամենաբարդ աշխարհքաղաքական մարտահրավերներն ու ավելի շատ բանի հասնել, քան ռազմական հակամարտությունը:

Մենք այս համուզմունքն արդեն տեսել ենք գործողության մեջ և արդյունքը հուսադրող է: Օրինակ, երբեք ավելի մոտ չենք եղել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման համաձայնագրին, գործընթաց, որը դադարեցվեց, քանի որ Թրամփը չցանկացավ գնալ զիջումների, որոնք կթուլացնեին Ամերիկայի ռազմավարական դիրքերը: Նախագահը նաև մաքրեց այն խառնաշփոթը, որն իր նախորդը թողել էր Սիրիայում, կիրառեց Օբամայի «կարմիր գիծը» ,խափանելով քիմիական զենք օգտագործելու Սիրիայի հնարավորությունը և հաղթեց իսլամական պետությանը, ինչն, իր հերթին, թույլ տվեց նրան հայտարարել այդ երկրից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին:

Թրամփի մոտեցումը. սպառնալիքներ և դիվանագիտություն

Նախագահ Թրամփի մոտեցումը, կախված է ռազմական ուժի հավաստի սպառնալիքի պահպանումից, ինչը հիշեցնում է Ամերիկայի հակառակորդներին, որ դիվանագիտությունը նրանց շահերի լավագույն պաշտպանն է:

Նախագահի քննադատները հաճախ նշում են այն փաստը, որ Սպիտակ տունը լի է արտաքին քաղաքականության բազեներով, բայց ամեն մի փորձառու բանակցող գիտի, որ քաղաքականության թիմում տարբեր տեսակետներ ունենալը, հատկապես , եթե դա վերաբերում է արտաքին գործերին, արդյունավետ է ամենահնարավոր ռազմավարությունը  ձևակերպելու հարցում:Իսկ, եթե ուզում ենք, որ մյուս երկրները լրջորեն վերաբերվեն ԱՄՆ ռազմական գործողությունների վտանգին, ապա այդ ուղերձն ավելի լավ մատուցում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ի վերջո, նախագահ Թրամփն ընդունում է Սպիտակ տան բոլոր կրակոցները և այն ամենը, ինչ նա արել է համաշխարհային ասպարեզում վերջին երկու տարվա ընթացքում, ապացուցում է, որ նա երջանիկ հրաձիգ չէ: Պատերազմի ցանկություն չկա, դիվանագիտությունը դեռ ցանկալի է: Այնուամենայնիվ, եթե պատերազմ լինի, նախագահը թույլ կտա, որ մեր զինվորները հաղթեն … բնականաբար Իրանի հետ իրադրությունը բացառություն չի լինի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment