Հանցագործություն, որն անուն չունի։ Հայոց ցեղասպանության հետքերով

Հանցագործություն, որն անուն չունի։ Հայոց ցեղասպանության հետքերով

Հոդվածի առանցքում

  • Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ աշխարհը պայքարում է մի հանցագործության դեմ, որն անուն չունի: Հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը հղացավ Լվովի համալսարանում ուսանելու տարիներին: Հենց այդ եզրն էլ միջազգայնորեն ճանաչվեց որպես մարդկության դեմ հանցագործության ձևակերպում:

Ուշադրությանն արժանի

 

«Ցեղասպանություն» բառը 1915 թվականի ապրիլին դեռ մեծ կիրառելիություն չուներ, սակայն մասսայական սպանությունների ժամանակ ազգային ու կրոնական ատելությունն արդեն տարածված էր: Հայերը, քրիստոնյաները, որոնք ապրում էին մուսուլմանական Թուրքիայում, այս երկու դասակարգմանն էլ պատկանում էին: Արյունահեղությունը ավարտվեց, թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների:
Զինված դիմադրությանը մասնակցողները քիչ էին: Պատճառն այն էր, որ կազմում ընգրկվածները ուժեղ ու ամրակազմ տղամարդիկ էին, որոնք մեղադրվում էին դավաճանության ու անհավատարմության մեջ, սակայն հավատարիմ էին մնացել Օսմանյան կայսրությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ոչ մի ցեղասպանություն այնքան ազդեցիկ չէ, որքան հայերի ցեղասպանությունը. հայ զինվորներին առանձին սպանում էին կամ էլ ուղարկում ստրուկների ճամբար: Իսկ այդ սպանությունների ժամանակ հարձակվում էին նաև նրանց երեխաների, կանանց ու ծնողների վրա: Կանանց ու աղջիկներին բռնաբարում էին, առևանգում երեխաներին իսկ անհնազանդներին սրի քաշում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ աշխարհը պայքարում է մի հանցագործության դեմ, որն անուն չունի: Հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը հղացավ Լվովի համալսարանում ուսանելու տարիներին: Հենց այդ եզրն էլ միջազգայնորեն ճանաչվեց որպես մարդկության դեմ հանցագործության ձևակերպում:

1895 թվականին Նյու Յորք Թայմսը հոդված հրապարակեց, որի վերնագրում մեկ այլ բնորոշում օգտագործեց՝ «մեկ այլ Հոլոքոստ՝ հայկական»: Այն ինչ կատարվեց Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի կոտորածի ժամանակ, փաստեց որ մի ամբողջ ազգ համախմբվել էր, որ ցեղասպանի հայերին: Սա առաջինն էր և ոչ վերջինը:

Դա հանցագործություն էր, որը լուսաբանեց ամբողջ ամերիկյան մամուլը: Թեոդոր Ռուզվելտը հայերի բնաջնջումն անվանեց «Այս պատերազմի ամենամեծ հանցագործությունը»:

Սակայն այս բողոքի դրսևորումները որևէ կերպ ազդեցություն չունեցան Թուրքիայի վրա, որն այդ ժամանակ դեռ Ամերիկայի դաշնակիցը չէր: 1939 թվականին, երբ Գերմանիան ներխուժեց Լեհաստան, Ադոլֆ Հիտլերը իր հրոսակախմբերին մղելով սպանությունների, ասաց․ «Այսօր էլ ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:

Այդ հարցի պատասխանը տասնամյակներ շարունակ կրկնում են ի պատասխան թուրքական կառավարության ժխտողականությանը՝ ամերիկացիները հիշում են: Մենք հիշում ենք հայերին, սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է: ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը «ցեղասպանություն» եզրն օգտագործեց իր հռչակագրում, բայց ընդամենը մեկ անգամ, մինչև պետդեպարտամենտը համոզեց խուսափել այդ եզրից՝ ինչպես հետագայում բոլոր նախագահները ներառյալ Դոնալդ Թրամփը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment