Ո՞վ է լինելու Թուրքիայի հայերի նոր հոգևոր առաջնորդը

Ո՞վ է լինելու Թուրքիայի հայերի նոր հոգևոր առաջնորդը

Հոդվածի առանցքում

  • Պատրիարքի մահից հետո նոր կառավարիչ ընտրելու համար Հայ Հոգևոր խորհուրդն ու հիմնադրամի խորհուրդները կհավաքվեն ընտրական հանձնաժողով կազմելու համար: Նրանք կդիմեն Ստամբուլի նահանգապետին: Նամակներ կուղարկվեն հավանական թեկնածուներին, որոնք ծնվել են Թուրքիայում կամ նրանց հայրերն են ծնվել Թուրքիայում և 35 տարեկանից բարձր են: Խորհուրդը կընտրի այդ պաշտոնում առաջադրվել ցանկացող հինգ թեկնածուի: Տարիքով ավելի մեծ և Թուրքիայի կառավարության վստահությունը չվայելող թեկնածուների անունները կջնջվեն: Ընտրությունները կանցնեն երկու փուլով. 90 պատվիրակների ժողով կընտրվի, որից հետո այդ պատվիրակները կքվեարկեն պատրիարքի օգտին:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայում մոտ 60 հազար հայեր պատրաստվում են նոր հոգևոր առաջնորդ ընտրել իրենց սիրելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո, սակայն ընտրական գործընթացում կարող է խառնաշփոթ առաջանալ տարբեր դերակատարների միջամտության պատճառով:

Մարտի 8-ին հայերը կորցրեցին վերջին շրջանի ամենալուսավոր պատրիարքին: Իրականում, սա հրաժեշտ էր, որը տևեց տասը տարի պատրիարքի ծանր հիվանդության պատճառով: Նա ընդամենը 62 տարեկան էր:

Նոր պատրիարք ընտրելու գործընթացը պետք է սկսվի 40-օրյա սուգի վերջում, սակայն մի քանի տեղից անխուսափելի միջամտությունների պատճառով հայերի համար դժվար է լինելու: 1915 թ. Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացման ողբերգական հիշողությունների ծանր բեռի ներքո Թուրքիայում հայոց պատրիարքի դիրքորոշումը շատ բարդ է, Թուրքիայի կառավարության և հայկական սփյուռքի միջև հաշտության ցանկացած քայլ զայրույթ է առաջացնում:

Ըստ հայ հրատարակիչ Ռոբեր Քոփթաշի, թուրքական պետությունը միշտ խիստ հսկողություն է իրականացրել պատրիարքության նկատմամբ, որպեսզի հայերը միշտ լինեն փոքրամասնություն և չկարողանան դառնալ կազմակերպված մարմին: Պետությունը թույլ չի տալիս հայերին ազատ ընտրել իրենց հոգևոր առաջնորդին: Դա չի նշանակում, որ կառավարությունը կարող է արգելափակել անցանկալի թեկնածուի ընտրությունը, սակայն Անկարան գտնում է «ճիշտ» թեկնածուին աննկատ մատնանշելու ձևը:

Միջոցներից մեկը իշխանամետ լրատվամիջոցների միջոցով զայրացած հռետորաբանություն և սպառնալիքներ փոխանցելն է: Բացի դրանից կան ազդեցիկ հայեր, որոնք իրենց շահերից ելնելով լավ հարաբերությունների մեջ են պետության հետ և հաճախ են հանդես գալիս որպես պետության ներկայացուցիչ, նշելով պետության նախընտրած թեկնածուներին:

Երբ 83-րդ Պատրիարք Գարեգին Կազանջյանը մահացավ 1998 թ.-ին, Մութաֆյանը այդ տարի զբաղեցրեց նրա տեղը, սակայն ամիսներ շարունակ նշանակումը խափանվում էր պետության միջամտության պատճառով:

Մութաֆյանը, որը եկեղեցու շուրջ համախմբեց լավ կրթված, ակտիվ երիտասարդներին, պետությունից շատ արագ ստացավ «ահաբեկչության հովանավոր», «հայ ազգայնական» և «ակտիվ ռազմական գործիչ» պիտակները: Սակայն նման միջամտությունն, ըստ էության, հայերին միավորում էր: Ըստ Քոփթաշի, միավորումը միակ բանն էր, որ հայ համայնքը կարող է անել «պետությանը դիմակայելու համար»:

 

Պետությունն ակտիվացրեց իր հսկողությունը հայկական համայնքի նկատմամբ և նույն տարում Մութաֆյանը ստիպված էր դեմ արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի որոշմանը, ասելով, որ դա կարող է վնասել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչն էլ առաջացրեց շատ հայերի դժգոհությունը:

«Համայնքը կրակի արանքում է: Հայաստանը, հայկական սփյուռքը և թուրքական կառավարությունը հակասական տեսակետներ ունեն: Երբ նրանք միասին են շարժվում, մենք հայտնվում ենք մեջտեղում», – ասել է Մութաֆյանը` բացատրելով այն ճնշումը, որը զգացել է:

Կառավարության միջամտությունը ավելի ակնհայտ եղավ, երբ 2008 թվականին Մութաֆյանի մոտ ախտորոշվեց «Ալցհեյմեր» հիվանդությունը: Համայնքի մի հատվածը նշել է, որ 1863 թ.-ի Հայ ազգային կանոնադրության համաձայն, երբ պատրիարքն այլևս չի կարողանում աշխատել, պետք է ընտրվի նոր հայրապետ:

Սակայն 2010 թ.-ին Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է ստանում Ստամբուլի նահանգապետից (նախագահի նշանակած պաշտոնյան Ստամբուլի նահանգում պատասխանատու է ազգային կառավարության և պետական ​​գործերի համար) և նշանակվում է «հայրապետական տեղապահ»: Շատ հայերի կարծիքով նման պաշտոն գոյություն չունի և այն ստեղծվել է նոր պատրիարքի ընտրությունը կանխելու համար: Ըստ հայկական ավանդույթի, նոր պատրիարքի անունը, անհրաժեշտության դեպքում, տալիս է գործող հայրապետը: Բայց եթե նա մահանում է կամ չի կարողանում որոշում կայացնել, փոխանորդ  է նշանակվում (ժամանակավոր առաջնորդ), որը պետք է նախաձեռնի ընտրական գործընթացը:

Նրանք, ովքեր քննադատում են Աթեշյանին կառավարության կողմից նշանակված ու վստահված անձի լինելու համար, պնդում են, որ կառավարությունը վստահ չէր Թուրքիայից դուրս գտնվող հավանական թեկնածուների քաղաքական հակումների հարցում: Կառավարությունը ցանկանում էր աշխատել վստահված անձի հետ: Նրա ուղերձը պարզ էր. քանի դեռ պատրիարքը ողջ է, ընտրություն չի կարող լինել: Այնուամենայնիվ, նախորդ 83 պատրիարքից 71-ին փոխարինել են, երբ նրանք դեռ ողջ էին և միայն 12-ն են ընտրվել նախորդների մահից հետո: Միաժամանակ, կառավարությունը շարունակում էր վստահեցնել, որ Մութաֆյանը հրաշքով առողջանալու է:

«Մութաֆյանի վերականգնվելն անհնար էր: Այնուամենայնիվ, Աթեշյանն իր կողմնակիցների հետ խոսում էր նրա հիվանդության մասին, ասելով. «Մենք հավատում ենք հրաշքներին, մեր հայրապետը կարող է վերականգնվել» և հետևում էր կառավարության հնարքին: Աթեշյանը պատրիարք էր ձևանում: Որոշ շրջանակներ դրան հավանություն էին տալիս», -«Al-Monitor»-ին ասել է հայ գրող Սևան Դեգիրմենչյանը:

Վեճը սրվել է: Հայ պատրիարքարանի հոգևոր խորհուրդը 2017 թ. փոխանորդ նշանակեց Գերմանիայից ավագ հոգևորական Գարեգին Բեքջյանին, սակայն Ստամբուլի նահանգապետը չընդունեց նշանակումը: Այդ մերժումը էլ ավելի խորացրեց հայերի զայրույթը: Համերգի ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի ակցիա անցկացվեց, նրան ծաղրող մուլտֆիլմեր ցուցադրվեցին Ստամբուլի փողոցներում: Մութաֆյանը չկա և եկել է ընտրության ժամանակը:

Պատրիարքի մահից հետո նոր կառավարիչ ընտրելու համար Հայ Հոգևոր խորհուրդն ու հիմնադրամի խորհուրդները կհավաքվեն ընտրական հանձնաժողով կազմելու համար: Նրանք կդիմեն Ստամբուլի նահանգապետին: Նամակներ կուղարկվեն հավանական թեկնածուներին, որոնք ծնվել են Թուրքիայում կամ նրանց հայրերն են ծնվել Թուրքիայում և 35 տարեկանից բարձր են: Խորհուրդը կընտրի այդ պաշտոնում առաջադրվել ցանկացող հինգ թեկնածուի: Տարիքով ավելի մեծ և Թուրքիայի կառավարության վստահությունը չվայելող թեկնածուների անունները կջնջվեն: Ընտրությունները կանցնեն երկու փուլով. 90 պատվիրակների ժողով կընտրվի, որից հետո այդ պատվիրակները կքվեարկեն պատրիարքի օգտին:

Բացի Աթեշյանից և Սահակ Մաշալյանից, որոնք Թուրքիայից են, կան թեկնածուներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Երուսաղեմից, Ավստրալիայից և Բրազիլիայից:

Դեգիրմենչյանը կարծում է, որ 40-օրյա ժամկետն ավելորդ է: «Նախորդ երկու պատրիարքների ընտրության համար նման օրենք չկար: Գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Դա կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին, նախքան նոր հայրապետի ընտրությունը », – ասաց նա: «Համայնքը հոգնել է: Մարդիկ կորցրել են հույսը: Կարո՞ղ ենք արդյոք ճիշտ ընտրություն անցկացնել»:

Թուրքական կառավարությունը հիանալի հարաբերություններ ունի Աթեշյանի հետ: Բայց նրա արդեն սպառվել է:

Թուրքական հետախուզական շրջանակներին մոտ կանգնած ինտերնետային կայքը բավական լավ պատկերացում է տալիս, թե ինչ է ուզում կառավարությունը՝ մեկին, ով ծնվել է Թուրքիայում: Գերմանիայից Բեքչյանի նկատմամբ մեծ համակրանք չկա, քանի որ նա ցանկանում է չեղյալ համարել 1863 թ. Կանոնադրությունները, որոնք կարգավորում են հայերի և պետության միջև հարաբերությունները: Ընտրել Հայաստանից պատրիարքի թեկնածու Սեբուհ Կուլկուջյանին, նշանակում էր, որ Թուրքիայի հայերը կկանգնեն Հայաստանի ու Ռուսաստանի կողքին:

Ցնցող է երկրորդ հայտարարությունը. «Սփյուռքի թեկնածուն Խաժագ Բարսամյանն է, որը հավատարիմ է Կիլիկյան գծին, հետևում է պրո-ատլանտյան և պրո-եվրոպական գաղափարախոսություններին, որոնք հակաթուրքական են: Պետությունն անտարբեր չի լինի սփյուռքի ներգրավվածության հարցում: Եթե Բարսամյանն ընտրվի, դա կլինի պրո-անտլանտյան դիրքորոշման հաղթանակը: Այսպիսով, գոյություն ունի միայն մեկ տարբերակ՝ Թուրքիայում ծնված և հայ Աթեշյանը»:

Թեկնածուների շտաբը բաց է միջամտության համար, բայց ի վերջո հայերն են կքվեարկելու: Այսքան շատ ինտրիգների ու վեճերի դեպքում, արժե սպասել արդյունքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment