Որտե ՞ղ են Յանուկովիչի միլիոնները պատժամիջոցներից 5 տարի անց
Հոդվածի առանցքում
- ԵՄ որոշ երկրներ, նաև Գերմանիան, համարում են, որ Յանուկովիչին պատկանող որևէ գումար գտնելը գրեթե անհնար է: 2014թ.-ին Deutsche Welle-ն մի քանի անգամ հաղորդեց գործարքների մասին, որոնց միջոցով ԵՄ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք հնարավոր է շրջանցեն պատժամիջոցներն ու վերադարձնեն գումարը Ուկրաինային: Գերմանիայի քննիչները մոտ երկու տարի փորձեցին գտնել ապօրինի գործարքի հետևում կանգնած անձանց: Բայց այդ ընթացքում ԵՄ խորհուրդը պատժամիջոների ցանկից արդեն հանել էր այդ անձանց: Փողերի լվացման քննությունը դադարեցվեց:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի նախկին նախագահի դեմ ԵՄ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց 5 տարի է անցել: Քանի որ քրեական դատավարության ընթացքը ձգձգվում է, գողացված միլիոններն օրինական տերերին վերադարձնելու հավանականությունը նվազում է:
Եվրամիությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա վստահված անձանց դեմ պատժամիջոցները երկարաձգել է ևս մեկ տարով: 2014թ.-ի մարտի 5-ին ԵՄ խորհուրդը սառեցրեց էքս նախագահի, նրա որդու ու ևս 15 անձանց հաշիվները:
ԵՄ-ն Յանուկովիչին ու նրա դաշնակիցներին մեղադրում է Ուկրաինայում մարդու իրավունքները խախտելու և ապօրինի հարստացման մեջ:
Պատժամիջոցների տակ հայտնվածներն ապաստան գտան Ռուսաստանում, բայց փորձագետները պնդում են, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերած հարստությունը գտնվում է Արևմուտքում: Դա է պատճառը, որ արևմուտքում պաշտոնյաները փորձում են գտնել այդ գումարներն ու վերադարձնել օրինական տերերին: Այդ պատճառով ԵՄ-ի պատժամիջոցներին զուգահեռ, Շվեյցարիան ու Լիխտենշթայնը նույնպես պատժամիջոցներ սահմանեցին Յանուկովիչի ու նրա դաշնակիցների հանդեպ:
Պատժամիջոցների ուցակը կրճատվում է
Մինչև այժմ Յանուկովիչին վերագրվող գողոնի միայն մի մասն է միայն բացահայտվել: Գումարի մեծ մասը` մոտ 145 միլիոն շվեյցարական ֆրանկ (€128 միլիոն եվրո, կամ ` $144 միլիոն դոլար), սառեցվել է շվեյցարական բանկում: Բայց այս գումարը հնարավոր կլինի Ուկրաինային վերադարձնել միայն այն դեպքում, եթե դրանց ապօրինի ծագումն ապացուցվի Ուկրաինայի սահմանադրական դատարանում:
Մինչև օրս ապօրինի հարստացման վերաբերյալ ոչ մի դատական գործ չի հանգեցրել մեղադրանքի: Շատ դեպքերում ուկրաինացի քննիչների համար երկուսից երեք տարի է պահանջվում իրենց արևմտյան գործընկերներից տեղեկություն տելու համար:
Միաժամանակ ԵՄ պատժամիջոցների ցուցակը վերջին ջ տարիների ընթացքում մեկ երրորդով կրճատվել է:
Ուկրաինայի դատական համակարգը, հավանաբար, մեղքի մի մասն էլ վերագրում է քննության դանդաղ ընթացքին: Ուկրաինացի դատավորները, որոնք նշանակվել էին Յանուկովիչի օրոք, շատ դեպքերում մերժում են արտասահմանյան բանկային սառեցված հաշիվների ու փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություն ստանալու` քննիչների հայցերը, երբեմն` տարօրինակ հիմնավորումներով:
Յանուկովիչի գումարները Գերմանիայում
ԵՄ որոշ երկրներ, նաև Գերմանիան, համարում են, որ Յանուկովիչին պատկանող որևէ գումար գտնելը գրեթե անհնար է: 2014թ.-ին Deutsche Welle-ն մի քանի անգամ հաղորդեց գործարքների մասին, որոնց միջոցով ԵՄ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք հնարավոր է շրջանցեն պատժամիջոցներն ու վերադարձնեն գումարը Ուկրաինային: Գերմանիայի քննիչները մոտ երկու տարի փորձեցին գտնել ապօրինի գործարքի հետևում կանգնած անձանց: Բայց այդ ընթացքում ԵՄ խորհուրդը պատժամիջոների ցանկից արդեն հանել էր այդ անձանց: Փողերի լվացման քննությունը դադարեցվեց:
Ուկրաինացի քննիչներն ավելի ուշ տեղեկացան, որ որ Յանուկովիչի դաշնակիցները գերմանական բիզնեսի մեջ են ներգրավվել շվեյցարական լծակների միջոցով: Կիևի դատարանը 2017 թվականի օգոստոսի 15-ին կարգադրեց սառեցնել Շվեյցարիայի բանկերի 10ը հաշիվները, որոնցից 18 միլիոն դոլարը փոխանցվել էր Յանուկովիչի մտերիմ Օլեքսի Ազարովի կեղծ ընկերության միջոցով: Քննիչները ենթադրում են, որ նա գումարը ստացել է որպես կաշառք մեկ այլ վստահված անձի` Անդրեյ Կլյուևի միջոցով:
Երբ այդ միջոցները սառեցնելու մասին դատական ակտը տրվեց, շվեյցարական հաշիվներում հասանելի էր ընդամենը 600,000 դոլարը: Քննիչներն ավելի ուշ պարզեցին, որ Ազարովը մնացած գումարով ԵՄ-ում անշարժ գույք է ձեռք բերել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ